Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Պետական ողջ ապարատը սպասարկում է մեկ մարդու շահերը և առաջնորդվում նրա քմահաճույքներով». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Արմեն Բադալ յանը նշում է՝ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին մեր երկրում առկա քաղաքական ճգնաժամը, իշխանությունը շարունակում է նույն քաղաքականությունը վարել, ինչ 2018 թ.-ից հետո:

«Այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, ցույց է տալիս, որ ճգնաժամը, որպես այդպիսին, չի հաղթահարվել: Հաղթահարվելու դեպքում նման ծեծկռտուքներ, մենամարտեր տեղի չէին ունենա: Եթե դիտարկում ենք եվրոպական երկրների խորհրդարանները, տեսնում ենք, որ այնտեղ նման բաներ հազվադեպ են լինում: Իսկ մեր խորհրդարանում դա արդեն ձեռք է բերում կայուն բնույթ, շարունակություն է ունենում: Խորհրդարանում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ երկրում քաղաքական ճգնաժամը չի ավարտվել: Ի դեպ, վերջին ծեծկռտուքները տեղի ունեցան այն ժամանակ, երբ ԱԺ-ում պետք է քննարկեին և քվեարկեին կառավարության ծրագիրը, այսինքն՝ ինչ է արել կառավարությունը երեք տարվա ընթացքում՝ նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլ յացիոն ակտից հետո: Երբ պետք է քննարկվեին այդ կարևոր հարցերը, և արդյունքում պարզ դառնար, որ ոչինչ չի արվել, իշխող քաղաքական ուժի կողմից սադրանք տեղի ունեցավ, և ամբողջ ուշադրությունը կենտրոնացվեց սադրանքի և ոչ թե կառավարության գործունեության ծրագրի քննարկման վրա: Սա առկա քաղաքական ճգնաժամի մասին է վկայում: Եվրոպայի հետ համեմատություններ են փնտրում միշտ: Նույն եվրոպական երկրներում նման ծրագրեր ներկայացնելիս ողջ ուշադրությունը սևեռում են ծրագրի վրա, երբեք նման մենամարտեր տեղի չեն ունենում, իսկ Հայաստանում դա արվեց: Սա ցույց է տալիս մեկ բան՝ կառավարությունը ոչինչ չի արել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը:

Ընդգծում է՝ ԱԺ-ում սադրանքներ էլի կլինեն, ամեն ինչ այսքանով չի ավարտվի: Իհարկե, այս ամենի պատճառը նաև այն է, որ իշխանությունները չունեն պետության ապագայի տեսլական, այդ պատճառով նաև առաջ են քաշվում կեղծ օրակարգեր: «2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, երբ վարչապետ դարձավ այն անձը, որը հիմա ևս վարչապետ է, նա և իր քաղաքական թիմն այն ժամանակ ցույց չտվեցին Հայաստանի զարգացման հեռանկարային վեկտորը: Այսինքն, Հայաստանը դատաիրավական, տնտեսական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, սոցիալական ապահովության, առողջապահության ինչպիսի՞ համակարգեր էր ունենալու: Պետք է հստակ նախանշեին, թե ի՞նչ զարգացում և զարգացման տեսլական էին ունենալու երկրի բոլոր ոլորտները 5-10 տարի հետո, և ամենակարևորը՝ ինչպե՞ս էինք դրան հասնելու: Ավելին, Հայաստանը միջազգային թատերաբեմում ի՞նչ դերակատարություն էր ունենալու:

Բնականաբար, ոչինչ տեղի չունեցավ, քանի որ իշխող քաղաքական թիմը դրա վերաբերյալ որևիցե պատկերացում չուներ: Տեսանք, որ 2018 թ.-ի մայիսից արագ տեմպով Հայաստանում դրվեց անձնիշխան, այսինքն՝ մեկ մարդու իշխանության համակարգի հիմքը, երբ պետական ողջ ապարատը սպասարկում է մեկ մարդու շահերը և առաջնորդվում նրա քմահաճույքներով, ում ուզում՝ ձերբակալում է, ում ուզում՝ ազատ արձակում, ինչ ուզում՝ անում է: «Առաջին հայկական ճակատը» (ՖԱՖ) հետաքրքիր գաղափար է կյանքի կոչում: Սեպտեմբերի 2-ին և 5-ին Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել «Հրազդան» մարզադաշտում՝ մեծ էկրաններին և ամենակարևորը՝ իսկական ֆուտբոլային մթնոլորտում։ ՖԱՖ-ը կոչ է անում հագնել հավաքականի շապիկները, վերցնել շարֆերը և սեպտեմբերի 2-ին և 5-ին «Հրազդան» մարզադաշտում աջակցել ազգային հավաքականին:Գաղափարի մանրամասները «Փաստ» թերթի խնդրանքով ներկայացնում է ՖԱՖ անդամ Վահե Գասպարյանը:

Նշում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մասնագետների օգնությամբ նորօրյա ստանդարտներով նախ՝ «վերակենդանացրել» են «Հրազդան» մարզադաշտի երկու էկրանները՝ ամեն մեկը 140 քմ ծավալով: «Դրանք երկար ժամանակ չէին օգտագործվել, տեխնիկական խնդիրներ կային, որոնք լուծվեցին: Մեր նպատակն այն է, որ ոչ միայն ուղղակի ֆուտբոլային դիտում լինի, այլ նաև «Հրազդան» մարզադաշտին ինչ-որ օգուտ տանք, մեր լեգենդար ստադիոնին, որտեղ ֆուտբոլային մեր հիմնական հաջողություններն ենք կերտել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վահեն:

Հիշեցնում է՝ ՖԱՖ-ը տասնչորս տարի Ազգային հավաքականի կողքին է: «Մենք սովորական երկրպագուներ չենք: 14 տարի անսպառ հավատով, անմնացորդ նվիրումով հավաքականի կողքին ենք թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ամեն կերպ փորձում ենք աջակցել: Քանի որ հիմա մեր Ազգային հավաքականի մոտ կրկին զարթոնք է, ֆուտբոլային հետաքրքրությունը շատ է, ու կարևորագույն փուլ է սկսվում, որոշեցինք երկրպագուներով հավաքվել այնտեղ, որտեղ կերտվել են մեր հաղթանակները, և միասին վայելել մեր գալիք հաջողությունները: Որքան շատ ֆուտբոլասեր-երկրպագուներ լինեն այդ օրերին մարզադաշտում, այնքան ավելի հետաքրքիր ֆուտբոլային միջավայր կստեղծվի»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդյո՞ք այս գաղափարը կդառնա ավանդույթ՝ հավաքվել «Հրազդանում» և դիտել հավաքականի հանդիպումները: «Չնայած նախկինում ֆուտբոլային դիտումներ կազմակերպվել են, բայց իր մասշտաբայնությամբ ու կարևորությամբ սա աննախադեպ է և մեր առաջին փորձը: Մեր այս գաղափարը կյանքի կոչելով՝ փորձում ենք նպաստել նրան, որ ակտիվ աշխատանքներ սկսվեն «Հրազդան» մարզադաշտի վերականգնման շուրջ: Հուսով ենք՝ մեր այս փոքր գործողությունները կնպաստեն դրան, ինչու չէ՝ նաև հետագայում ևս նման միջոցառումների կազմակերպման համար»,-ասում է ՖԱՖ-ի անդամը:

Տեղեկացնում է՝ ամբողջը կազմակերպված է ՖԱՖ-ի միջոցով, բայց, իհարկե, մասշտաբայնության առումով հնարավոր չէ ամեն ինչ ինքնուրույն անել, և գաղափարը կյանքի կոչելու հարցում օգնել են գործընկերները:

« ՖԱՖ-ի գլխավոր «շահն» այս ամեն ինչում ֆուտբոլային մթնոլորտի ապահովումն է, հավաքականի խաղերը նվիրված երկրպագուների հետ վայելելը: Մեր գլխավոր նպատակն այս ամենի կազմակերպումն է, ոչ մի այլ տեսակի շահ չունենք»,-ասում է Վահեն:

Ծանր, կորուստներով լի տարի ունեցանք, բայց սպորտային հաջողությունները, եռագույնի լինելիությունը տարբեր հարթակներում շնչելու, ապրելու հույս փոխանցեցին բոլորիս: Համախմբումն Ազգային հավաքականի շուրջ և հավատը նրա հաղթանակի նկատմամբ՝ նաև նման նպատակ ունի այս միջոցառումը: «Մենք տեսանք, որ հավաքականի հաջողությունները երկրի համար ծանր շրջանում կարողանում էին միավորել բոլորին, ուրախացնել՝ անկախ ամեն ինչից: Այս տխուր, ճնշող ժամանակահատվածում դա այն լուսավոր կետերից էր, որ համախմբում էր մարդկանց: Ասեմ, որ միայն սրանով չեն սահմանափակվելու մեր նախաձեռնությունները: ՖԱՖ-ն առաջիկա խաղերին շատ ավելի մեծ նախագծերով ու ջանքերով է պատրաստվել: Շուտով արդեն կներկայացնենք առաջիկա խաղերի հետ կապված մեր նախաձեռնությունները, բավականին մեծ աշխատանք է տարվել, բայց այն արդյունքը, որ ունենալու ենք, արժեր այն քրտնաջան աշխատանքը, որ կատարել ենք: Մեր հանրությունը կտեսնի նաև ստադիոնից դուրս ՖԱՖ-ի կատարած աշխատանքը: Ցանկացած նախաձեռնություն նպատակ ունի ոգևորության ու հույսի ալիք փոխանցել մեր հանրությանը»,-եզրափակում է ՖԱՖ անդամ Վահե Գասպարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal