«Մեր աղջիկը Գուրգենի պատճենն է». Դաբաղյանների առաջնեկը երկու ամսական է
LifestyleԳուրգեն եւ Իննա Դաբաղյանները երկու ամիս է՝ վայելում են առաջնեկի ներկայությունը։ Հուլիսի 15-ին Մոսկվայում լույս աշխարհ եկած աղջնակին ծնողները տատիկի պատվին Շուշաննա են անվանակոչել։
Երգչի կինը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է փոքրիկի մասին, եւ թե ինչպիսին է եղել Գուրգենի եւ նորածնի առաջին հանդիպումը:
«Երեխային տեսնելու պահին հույզերիս մասին կդժվարանամ խոսել. ինձ բոլոր այն կանայք կհասկանան, ովքեր ապրել են այդ պահը։ Գուրգենը մեր աղջնակին տեսավ այն ժամանակ, երբ արդեն հիվանդասենյակում էինք։ Երջանիկ եւ հուզված էր։ Ով տեսնում է Շուշաննային, ասում է, որ հոր պատճենն է, ինքս էլ նրան Գուրգենին եմ նմանեցնում»,- ասել է Իննան։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ