Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը. նոր մանրամասներ

Society

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին (քաղաքական բաղադրիչը հաշվի չի առնված): Մեզանում ամենամեծ անհասկացվածությունը գալիս է նրանից, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ ներկա պատերազմի նրբությունները: Դրա համար ստորեւ մի քանի կետերով կներկայացնեմ իմ դիտարկումները. Ա. Պատերազմը առաջին օրերին մաքուր կոնվենցիոնալ էր՝ գոյություն ուներ ռազմաճակատի գիծ (հակամարտող կողմերի նախկին շփման գիծը), հարձակվող եւ պաշտպանվող կողմեր, ռազմական տեխնիկայի հսկայական ներգրավում, դիրքերի գրավման կամ պաշտպանության դասական օրինակներ եւ այլն: Բ. Այդ կոնվենցիոնալ պատերազմում, որպեսզի ճեղքի ռազմաճակատի գիծը, ադրբեջանական կողմը կորցրեց իր ռազմական տեխնիկայի մեծ մասը, մարտունակ հիմնական ստորաբաժանումները (մենք եւս էական կորուստներ ունեցանք), Գ. Ռազմաճակատի գիծը ճեղքվեց միայն հարավում՝ Հորադիզի շրջանում՝ թշնամու ծանր կորուստների գնով: Բայց դրանից հետո պատերազմի բնույթը փոխվեց, այն դադարեց լինել մաքուր կոնվենցիոնալ: Թուրքիան նախագծել էր հենց այն սցենարը, որ ռազմաճակատի գիծը ճեղքելուց հետո պատերազմը վերածվելու էր հիբրիդային պատերազմի: Ահաբեկիչների, հատուկ նշանակության ջոկատների, դիվերսիոն խմբերի մերձարաքսյան տափաստանային գոտում սփռման միջոցով թշնամին գործարկեց երկրորդ՝ պրոքսի պատերազմը: Դ. Մինչ այս պահը եւ առաջիկայում մենք ունենալու ենք երկու պատերազմական գոտիներ՝ մեկը կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությամբ գործող, մյուսը՝ պրոքսի: Ուստի դա է պատճառը, որ բոլոր քարտեզները, որոնք այդ երկու պատերազմները հստակ չեն տարանջատում միմյանցից, թյուրիմացության մեջ են գցում մարդկանց: Ե. Ներկա պահին թուրքերը դեռեւս ունեն օդային որոշակի գերիշխանություն, որը հայկական բանակին լիարժեք ծավալվելու հնարավորություն չի տալիս: Զ. Ադրբեջանական 1-ին կորպուսը լիակատար պարտություն է կրել Հայկական բանակի գրագետ պաշտպանության արդյունքում, եւ Արցախի հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ արեւելյան ռազմաճակատները մաքուր կոնվենցիոնալ պատերազմի վարման կանոններով արդեն իսկ հաղթանակ են տարել թշնամու դեմ: Ընդ որում, այդ իրավիճակի փոփոխության նախադրյալները չկան եւ այդ ուղղություններում թշնամու առաջխաղացում սպասել պետք չէ, չնայած զգուշանալ եւ հռթիրահրետանային կանխարգելիչ գործողությունները արտադիր են: Է. Հարավում մենք վարում ենք հիբրիդային պատերազմ, որը շատ ծանր է նստում թե մեր, թե թուրքերի համար: Թշնամին տափաստանից դեպի նախալեռնային գոտի ընկած հատվածում կորցրել է մարտունակությունը եւ զրահատեխնիկայի կիրառմամբ դասական մարտական գործողություններն ունեն առավելապես օջախային բնույթ: Այստեղ դաշտային հրամանատարների խելամտությունից ու մարտիկների ոգուց շատ ավելին է կախված, քան ինժեներական կառույցների, զինտեխնիկայի կիրառությունը: Այստեղի կոնվենցիոնալ պատերազմում ռազմավարական պլանավորումը դեր կարող է ունենալ, եթե կողմերը կարողանան զինտեխնիկա կուտակել ու որպես մի բռունք հարվածներ հասցնել: Ը. Հարավային ուղղությամբ պրոքսի պատերազմում թուրքերը որոշակի հաջողություններ ունեցել էին մինչեւ երեկ: Պրոքսի պատերազմի տրամաբանությունը հետեւյալն էր՝ դիվերսիոն խմբերը տարբեր կածաններով, անտառուտներով մուտք էին գործում ուրվական կամ իրական բնակավայրեր, որեւէ շենքի վրա բարձրացնում էին Ադրբեջանի դրոշը, նկարվում ու դա ուղարկում Ալիեւին, որպեսզի նա իր հանրությանը կերակրի հաղթանակի պատրանքով: Դա նաեւ մեզ վրա հոգեբանական ազդեցություն գործելու հնարավորություն էր տալիս: Միաժամանակ, նման գործելաոճը ստիպում էր, որպեսզի առանձին հատվածներում մեր բանակը տակտիկական նահանջներ իրականացնի՝ թշնամու կողմից կրկին աշխարհին ադրբեջանական բանակի կեղծ հաղթանակի պատրանքը մատուցելու համար: Թ. Մեզանում, այդ թվում՝ ռազմական գործիչների մոտ, դեռեւս գերիշխում է այն տեսակետը, որ թշնամու հիմնական հարվածների ուղղությունները թե՛ ռազմավարական եւ թե՛ տակտիկական մակարդակում կապված են կոնվենցիոնալ պատերազմի մեջ ներգրավված ռազմուժերի գործողությունների հետ: Սա խորապես սխալ մտայնություն է: Վերջին երկու օրերին ինձ համար պարզ էր դարձել, որ Շուշին թշնամու գլխավոր հարվածի ուղղությունն էր եւ դա կատարվելու էր պրոքսի պատերազմի բոլոր կանոններով՝ առանց ռազմական տեխնիկայի կիրառման: Ժ. Շուշիի օպերացիայի համար թշնամին ներգրավել էր շատ մեծ մարդուժ եւ սպառազինություն՝ բաղկացած դիվերսիոն խմբերից, ահաբեկիչների տարբեր խմբավորումներից եւ վերջին օրերին Թուրքիայից բերված հատուկ ջոկատայիններից (Թուրքական բանակի կազմում գործում են հատուկ նշանակության էլիտար 4 բրիգադներ, որոնցից մեկը կամ դրա մասը հավանաբար փոխադրվել էր Շուշիի մատույցներ): Այդ ջոկատները վերջին օրերին կուտակվում էին Խծաբերդ-Սղնախ հատվածում եւ նպատակ ունեին այսօր՝ Կարսի անկման խորհրդանշական օրը ամեն գնով Շուշիի բերդի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշը՝ անկախ քաղաքը գրավել-չգրավելու հանգամանքից: ԺԱ. Թուրքերը շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ 1992 թ. Շուշին հայերը ազատագրել են հետեւակի՝ ժայռեր մագլցելու ու անհնարին թվացող դժվարություններ հաղթահարելու գնով: Մեզանում թերագնահատված է մնում Էրդողանի ու ընդհանրապես թուրքերի մտածողության կերպը՝ կապված խորհրդապաշտության ու անցյալի առանձին դրվագների վրա խորը հեգեբանական սթրեսներ ունենալու հետ: ԺԲ. Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը՝ Խծաբերդ-Սղնախ լեռնային գոտում ոչնչացրեց թշնամու Շուշիի գրավման համար կուտակված ողջ սպառազինությունը ու տապալեց այդ գլխավոր հարձակումը: Թուրքերն այժմ կամ պետք է հրաժարվեն պրոքսի պատերազմի միջոցով հիմնական ուղղություն որդեգրելու ծրագրերից, կամ մի քանի օրվա ընթացքում պետք է կրկին փորձեն կուտակել համապատասխան ներուժ՝ նախկին օպերացիան կյանքի կոչելու համար: ԺԳ. Հայոց բանակի առաջխաղացման համար օդում թշնամու առավելության չեզոքացումը պարտադիր պայման է: ԱԹՍ-ները այս պատերազմի ելքի վճռորոշ գործոնն են դարձել: Թշնամու ԱԹՍ-ների սպառումը, ոչնչացումը կամ մեր ԱԹՍ-ների համաչափ արդյունավետ օգտագործումը կլինի թշնամու լիակատար պարտության նախերգանքը: ԺԴ. Ընդհանուր առմամբ, այս պատերազմում մեր բանակը իր քննությունը հանձնել է գերազանց, շարունակում է լինել շատ մարտունակ եւ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Ուստի հաղթանակը լինելու է հայոց բանակինը:

Ավելին՝ այստեղ

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded