Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ
SocietyՏավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ նիդեռլանդահայ համայնքի ու բարեգործական միությունների կողմից «Աջակցի՛ր Տավուշին» բարեգործական նախաձեռնության շրջանակում Տավուշի մարզպետարանին տրամադրվել են մարտկոցներ, ջրի պլաստմասե տարրաներ և սառնարաններ, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքների ապաստարանների կահավորման համար: