ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին
BlogՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առավոտյան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի հետևանքով նահատակված հերոսների հիշատակին, ցավակցություն հայտնել հերոսների հարազատներին։
«Դեսպան Թրեյսին հարգանքի տուրք մատուցեց անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին։ Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում։