Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Պահ­պա­նել Թու­մա­նյա­նի, Կո­մի­տա­սի և Անդ­րա­նի­կի ոգին ու փո­խան­ցել սե­րունդ­նե­րին».«Փաստ»

Culture

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տարբեր անկյուններում անցկացվում են բազմապիսի փառատոններ: Դրանք նվիրված են անհատներին, պատմության կարևոր իրադարձություններին: Վերջին տարիներին նաև հայտնվեցին փառատոններ՝ նվիրված անգամ ավանդական կերակրատեսակներին: Այս բոլոր միջոցառումների նպատակն, իհարկե, մեկ անգամ ևս նշանավոր մարդկանց, մեր ավանդույթների, մշակույթի մասին խոսելն է, դրանք նաև հետաքրքիր նախադրյալներ կարող են լինել զբոսաշրջության զարգացման համար: Պարզվում է, որ դեռևս 1989 թվականից Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում անցկացվում է «Երեք սրբություն» փառատոնը:Нет описания.

Այն նվիրված է Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին և Զորավար Անդրանիկին: Այս տարվա արտակարգ պայմաններում փառատոնը ևս կանցկացվի, սակայն առցանց տարբերակով: Մինչ դրան անդրադառնալը՝ փառատոնի հեղինակ Նորիկ Սարգսյանի հետ զրուցել ենք փառատոնի ստեղծման պատմության և նպատակների մասին: «Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1989 թվականին: Դրա ստեղծման գաղափարի հիմքում ընկած են Վարդաբլուրում կատարված իրադարձությունները: Կոմիտասը Վարդաբլուրում է գրի առել «Լոռվա գութաներգը», այդ մասին պատմություններ շատ կան: Թումանյանը և նրա հայրը վարդաբլուրցի Առաքել Գյուլզադյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ են ունեցել, Օլգա Թումանյանն այդ մասին շատ մանրամասն գրել է իր հիշողություններում: Անդրանիկը Ջալալօղլուում երկու օր կռիվ տալուց հետո Դսեղ գնալու ժամանակ կանգ է առել Վարդաբլուրում:

Այսինքն՝ այս երեք անհատները տարբեր թելերով կապված են Վարդաբլուրի հետ, այդ է պատճառը, որ մենք փառատոնը հենց այդտեղ ենք անցկացնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փառատոնի հիմնադիրը: Նշում է՝ 1989 թվականից հետո, երբ փառատոնն առաջին անգամ անցկացվեց, եղան դադարներ: «Պատերազմը սկսվեց, դժվար ժամանակներ էին: 2016 թվականին Վարդաբլուրում կանգնեցվեց մի յուրահատուկ հուշարձան. պատկերված են Կոմիտասը և գութաներգը գրի առնելու պրոցեսը: Աշխարհում երևի թե երկրորդ նման արձան չկա, որ պատկերված լինեն հեղինակը և երգի ստեղծման ընթացքը: Անկախ նրանից, որ փառատոնի անցկացումն ընդհատվել է, Վարդաբլուրում շարունակել են իշխել այդ գաղափարները:

Փառատոնի նպատակը Թումանյանին, Անդրանիկին կամ Կոմիտասին գովաբանելը չէ, նրանք արդեն գովաբանված են: Նպատակը նրանց վերաբերող պատմությունների մասին նորից խոսելն է, մարդկանց ներկայացնելը և նրանց ոգին պահպանելն ու հետագա սերունդներին փոխանցելը: Բացի դա, Վարդաբլուրի եկեղեցին այն եզակի եկեղեցիներից է, ուր այդ երեք հզոր մարդիկ ոտք են դրել: Գյուղի քահանան՝ տեր Եղիա Զոհրաբյանը, կրթված մարդ է եղել, տիրապետել է մի քանի լեզվի: Եղել է Թումանյանի ընկերը: Նրա մասին Օլգա Թումանյանն իր հիշողություններում ևս գրում է, հետաքրքիր պատմություններ կան, օրինակ՝ գաթայի հետ կապված: Երբեմն Թումանյանը նրան է տվել իր ստեղծագործությունները և խնդրել աչքի անցկացնել դրանք, կարծիք հայտնել: Կոմիտասն այդտեղ եկել է իր ամենասիրելի աշակերտներից մեկի՝ Ավետիք Տեր-Պողոսյանի հետ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս երեք անհատները և վարդաբլուրցիները, կարծես թե, օրգանական կապ ունեն իրար հետ:

Փառատոնի հեղինակն անդրադառնում է դրա անցկացման այս տարվա ձևաչափին: «Այս տարի «Երեք սրբություն» փառատոնը տեղի կունենա հեռավար և հանդես կգա նոր՝ «Երեք սրբության զավակներ» առցանց նախաձեռնությամբ, որի նշանաբանն է՝ «Երգում ենք Կոմիտաս, ասմունքում՝ Թումանյան, ապրում՝ Զորավար Անդրանիկի պատգամներով»: Նախաձեռնությունը նպատակ ունի հայ մեծերի ոգին ու շունչը հաղորդել սերունդներին։ Մասնակցել կարող են բոլորն՝ առանց տարիքային սահմանափակման՝ Հայաստանի, Արցախի Հանրապետություններից և Սփյուռքից։ Պետք է ընտրեն մեկ ստեղծագործություն՝ երգ, երաժշտություն կամ ասմունք, որոնք առնչվում են մեր ազգի համար կարևոր այս երեք անհատներին, բացի դա, կարելի է ներկայացնել նաև կենսագրական կամ այլ հետաքրքիր պատմություններ։ Պատրաստում են տեսանյութեր, ուղարկում մեր էջին, իսկ հոկտեմբերի տասին կամփոփենք արդյունքները և կորոշենք հաղթողներին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Սարգսյանը նշում է, որ փառատոնի անցկացումը Վարդաբլուրում մի կողմից ունի համայնքային, մյուս կողմից՝ համահայկական նշանակություն: «Մտադիր ենք այն գրանցել մտավոր սեփականության գործակալությունում: Սա ապագային միտված մեծ ծրագիր է: Այն լայն քայլ է մեր մեծերի կյանքը և ստեղծագործությունները ճանաչելու ու ներկայացնելու առումով: Այս ողջ ընթացքում փառատոնն անցկացվում է անհատների հովանավորության շնորհիվ, ինչպես նաև մարզպետարանի և համայնքապետարանի աջակցությամբ»,-եզրափակում է Նորիկ Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal