Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Նիկոլ Փաշինյան երևույթը երկնել, ծնել և դաստիարակել է 2018-ից առաջվա Հայաստանը. Հայկ Դեմոյան

Interview

 Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը համոզված է, որ վաղուց պատմական իրողությունները ճիշտ գնահատելու և դրանից հետևություններ անելու ժամանակն է: Պատմաբանի կարծիքով՝ պատմության տրամաբանությունը հուշում է, որ ներկայում Հայաստանը գտնվում է հասարակական-քաղաքական տրամաբանությունից դուրս, որը բացառիկ երևույթ է: «Պատերազմները մեկ վայրկյանում, մեկ օրում չեն սկսվում:

Հեղափոխական ալիքի վրա առաջնորդ հռչակված անձը, երբ կարող է հետևողականորեն պետությունը քայքայելու, հասարակությանը բաղդատելու, քաղաքական կեղտոտ կրքեր և քաղաքացիական պատերազմ հրահրելուն միտված արտաքին քաղաքականություն վարել և երկիրը պատերազմի առջև կանգնեցնել, բայց իմանալով նման վտանգի մասին հասարակությանը չպատրաստել դրան, ապա համադրելով բոլոր փոստերը, ես կարծում եմ, որ միայն դրսի շահեր սպասարկողը կարող էր այդչափ թուլանել հասարակությունը, բանակը և հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը:

Այսօր առկա է քաղաքացիական պատերազմի վտանգ, որը քաջ գիտակցում են այն անձինք, որոնք իրենց ակտիվում ունեն մարտի 1-ի դեպքերը: Նիկոլ Փաշինյանը նախորդ համակարգերի ծնունդն է: Նիկոլ Փաշինյան երևույթը երկնել, ծնել և դաստիարակել է 2018-ից առաջվա Հայաստանը: Ես ժամանակին բավականին խիստ քննադատել եմ Հայաստանում տիրող իրողությունները 2016, 2017 թվականներին որոնք կային, և դա արել եմ բաց, հրապարակային, որը, ի դեպ, անհետևանք չի անցել: Բայց հարցն այն է, որ մենք ներկայում կանգնած ենք ճակատագրական պատմափուլի առջև: Եվ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պատմություն չգիտի և մի քանի անգամ հայտարարել է նաև, որ ամաչում է մեր պատմությունից, ուստի նա չի ընկալում պատմական դրվագների ողջ ողբերգականությունը, ճակատագրական լինելը և նաև թե ինչ որոշում պետք է կայացնի հիմա: Ու, թեև սրվել է Փաշինյանի և իր թիմի ինքնապահպանական բնազդը, բայց ես որպես պատմաբան, կարող եմ ամենայն պատասխանատվության կանխատեսել թե՛ նրա և թե՛ իր թիմի անփառունակ ավարտը, որը կարող է, նույնիսկ շատ դաժան լինել:

Ես դա, անշուշտ, չեմ ցանկանում, բայց կա տրամաբանություն, որին հակառակ գնալ չի կարելի»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Հ. Դեմոյանը: Հաշվի առնելով Փաշինյանի հախուռն խառնվածքը, վաբանկ գնալու նրա մոտեցումները, ինչպես դա եղավ, օրինակ, 2018-ին, պատմաբանը կարծում է, որ ժամանակն է հասկանալու, որ այն ինչ այսօր ունենք դա նախորդ քաղաքական զարգացումների կրկնությունը չէ:

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նրան պետք է դիտարկել որպես Հայաստանի անկախության 30 տարիների մեղքերի մարմնավորումը, որը խտացված ներկայացվել է մեկ անձի տեսքով: Դեմոյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևը կազմված է մի քանի կետերից: Համաձայն դրանց՝ Փաշինյանը պետք է հեռանա և որքան շուտ, այնքան՝ լավ, իսկ մյուս ինստիտուտները, մասնավորապես նախագահինը պետք է շարունակեն գործել: «Խարհրդարանի մեծամասնությունը պետք է ընտրի անկուսակցական մասնագետներից կազմված նոր կառավարություն:

Այդ կառավարությանը պետք է տալ առնվազն մեկ տարվա գործունեության մանդատ, որը կդառնա այն ատաղձը, որից կձևավորվի քաղաքական երրորդ ուժը: Եվ, եթե մենք ուզում ենք առողջացնել Հայաստանի Հանրապետության հիվանդ քաղաքական օրգանիզմը, ապա հաջորդ ընտրություններին չպետք է մասնակցեն մինչ օրս պառլամենտ անցած կուսակցությունները: Նրանք պետք է թայմ-աութ վերցնեն և չմասնակցեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի նոր քաղաքական ուժերը կարողանան քաղաքական դաշտ մտնել: Բայց կուսակցություններն իրենք պետք է նման որոշում կայացնեն և այդպես մենք կկարողանանք առողջացնել երկրի քաղաքական համակարգը»,- ասաց Հ. Դեմոյանը:

Պատմաբանը համոզված է նաև, որ Հայաստանում քաղաքական կյանքը հասել է իր տրամաբանական ավարտին, որից հետո կա՛մ տեղի է ունենում կործանում, կա՛մ նախկին քաղական դիակ ուժերից նոր շիվ է առաջանում, որը կրկին սխալ և աղետաբեր ճանապարհ է: Ինչ վերաբերում է հասարակական ընդվզումներին, ապա Դեմոյանի կարծիքով դա պետք է շարունակել: Հակառակ դեպքում իշխանությունը կհամարի, որ վտանգն անցել է ու կշարունակվի երկիրը ավերելու քաղաքականությունը:

«Սա հավի և ձվի պատմությունն է և դրանից դուրս գալու համար ես առաջարկում եմ բախումներից և սրացումներից զերծ մնալով շարունակել բողոքի ակցիաները, մինչև այս հարցը հանգուցալուծվի: Եվ ես այս ճանապարհին խոհեմության կոչ եմ անում և հորդորում եմ սկսել բանակցություններ: Կա՛մ պետք է գնալ իմ նշած ճանապարհով, կա՛մ երկրում պետք է հաստատել կոշտ դիկտատուրա: Հեղափոխականությունը երկիրը կտանի Ցեղասպանության ճանապարհով, որի պատճառով մենք կկորցնենք պետականությունը »,- ասաց Հ. Դեմոյանը:

Արմինե Գրիգորյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer