Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյան

Lifestyle

Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020»-ին, դեռ չգիտի՝ «Եվրատեսիլ 2021»-ին ներկայանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ. Հանրային հեռուստաընկերութունը դեռ չի հայտնել, թե ինչ որոշում ունի այս հարցում: Tert.am Life-ին տված հարցազրույցում Աթենան պատմել է չեղարկված երազանքի, այս ընթացքում իր զբաղմունքների, լսարանի սիրո և իր վերաբերյալ քննարկումների մասին:

-Աթենաթեևխոսելով «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասինդուք նշել էիք՝ ուրեմն այդպես էր պետքայդուհանդերձՁեզ համար դա երազանքի չեղարկում էրԻնչպե՞ս այն անդրադարձավ Ձեզ վրա:

-Դա շատ անսպասելի մի բան էր, որն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ մոլորակի վրա: Դա երազանքի չեղարկում չէր, այլ փոքրիկ պաուզա. երբ տեսնում ես, որ մարդիկ են մահանում, չես կարող մտածել որևէ այլ բանի մասին: Ես դեռ հավատում եմ, որ մեզ հետ պատահող ամեն բան ունի իր պատճառը և միշտ ուղղված է դեպի ավելի լավին:

Դրա համար ես ժպտում եմ, դրական եմ տրամադրված: Քանի դեռ իմ ընտանիքը, ընկերները, երկրպագուները կողքիս են, ես անվախ եմ:

-Ինչպե՞ս անցկացրիք գարունըորի ընթացքում պետք է շունչ քաշելու ժամանակ չունենայիքսակայն անցավ կարանտինում:

-Ես շատ ժամանակ անցկացրի իմ ընտանիքի հետ. մի բան, որ վաղուց էի ուզում, բայց չէր ստացվում: Մենք հոգ էինք տանում միմյանց մասին, և ես ինձ այնքան երախտապարտ էի զգում դրա համար: Երբեմն մենք պետք է հասկանանք, որ աշխատանքը և հաջողությունը միակ բանը չեն, որ լցնում են մեզ:

-Անհաջողություններից ընկճվո՞ղթե՞ ավելի հաստատվող տեսակ եք:

-Ես շատ դինամիկ մարդ եմ, որը վճռական է և նվիրված իր գործին: Ես կենտրոնանում եմ իմ նպատակի վրա՝ չնայած ճանապարհիս հանդիպած խոչընդոտներին: Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել իմ կյանքում: Կարիերայիս սկզբում ինձ կոտրված էի զգում, քանի որ չէի հասկանում՝ ինչպիսին է այս ինդուստրիան,  իրականում ինչպես է այն աշխատում: Ի վերջո, ես հասկացա, որ գոյատևելու համար առաջին հերթին պետք է լինես «բիզնեսվումն», հետո միայն արտիստ: Եվ, ահա ես:

-Հանրային հեռուստաընկերությունը «եվրատեսիլ 2021»-ին հայաստանյան մասնակցի մասին իր որոշումը դեռ չի հայտնելԴուք այս ընթացքում բանակցություններ ունե՞ք իրենց հետԱկնկալո՞ւմ եքոր հաջորդ տարի մասնակցի ընտրությունը չի փոխվի:

-Ես նրանց հետ խոսել եմ ցանկացած պարագայում, քանի որ այս դժվար ժամանակներում մենք շատ էինք սատարում միմյանց, նրանք ինձ համար ընտանիքի պես են: Ես միշտ թողնում եմ, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով, չեմ սիրում շատ մտածել: Այն, ինչ լինելու է, կլինի:

Ես միշտ հայտարարում եմ նորությունների մասին, երբ գալիս է ժամանակը: Մեր օրերում բոլորս կենտրոնացած ենք պանդեմիայի վրա: Բոլորս փորձում ենք լինել ապահով, հոգ տանել մեր ընտանիքիների, ընկերների, սիրելիների մասին:

-Այնուամենայնիվըստ Ձեզ՝ ո՞րն է այս հարցում տրամաբանական լուծումը:

-Այստեղ չկա տրամաբանական լուծում: Դա միայն երկու կողմի ցանկությունն է:

-Անկախ «Եվրատեսիլին» մասնակցել-չմասակցելուց՝ Դուք հայտնիություն ձեռք բերեցիք ՀայաստանումՉե՞ք մտածում ավելի ակտիվ լինելուայս շրջանն ավելի ճիշտ օգտագործելու ու հայկական շոու բիզնեսում հաստատվելու մասին:

-Ինձ համար միշտ երազանք է եղել տեղ գտնել Հայաստանի սրտում: Ես միշտ փորձում եմ ճիշտ քայլեր անել նպատակս իրականացնելու համար: «Եվրատեսիլն» օգնեց ինձ, քանի որ շատ հայեր ինձ ավելի լավ իմացան և հուսով եմ, իրենց սրտում ինձ ավելի մեծ տեղ տվեցին;

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

-Վերջապես ներկայացրեցի իմ նոր սինգլի՝ ’Dolla-ի տեսահոլովակը: Երգը գրել ենք իմ պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ: Մենք միասին գրեցինք երաժշտությունը, հետո ես գրեցի խոսքերը: Տեսահոլովակի կրեատիվ, արտ և գլխավոր ռեժիսորը ես եմ: Հուսով եմ՝ մինչև դեկտեմբեր կթողարկեմ իմ ալբոմը:

-Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան Հունաստանում:

-3 բառով կարող եմ նկարագրել՝ աշխատանք, ծովափ, սնունդ:

-Սահմանները բացելուց հետո կրկին Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Դա առաջին բանն է, որ ուզում եմ անել:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր եկել Հայաստանումի՞նչը դուր չի եկել:

-Մարդիկ, մշակույթը, պարզությունը, առատաձեռնությունը, հասկացող լինելը, պատմությունը, երաժշտությունը, ուտեստները: Չկա որևէ բան, որն ինձ դուր չի գալիս Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ աուրա ունի: Ես հավատում եմ, որ մարդիկ ավելի գեղեցիկ են դարձնում Հայաստանը:

-Ապրելով Հունաստանում՝ դուք ինքնաբերաբար դառնում եք տեղական մենթալիտետի կրողը: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս այդտեղ, ի՞նչը դու չի գալիս:

-Այս երկրում անսահման գեղեցկություն կա: Դու կարող ես վայելել շատ բաներ, բայց ես կցանկանայի, որ հույներն այդքան փակ մտածողությամբ չլինեին և ավելի շատ աջակցեին իրենց ժողովրդին:

-Որքանո՞վ են Հունաստանում ճանաչում Ձեզ:

-Հունաստանն այն երկիրն է, որտեղ իմ կարիերան սկսվել է: Սակայն մի քանի տարի անց իմ կարիերան դարձավ համաշխարհային, ի սկզբանե, հենց դա էր իմ նպատակը: Ես երկրպագուներ ունեմ ամբողջ աշխարհում, ավելի շատ՝ Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Հունաստանում:

-Ձեր գործունեության հիմնական ուղղությունը Հունաստանո՞ւմ եք տեսնումթե՞ Հայաստանում:

-Երկու երկրներն էլ մեծ աջակցություն են ցուցաբերում ինձ: Ես շատ ուրախ և շնորհակալ եմ Հայաստանի սիրո համար: Նրանց աջակցությունն իսկապես շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Ուզում եմ ցույց տալ, թե որքան եմ հարգում իրենց: Ուզում եմ ինձնով երկար ժամանակ հպարտանան: Ես հպարտ եմ Հայաստանով, ես հպարտ եմ, որ հայ եմ:

-Աթենաո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով:

-Ես ուզում եմ հիշվել և՛ որպես արտիստ, և՛ որպես անձ: Իմ նպատակն է ճանաչելի լինել որպես արտիստ, ով սկսել է զրոյից և իսկապես տքնաջան աշխատել է դառնալու այն, ով հիմա կա:

-Դուք տարբեր մրցույթների եք մասնակցելկարելի է նաև Ձեզ մրցութային երգչուհի համարելԻ՞նչ են Ձեզ տալիս մրցույթները:

-Ինքս ինձ մրցութային երգչուհի չեմ համարում: Մրցակցությունը քեզ տալիս է այլ տեսակի փորձ, հենց դա է շահդ: Դա կարծես ջրի խորքը գնալու պես մի բան լինի, դու պետք է շատ լավ կառավարում ունենաս:

Առհասարակ, որքան արագ ես վեր բարձրանում, այնքան արագ էլ ընկնում ես:

-Միաժամանակ, մրցույթները մեծ լարվածություն են առաջացնում: Չե՞ք հոգնում մրցակցության լարվածությունից:

-Երբ դու գիտես՝ ով ես որպես արտիստ, ինչ ներուժ ունես, չես վախենում մրցակցությունից: Դու ուղղակի անում ես քո լավագույնը և չես մտածում արդյունքի մասին, քանի որ դա չէ իրական պատճառը, որի համար դու այդտեղ ես: Այն, թե որ տեղը կզբաղեցնես, չի որոշում, թե դու ինչ արտիստ ես:

-Կարևորը մասնակցությո՞ւնն էթե՞ հաղթանակը:

-Կարծում եմ՝ եթե քեզ համար հաղթանակն ավելի կարևոր է, դու կարող ես հասնել դրան, սակայն կորցնել պահը, իրական ճանապարհդ: Եթե մասնակցությունն ես կարևորում, քեզ հետ կվերցնես բոլոր հիշողությունները, փորձը: Եթե այս անգամ հաղթանակի չհասար, այն քեզ մոտ կգա ճիշտ պահին, ավելի մեծ շարունակականությամբ: Չպետք է մոռանանք, որ որքան արագ ենք առաջ գնում, այնքան կարճ է ճանապարհը:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal