Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Աշխատանքս ինձ համար ոչ թե պաշտոն է, այլ համայնքին ծառայելու միջոց. Արամ Դանիելյան

Interview

Մոտ երկու տարի է, ինչ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Դանիելյանը: Նրա պաշտոնավարման ընթացքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել՝ վերանորոգվել տանիքներ, փոխվել են վերելակներ, կառուցվել են մայթեր, տարածքը մաքրվել է տարատեսակ տաղավարներից, տնկվել են ծառեր: Այլ կերպ ասած՝ վարչական շրջանն ավելի գրավիչ է դարձել ոչ միայն արաբկիրցիների, այլև՝ մայրաքաղաքի հյուրերի համար:

Վարչական շրջանում իրականացված և նոր ծրարգերի մասին է Orer.am-ի զրույցը Արամ Դանիելյանի հետ:

— Պարոն Դանիելյան, Ձեր նշանակումից ի վեր Արաբկիր վարչական շրջանում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Այս ընթացքում հնարավոր  է եղե՞լ  գոնե կիսով չափ նվազեցնել կուտակված խնդիրները:

 Արաբկիրը  մայրաքաղաքի խոշոր վարչական շրջաններից մեկն է , նաև ամենահին թաղամասերից մեկն է: Եվ այդ առումով աշխատանքերը բավականին շատ են: Երկու տարիների ընթացքում աշխատանքներին զուգահեռ փորձել ենք ծանոթանալ նաև Արաբկիրի կարևորագույն խնդիրներին և դրանց լուծումները գտնել:

— Որո՞նք են այս պահին արդեն իսկ արձանագրված առաջնային համարվող խնդիրները:

 Արաբկիրի կարևորագույն խնդիրներից մեկը ենթակառուցվածքներն են, քանի որ դրանք բավականին հնացած են: Մասնավորապես՝ կոյուղագծերի հարցը, որոնք շատ տեղերում բավականին մաշված են, բայց մեզ հաջողվեց երեք փողոցի կոյուղագծերը փոխարինել նորերով: Խոսքը Արաբկիր 33, 35,37 փողոցների մասին է: Աշնանը հասցրեցինք լուծել նաև Հր.Քոչարի 1-ին փակուղու կոյուղագծի հարցը, որը անգամ խորհրդային տարիներից մինչ օրս կառուցված չէր եղել: Ես կարծում եմ, որ նման կապիտալ ծախսերը ամենանպատակահարմարներից են, քանի որ նման ներդրումների արդյունքում իրականացված ծրագրերը դեռ երկար կծառայեն սերունդներին: Վարչական շրջանում երթևեկության խցանումների հարցը ևս օրախնդիր հարցերից է, քանի որ փողոցների նեղ լինելու պատճառով բավարար թողունակություն չունեն: Այս հարցը լուծելու համար փորձում ենք նոր լուծումներ գտնել, և կարող եմ ասել, որ երկու տարվա ընթացքում Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցները միացնելու ծրագիր ենք իրականացնում, որի արդյունքում Կոմիտաս պողոտային զուգահեռ ևս մեկ փողոց կունենանք, ինչը էականորեն կթուլացնի առկա խցանումների խնդիրը: Մի քանի ամիս հետո կսկսվի շինարարությունը և այդ ժամանակ ավելի մանրամասն կանդրադառնանք այդ ծրագրին:

— Թաղամասը ունի նաև առանձնատներ ունեցող հատվածներ, որտեղ ևս կան տարիների, նույնիսկ՝ տասնամյակների կուտակված խնդիրներ: Դրանք ևս առօրեական են համարվում: Որքանո՞վ են դրանք այսօր Ձեր տեսադաշտում:

 Այդ հատվածների խնդիրները շատ ավելի խորն են և պետական հոգածություն պահանջող: Մասնավորապես՝ որոշ հատվածներում ունենք մարդկանց սեփականություն հանդիսացող գույքային խնդիրների, սեփականության վկայական ունենալու հետ կապված խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում իրենց պատկանող գույքը լիարժեք օգտագործել: Բայց դա բավականին խորը և պրոբլեմատիկ հարց է և առնչվում է ժամանակին ոչ ճշգրիտ չափագրումներ իրականացնելու հետ: Այսօր տարածքներ կան, որ մարդիկ ո՛չ կարողանում են իրացնել իրենց գույքը, որպեսզի նոր ներդրողները կապիտալ շինարարություն իրականացնեն, ո՛չ էլ շատ դեպքերում կարողանում են ինքնուրույն նորը կառուցել: Արդյունքում գույքը ժամանակի ընթացքում մաշվում է, դառնում է վթարային, դրանից բխող հետևանքներով: Այս խնդիրն առկա է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, բայց այն մեր տեսադաշտում լինելով հանդերձ մեր կողմից լուծելու լիազորությունների տիրույթում չէ: Մենք պարզապես խոհդատվական առումով ենք փորձում օգնել և ուղղորդում ենք խնդիրների հասցեատերերին դիմելու հարցում:

— Վարչական շրջանում լայն թափով ընթանում են նաև նորակառույց բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքեր: Ի՞նչ կասեք այս մասին:

 Մի քանի տասնյակ հասցեներում ունենք նոր շինհրապարակներ, որտեղ նոր շենքեր են կառուցվում, որոնք ժամանակի պահանջներին համահունչ բարձր սեյսմակայություն ունեցող մոնոլիտ շինություններ են, ինչը ողջունելի է: Ի դեպ, նորակառույցները նախագծվում են բավարար չափով ավտոկայանատեղիներով, որը նախկինում չի եղել: Պահպանվում են նաև շինարարական բոլոր նորմերը, հարակից մոտ 60 տոկոսը տրամադրվում է սպասարկման կամ կանաչապատման համար: Ես դրական եմ համարում այդ տենդենցը, ինչը նաև բնակիչների կողմից է դրական արձագանքի արժանանում:

— Խնդիրներ կային նաև Մերգելյանի այգու հետ կապված: Ի՞նչ լուծումներ կան այս առումով:

 Մերգելյանի այգին Արաբկիր վարչական շրջանի եզակի կանաչապատ տարածքներից մեկն է, որը, ցավոք, այս պահի դրությամբ ունի երկու վարձակալության պայմանագիր: Դրանցից մեկի ժամկետը լրանում է 21 թվականի վերջին և մենք նախօրոք ծանուցել ենք, որ չենք ցանկանում երկարացնել պայմանագիրը և առաջարկել ենք կառուցված շենք-շինությունները այգուց հանել: Փորձելու ենք այգին վերածել իրական հանրային օգտագործման վայրի: Երկրորդ, պայմանագրի ժամկետները ավելի ուշ է լրանալու, բայց դա ևս ժամանակի խնդիր է և, կարծում եմ, որ մեզ կհաջողվի այգին վերադարձնել համայքնին: Այդ տարածքի կանաչապատման հարցը կարևոր է, քանի որ գտնվում է խիտ բնակեցված հատվածում, ինչպես նաև Մերգելյան ինստիտուտի հարակից վայրում է, որտեղի աշխատողները ևս կկարողանան մաքուր օդ շնչելու հնարավորություն ունենալ:

— Բավականին փողոցներ են վերանորոգվել ոչ միայն գլխավոր, այլև՝ երկորդական: Մասնավորապես Հակոբ Հակոբյան փողոցը: Ի՞նչ կասեք այս մասին:

 Հակոբ Հակոբյան փողոցը անցյալ տարի կապիտալ վերանորոգվեց, ամբողջությամբ փոխվեցին եզրաքարերը, որոնց մի մասը մնացել էր ասֆալտի տակ: Ամբողջությամբ կանաչապատվեցին այդ տարածքի գազոնային հատվածները, ոռոգման ցանցն ամբողջությամբ՝ 1,2 կմ երկարությամբ փոխարինվեց նորով և այս պահին միանման գազոնային ծածկույթ ունենք: Բացի այդ, փողոցի լույսավորության համակարգը ամբողջությամբ փոխարինվեց նորով, տեղադրվեցին լեդ-լուսատուներ և այս պահին փողոցը շատ լուսավոր և սրտաբաց է դարձել նաև երեկոյան ժամերին:

— Որպես վարչական շրջանի ղեկավար ի՞նչ կմաղթեք արաբկիրցուն:

 Կցանկանամ հորդորել և խնդրել, որ հանրային տարածքների հանդեպ սեփականատիրոջ զգացումով լցվեն, քանի որ հանրային տարածքները պատկանում են բոլորին: Խնամքով և ուշադրությամբ վերաբերվեն ցանկացած ծառին, թփին, եզրաքարերին, նստարաններին, աղբամաններին, քանի որ դրանք հանրային սեփականություն են: Ցավոք սրտի ունենում ենք դեպքեր, երբ աղբամաններ են այրվում, նստարաններ կոտրվում կամ անհայտանում, ուստի, կխնդրեմ, որ նման բիրտ դեպքերի ականտես լինելու դեպքում անտարբերություն չցուցաբերեն նման երևույթների հանդեպ և բռնեն նման մարդկանց ձեռքը:

— Արցախի պատերազմի ժամանակ Արաբկիր վարչական շրջանից քանի զոհ է եղել:

 Ցավոք 60-ից ավելի զոհ ենք ունեցել, թաղման արարողությունների ժամանակ եղել ենք այդ ընտանիքների կողքին, փորձում ենք մեր աջակցությունը ցուցաբերել, հատկապես փոքր երեխա ունեցող ընտանիքների հոգսերը թեթևացնել հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Դա երկարատև ու ցավոտ պրոցես է: Ընտանիքները դեռ չեն կարողանում ուշքի գալ: Ինձ համար ևս հոգեբանական առումով շատ ծանր շրջան է եղել, բայց մեր դռները մշտապես բաց են, սոցիալական բաժնի հետ կապը մշտական է և մեկ անգամ ևս կոչ կանեմ, որ որդեկորույս ընտանիքներն իրենց հույսը դնեն մեզ վրա և եթե հարցեր լինեն, անպայման մեզ դիմեն:

 Ի՞նչ կհավելեիք մեր զրույցին:

Ուզում եմ հավելեմ, որ տարիների ընթացքում Արաբկիրը զրկվել էր մայթերից: Որոշ մայթեր, օրինակ՝ Հր.Քոչար փողոցում կառուցեցինք, որոշների մասով այս պահին 5-6 նոր մայթեր կառուցելու նախագծման աշխատանքներն արդեն ավարտել ենք: Խոսքը Ավետիսյան, Հովսեփ Էմին, Ջեյմս Բրայսի և այլ փողոցների մասին է, որոնք նաև թեքահարթակներ են ունենալու: Դրանցից կկարողանան օգտվել նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Այս առումով պրոցեսը շարունակական է լինելու: Արաբկիրի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է 52 վերելակ, այս տարի նախատեսված է փոխել ևս 31-ը: Դրանով նաև անվտանգության հարց ենք լուծել, քանի որ նախկին վերելակները բավականին անմխիթար վիճակում էին: Դրան զուգահեռ կատարվում են հազարավոր քառակուսի-մետրի հասնող թեք և հարթ տանիքների վերակառուցման աշխատանքներ, որոնք թեև ուղղակիորեն գտնվում են բնակչի և համատիրության պարտականությունների մեջ, սակայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարույթանի կողմից ցուցաբերվող բարի կամքի շնորհիվ նեցուկ լինելով բոլոր վարչական շրջաններում առկա այսօրինակ խնդիրներին, հոգսերի մի մասը իրականացվում է քաղաքպետի ջանքերով: Յուրաքանչուր տարի վերանորոգվում են նաև բազմաբնակարան շենքերի 50-ից ավելի մուտքեր, որոնք բերվում են պատշաճ տեսքի, որպեսզի մեր բնակիչն իրեն ավելի հարմարավետ զգա: Ասֆալտապատման աշխատանքեր են իրականացվում: Համայնքում մեկ տարվա ընթացքում շուրջ 100 հազար քառակուսի մետր ասֆալտապատում է իրականացվել: Բացի այդ, վերանորոգվել է համայնքը շրջանցող ճանապարհ, որը վերջին անգամ 2010 թվականին էր վերանորոգվել: Խոսքը Կորեայի ձորից դեպի Եղվարդ տանող ճանապարհի մասին է: Անցյալ տարի այդ շրջանցիկ ճանապարհի վրա ծախսվեց 4500 քմ ասֆալտ, որի շնորհիվ ճանապարհը անցանելի է դարձավ: Ուշադրություն ենք դարձնում նաև, մրցույթի միջոցով գնվող ապրանքների որակին և այս առումով կցանկանայի նշել, որ մինչ այս չէր եղել դեպք, որ վարչական շրջանը որևէ մրցույթի մատակարարման առումով դժգոհ լինի: Բայց անցած տարվա վիճակագրության համաձայն մրցույթների մասնակիցների շուրջ 6 %-ին մենք ուղարկել ենք սև ցուցակ, հաշվի առնելով կատարվող աշխատանքերի ոչ բավարար լինելը: Մի կողմից դա թեև դժվարացնում է աշխատանքը, բայց փոխարենը որակական առումով աճ է գրացվում, և մրցույթների մասնակիցները սկսել են ավելի ուշադիր լինել իրենց աշխատանքի հանդեպ: Սա ևս ձեռբերում է, որի արդյունքում կարողանում ենք նոր որակ ապահովել: Այսօրինակ աշխատանքերը գուցե հանրությանը տեսանելի չեն, սակայն նման աշխատանքի արդյունքում հանրային միջոցներ են տնտեսվում: Նշեմ նաև որ այս աշխատանքը ինձ համար ոչ թե պաշտոն է, այլ համայնքին ծառայելու միջոց: Այդ է պատճառը, որ աշխատանքիս մոտենում եմ ամենայն սիրով և հոգատարությամբ, ինչի արդյունքում ստանում եմ դրական արձագանք համայնքի բնակիչների կողմից:

Արմինե Գրիգորյան

Orer.am

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal