Սուքիասյանների ընտանիքը Հայոց բանակին 100 միլիոն դրամ է նվիրաբերել և հանդես եկել կոչով
CultureԳործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է. Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության և մեր հարատևության հարցն է: Շատ կարևոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում: Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող: Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին: Հաղթելու ենք։