Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. 168.am
SocietyՀՀ ոստիկանության և նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարևան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում:
Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ