Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է
SocietyԱրցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։
«Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել` Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան»,- ասաց Թադևոսյանը:
Հակառակորդը կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թիրախավորել էր Շուշի քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:
Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը:
Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում
Ավելին՝ այստեղ