Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Բարձրակրունկներով վազում էի աքլորի հետեւից». մոդել Լիանա Թովմասյանի նոր ֆոտոշարքն ու զավեշտալի միջադեպը

Lifestyle

Մոդել Լիանա Թովմասյանը, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Շանհայ, այս ընթացքում Հայաստանում է: Այստեղ նա նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Քրիստինա Արուտյունովայի (Chris Nova) հետ: Նկարահանումների ընթացքում Լիանան ստիպված է եղել վազել անհնազանդ աքլորի հետեւից՝ այդ ընթացքում կրելով նորաձեւ հագուստ ու բարձրակրունկներ: Մոդելը NEWS.am STYLE-ին է տրամադրել իր նոր լուսանկարներն ու պատմել ֆոտոշարքի զավեշտալի իրարանցման, գյուղական միջավայրի, ամուսնու հետ Չինաստան տեղափոխվելու ու այնտեղ մոդելային կարիերա սկսելու մասին:

Լիանաֆոտոշարքում գյուղական միջավայրում եսբայց շատ նորաձեւ կնոջ կերպարումինչ-որ հատուկ մեսիջ ունեցե՞լ է շարքըԻնչպե՞ս առաջացավ գաղափարը:

Նորաձեւությունը տեսնում եմ ամենուր եւ ամեն ինչ՝ նորաձեւության մեջ, մեսիջը սա է:

Մենք ծրագրել էինք լրիվ այլ ֆոտոշարք անել, բայց որոշակի խանգարող հանգամանքներ եղան ու տեղում փոխեցինք միտքը. որոշեցինք նորաձեւությունը ֆիքսել գյուղական կյանքի հետ: Կարծում եմ` ստացվեց:

Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները:

Նկարահանումներն իրականացրել ենք Լոռիում, մի քանի գյուղերով շրջել ենք ու գտել շատ հին գյուղական տուն, որտեղ կկարողանայինք ստանալ նման ֆոտոշարք: Հանդիպեցինք մի կնոջ, որը թույլ տվեց իր տան բակում անել նկարահանումները: Նրան խնդրեցինք, որ աքլոր մեզ տրամադրի, ու այդպես անցանք գործի…

Ինչպե՞ս ընթացավ քո եւ աքլորի «համագործակցությունը»: Ի՞նչն էր ամենադժվարը:

Սկզբում շատ հանգիստ էր, մի քանի լուսանկար արեցինք, բայց երբ հավաբնի դուռը բացվեց եւ հավերը դուրս եկան, աքլորը ձեռքիցս փախավ (ծիծաղում է): Հասավ դիմացի հողատարածք, ու այդ ժամանակ ես ու լուսանկարիչը չգիտեինք` ինչ պետք է ասեինք այն կնոջը, որը մեզ տրամադրել էր այդ աքլորին: Հետո բոլորս սկսեցինք վազել այդ աքլորի հետեւից: Բարձրակրունկներով վազում էի տարբեր հողամասերով, որ բռնեինք նրան (ծիծաղում է): Իսկ մինչ մենք բոլորս կենտրոնացած որոնում էինք աքլորին, հավաբնից այդ ընթացքում մի հավ փախավ... լրիվ հակառակ ուղղությամբ: Մի խոսքով` մոտ երկու ժամ ես ու լուսանկարիչը մյուս գյուղացիների հետ միասին վազել ենք այդ աքլորի ու հավի հետեւից ու կարելի է ասել` մեր համատեղ ֆոտոշարքը չստացվեց:

Այն լուսանկարները, որոնք կտեսնեք, հենց առաջին մի քանի կադրերն են: Մտադիր էինք մայրամուտին անել նկարները, բայց աքլորի «փախուստի» պատճառով չստացվեց: Ամեն դեպքում, լավ հուշեր մնացին այդ օրվանից:

Գյուղում երբեւէ ապրե՞լ ես:

Գյուղում չեմ ապրել, բայց շատ եմ սիրում գյուղական կյանքը, գյուղական սնունդը: Տատիկներս ու պապիկներս գյուղացիներ են, ու ես շատ հաճախ եմ նրանց այցելում ու շաբաթներով մնում այնտեղ: Ինձ շատ է դուր գալիս այդ միջավայրը, միգուցե, հետագայում գյուղերից մեկում տուն գնեմ ու որոշ ժամանակ մեկուսանամ այնտեղ:

Տեւական ժամանակ Չինաստանում էիրե՞րբ ես վերադարձել Հայաստանինչո՞վ էր պայմանավորված այցդ:

Այո, հենց ամուսնության հաջորդ օրը որոշեցինք մեր համատեղ կյանքը սկսել Չինաստանում` Շանհայ քաղաքում: Հիացած եմ... շատ լավ ու զարգացած քաղաք է: Առաջին անգամ էի այնտեղ, եւ 7 ամիս այնտեղ մնալուց հետո այս չարաբաստիկ վիրուսի պատճառով ժամանակավորապես վերադարձանք Հայաստան` չմտածելով, որ այստեղ էլ է նույնը լինելու: Հիմա այնտեղ ամեն ինչ կարգավորվել է, պարզապես չվերթներ դեռ չեն իրականացվում, դրա համար Հայաստանում ենք, բայց երբ առաջին չվերթը լինի, վերադառնալու ենք Չինաստան: Մի քանի տարի դեռ այնտեղ պետք է մնանք, որովհետեւ ունենք աշխատանքային պայմանագիր: Այնուհետեւ կվերադառնանք Հայաստան ու կշարունակենք ապրել այստեղ:

Չինական մշակույթին հարմարվելը հե՞շտ էր:

Չինական մշակույթը շատ զարգացած է, բոլոր ոլորտներն են այնտեղ շատ զարգացած, ես շատ բան եմ սովորել Շանհայում: Ինձ միշտ թվում էր` ես «տեսած եմ», զարգացած եմ, բայց Շանհայում հասկացա, որ դեռ շատ բաներից հետ եմ: Չինացիները շատ խելացի են ու աշխատասեր, դա ինձ դուր է գալիս. Շանհայում ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում:

Այնտեղ մոդելային կարիերա սկսելու շանսեր կայի՞ն:

Այնտեղ տեղափոխվելուց երկու ամիս անց սկսեցի զբաղվել մոդելային աշխատանքով, համագործակցում էի մի քանի գործակալների հետ, հիմնականում չինական բրենդների ֆոտոշարքերին էի մասնակցում, այնտեղ մասնակցել եմ նաեւ հայտնի բրենդներից մեկի քասթինգին, որի անունը դեռ չեմ ուզում նշել, եւ որի ցուցադրությունը պետք է լիներ ապրիլին կամ մայիսին: Ես նախնական փուլն անցել եմ, պետք է լիներ նաեւ երկրորդ փուլ, բայց հետո իրենց Նոր տարին սկսվեց, հետո էլ` վիրուսը, ու այդպես աշխատանքները ժամանակավորապես հետաձգվեցին: Հուսով եմ` երբ ամեն ինչ կարգավորվի, դա էլ ուժի մեջ կլինի, ու ես երեւի իմ կյանքի ամենապատասխանատու ցուցադրությանը կմասնակցեմ: Հիմա էլ գործակալները գրում են ինձ, բայց ցավոք` առայժմ այստեղ եմ ու չեմ կարող աշխատել:

Ամուսնությունը փոխե՞լ է քեզ:

Այո, ամուսնությունը շատ բան է փոխել իմ կյանքում: Հիմա ավելի ուրախ եմ, քանի որ կողքիս կա մի մարդ, որը բացի ամուսին լինելուց` նաեւ ընկեր է, ինձ հասկանում է, խորհուրդներ տալիս ու աջակցում:

Ինչպե՞ս այս համաճարակն անդրադարձավ մոդելային ասպարեզի վրա:

Կարծում եմ` այս համաճարակը բոլոր ասպարեզների վրա է ազդել... Տա Աստված, որ մինչեւ օգոստոս ամեն ինչ կարգավորվի, ստեղծվի, վերջապես, այն պատվաստանյութը, որով հնարավոր կլինի այս ամենի դեմն առնել...

Հիմա ինչո՞վ ես զբաղվում:

Ներկա պահին ոչ մի հիմնական աշխատանք չեմ կարող վերցնել, որովհտեւ հնարավոր է`մոտ երկու ամսից վերադառնամ Չինաստան: Մի քանի նախագծերի շուրջ եմ աշխատում, ֆոտոշարքերս եմ ավելացնում: Ունեմ նաեւ մի քանի գովազդային առաջարկներ, որոնք մինչեւ մեկնելս կհասցնեմ իրագործել:

լուսանկարներ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer