Մարզերում հսկողությունը ուժեղացվում է. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումները արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։
Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց։
Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում և գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։
Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաև մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։
Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետևողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին ևս հորդորվել է իրենց համայնքներում հետևողականություն դրսևորել պարետի ցուցումները կատարելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում