«Ինձ դուր չի գալիս քաղաքի այսօրվա էներգիան, խեղդում է». Սարգիս Գրիգորյան
InterviewԴերասան Սարգիս Գրիգորյանն այս շրջանում նորություններ ունի: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր մասնակցությամբ «Ա.Կ.Ա» և «Վերադարձ» ֆիլմերն արդեն պետք է հեռուստատեսությամբ ցուցադրվեին, բայց համաճարակային իրավիճակի պատճառով դրանց ցուցադրումը հետաձգվել է:
«Դեռ չգիտեմ` կոնկրետ երբ կցուցադրվեն, բայց հուսով եմ` շուտով: Նկարահանվել եմ նաև Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում, որն արդեն մոնտաժային փուլում է, այլ մանրամասներ դեռ չեմ կարող ասել: Երեք ֆիլմերում էլ գլխավոր հերոսի դերում եմ»,-ասաց նա:
Դերասանի խոսքով` կարանտինի ընթացքում սկսել է ստեղծագործել. «Դեռ ամաչում եմ հանրության դատին հանձնել ստեղծագործություններս: Երբեմն Ինստագրամում ինչ-որ բաներ գրում եմ, բայց ամբողջը չեմ տեղադրում: Գրում եմ հիմնականում պատմվածքներ, որոնք կապված են մարդասիրության, ներողամտության, իմ հոգեվիճակի հետ: Գիրք ունենալու մասին դեռ չեմ մտածել, ուղղակի մտածում եմ, որ եթե արվեստի մեջ եմ ու արդեն 40 տարեկան, պետք է լուրջ հայտ ներկայացնեմ, որ ժառանգությունս անաղարտ մնա»:
Կարանտինի ընթացքում դերասանը ևս մեկ հետաքրքրություն է ձեռք բերել. «Քանի որ ստեղծագործող եմ, չէի կարողանում տանը նստել: Մոտոցիկլետ վարել եմ սովորել ու արդեն բավականին լավ է ստացվում: Մոտոցիկլետս դեռ լավ որակի չէ, որ կարողանամ 100 կիլոմետր և ավելին վարել, բայց հետագայում ավելի լավը ձեռք կբերեմ: Չգրված օրենք կա` առաջին մեքենան ու մոտոցիկլետը չպետք է շատ լավը լինեն, որովհետև նոր վարորդը կարող է դրանք վնասել: Նպատակ ունեմ հենց մոտոցիկլետով շրջել Հայաստանի բոլոր մարզերով»:
Վերջերս Սարգիսը կրկին Արցախում էր: Ըստ նրա` հաճախ է գնում Արցախ, քանի որ այնտեղ է գտնվում նաև նրա պապական տունը: «Իմ ամենասիրելի քաղաքներից մեկը Շուշին է: Այնտեղ ես հոգևոր բավականություն եմ ստանում, փախչում եմ շատ դժվարություններից, բացասական էներգիաներից: Արցախում էներգիան մաքուր է, անկեղծ, ատելություն գրեթե չկա, համենայնդեպս ես չեմ տեսնում: Չգիտեմ` ինչից է, երևի միմյանց հանդեպ վերաբերմունքից»,-ասաց նա:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ