Երևան, 11.Օգոստոս.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Դոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել Եղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate Change ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասին Մինչև օգոստոսի 14-ը Երևանում տեղումներ չեն լինի, որոշ մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Ջրանջատումներ Երևանի վարչական 3 շրջաններում ու 2 մարզում


«Այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

-Ինչպես հայտնի է, արդեն իսկ ձևավորվել է հայ-ադրբեջանական սահմանային հարցերը կարգավորող հանձնաժողով, որտեղ ներառված են ոլորտային մասնագետներ, որոնք, ինչպես հայտնի է, պետք է փոխհամաձայնության գան երկու երկրների միջև գոյություն ունեցող ռիսկային հարցերի և սահմանային խնդիրների լուծման շուրջ: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, հնարավո՞ր է՝ հանձնաժողովը կարողանա համաձայնության գալ և,ամենակարևորը, այդ փոխադարձ պայմանավորվածությունները լինեն հայանպաստ։

-Որպեսզի երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների գործունեության արդյունավետության մասին գոնե կարելի լինի մտածել, իմ կարծիքով, նախ՝ սահմանազատման գործընթացը պետք է սկսեն այն մասերում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Մասնավորապես, լինի դա Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում, թե Սյունիքի մարզի արևել յան սահմանագծով, այդտեղից պետք է սկսեն։ Ես հասկանում եմ, որ մեր իշխանություններն ամեն ինչ հակառակ են անում, ու հույս էլ չունեմ, որ իմ պատկերացրած տարբերակով կարող է շարժվեն, բայցև ձեր նշած հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնության պատկերն ի սկզբանե կարող է պարզ լինել։ Խնդիրներ շատ են լինելու միանշանակ։ Մինչ այս պահը ադրբեջանական զորքերը մեծ ամրաշինական աշխատանքներ են կատարում իմ նշած սահմանային հատվածներում, մասնավորապես, և՛ Վերին Շորժայի, Կութի, և՛ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լճի, Խոզնավար-Արավուս հատվածներում, և՛ Ճակատենի ու Ներքին Հանդի հատվածներում։ Նրանք մինչ այս պահը ասում են, որ իրենց կանգնած հատվածներով է անցնում սահմանը, ու եթե սահմանագծման հանձնաժողովի աշխատանքից հետո փոփոխություններ չեղան հիշյալ հատվածներում հօգուտ մեզ, ուրեմն, հերթական թոզփչոցիին ենք ականատես լինելու, և հերթական անգամ կապացուցվի, որ ներկա ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի հայրենիքը մաս-մաս դավադրաբար հանձնում է թշնամուն։ Սահմանագծման աշխատանքները կարող են տարիներ տևել, և այդ առումով կարևոր է, որպեսզի հիմքը ճիշտ դրվի, չպետք է ընկրկել։

Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները հայ-ադրբեջանական բանակցությունների բաղկացուցիչ մաս են կազմելու, և այդ ամենն ուղղակի կապ ունի նաև մնացյալ պրոցեսների հետ։ Հարցն այն է, որ ադրբեջանական կողմը այսքան ժամանակ իր ուզածին հասել ու փորձում է հասնել ռազմական և քաղաքական պարտադրանքի ճանապարհով, վիճահարույց հարցեր շատ են լինելու, ու երկկողմ կամ եռակողմ (ՌԴ-ն՝ որպես միջնորդ կողմ) ձևաչափով համաձայնության չգալու պարագայում ևս պետք է գտնել մեխանիզմներ, որպեսզի գոնե այս փուլից սկսած, նաև հետագայում ի վնաս մեզ հարցերը չլուծվեն։ Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ այդ ուղղությամբ արդյունքներ կունենաք, թե ոչ: Համենայնդեպս, այս իշխանությունները տարբեր ժամանակափուլերում մեզ միշտ փաստի առաջ են կանգնեցրել, և ոչ մի դրական արդյունք չեն գրանցել։ Արդյոք կունենա՞նք ձեռքբերումներ կամ հայանպաստ լուծում... Ակամայից հիշեցի Փաշինյանի այն խոսքերը, որ ասում էր ՝ «չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կա լուծում կամ չլուծում», բայց այնպես է ստացվում, որ լուծման ու չլուծման պարագայում էլ շահում են ադրբեջանցիները։

-Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերն այսօր բավական ինտենսիվ բնույթ են կրում, և փաստն այն է, որ դարձյալ զոհեր ենք ունենում, ավելին՝ իշխանությունների կողմից որևէ դատապարտող ու կոշտ հայտարարություն չի հնչում, արդյոք հնարավո՞ր է՝ այս դեպքերը հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացնեն։

-Ինչո՞ւ պետք է կոշտ հայտարարություններ անեն կամ դատապարտեն, այդ մարդիկ այլ իրականության մեջ են ապրում, իրենք հայտարարել են «խաղաղության դարաշրջանի» մասին ու այդ կաղապարներից դուրս չեն գալիս, իսկ զուգահեռ իրականությունում պատերազմից հետո սահմանային լարվածության առումով գրեթե փոփոխություն չկա, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ շարունակում է իր ագրեսիվ ռազմական գործողությունները:Հիշո՞ւմ եք նախորդ տարվա տարբեր ամիսներին ադրբեջանական զինված ուժերի հարձակման դեպքերը, որոնց արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից տասնյակ քառակուսի կիլոմետրերով տարածք է բռնակցվել Ադրբեջանի կողմից, նույնը՝ այս տարի, Սյունիքի արևել յան սահմանագծային հատվածում, Երասխի ուղղությամբ և այլն։ Հայկական կողմը վերջին մեկուկես տարում տասնյակ զոհեր և վիրավորներ է ունեցել, դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողներ են անհետացել, կեսին վերադարձրել են, մի մասի ճակատագիրն էլ անհայտ է, ի՞նչ է պետք հասկանալու համար, որ թշնամին, ինչպես վերը նշեցի, իր ուզածին հասնելու համար ռազմական ու քաղաքական պարտադրանքի ձեռագիր է որդեգրել, նույն սպառնալիքները շարունակում է՝ ուժ կիրառելու պատրաստակամություն հայտնելով, եթե, օրինակ՝ չբացվի «Զանգեզուրի միջանցքը», էլ չեմ խոսում այն մասին, որ Արցախում նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ինչպիսի լկտի ու ագրեսիվ վարքագիծ է դրսևորում ադրբեջանական կողմը։ Իսկ ձեր վերջին հարցադրմանը կարող եմ արձագանքել հետևյալ կերպ. մարդիկ ամեն ինչ տեսնում են, մի մասը չի լռում, բարձրաձայնում են խնդիրները, բայց, ցավոք սրտի, մեծ մասը փորձում է ձևացնել, որ պատերազմ չկա, զոհեր չկան։ Սա շատ տհաճ իրողություն է, պետք է պատասխանատվության գիտակցում ունենանք, չպետք է տեսանելի վտանգներն արհամարհենք ու ձևացնենք, թե իբր դրանք գոյություն չունեն։ Հասարակությունը պետք է պահանջի այս իշխանություններից՝ նրանց պարտադրելով խոսել ու պատասխանել հարցերի, թե ինչո՞ւ «խաղաղության դարաշրջանում» ունենք նույն սպառնալիքները, ունենք զոհեր, գերիներ, վիրավորներ, տարածքների կորուստ։

-Իշխանությունները պատրաստվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի թեման, այսպես ասած, վերջնականապես լուծել. կառավարության նիստերից մեկում պաշտպանության նախարարը նշել էր, թե ԳՇ պետը պետք է լինի նախարարի տեղակալ, ինչպես նաև մի շարք ֆունկցիաներ պատրաստվում են վերցնել ԳՇ պետի տիրույթից: Չե՞ք կարծում, որ սա հերթական անգամ պաշտոնի հարմարեցում է, որով իշխանությունը կփորձի իր քիմքին հաճելի կադր ունենալ։

-«Պաշտպանության մասին» օրենքում արվող փոփոխությունների ամենաքննարկվող թեման կապված է ԳՇ պետի պաշտոնի հետ. ըստ փոփոխության, ԳՇ պետը պետք է դառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, որն էլ իր հերթին պետք է ենթարկվի վարչապետին։ Այսինքն, հայկական բանակը վերակառուցվելու է ռուսական մոդելով։ Ռուսական բանակում ևս ԳՇ պետն առաջին փոխնախարարն է։ Բայց որքան էլ նմանատիպ մոդել փորձի ներդրվել այստեղ, շատ փորձագետներ իրավացիորեն նշում են, որ այս կառավարման մոդելն իր մեջ քաղաքական ենթատեքստ էլ է պարունակում։ ԳՇ պետին պաշտպանության նախարարին ենթակայեցնելն իշխանությունները որոշել են նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ այն ժամանակվա ԳՇ պետ և 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը։ Այժմ քաղաքական ղեկավարությունը ցանկանում է հետագայի համար բացառել նմանատիպ սցենարները։ Այսինքն, ԳՇ պետի պաշտոնը քաղաքական պաշտոն է դառնում, սակայն խնդիրն այն է, որ քաղաքական թիմի անդամները կարող են շուտ-շուտ փոխվել, բայց ԳՇ –ի պաշտոնը շուտ-շուտ փոխելու պաշտոն չէ։ Չնայած, այս իշխանությունները մինչ այդ էլ նմանատիպ տրամաբանությամբ էին առաջնորդվում՝ 3 տարվա մեջ փոխելով ԳՇ 3 պետ, պաշտպանության չորս նախարար։ Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ այդպիսի հաճախակի փոփոխություններով քաղաքական ղեկավարությունը զինված ուժերը քաղաքականացնելու փորձերով է զբաղված եղել, ինչն էլ իրականում իր ուղիղ ազդեցությունն է ունեցել բանակի մարտունակության վրա, և այդ ամենն էլ 2020 թ. աշնանը ճակատագրական եղավ մեր պետության ու ժողովրդի համար։

-Ըստ իշխանությունների, արդեն շրջանառության մեջ դրված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով բանակում սպասվում է բարեփոխումների փաթեթ, ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես կարծում եմ, որ ինչ փոփոխություններ էլ փորձեն կատարել, ինչ մոդելի էլ անցնենք, առաջնահերթ պետք է գաղափարական մտածողության փոփոխություն տեղի ունենա։ Եթե չկա ոգի, գաղափար, շատ դժվար է լինելու։ Կարող են թղթերի վրա շատ բան գրել, բայց չեն կարող ազգ-բանակ հայեցակարգը ծաղրողները նույն ազգ-բանակ հայեցակարգն առաջ քաշել, չեն կարող բանակը որպես կալանավայր, պատժամիջոցների վայր համարող իշխող ուժի ներկայացուցիչները գաղափարապես այլ բանի մասին խոսել, այս իշխանությունների թեթև ձեռամբ հասարակություն-բանակ կապն ընդամենը մի քանի տարվա ընթացքում միանգամից խափանվեց, զինված ուժերի ծառայությունը, մեղմ ասած, իր բնականոն հունից դուրս եկավ։ Երբ վարչապետի մակարդակով ասում ես, որ մինչ 2018 թ. մենք ունեցել ենք թույլ զինված ուժեր, արդեն իսկ փոխում ես հասարակական տրամադրվածությունը բանակի հանդեպ, ստեղծում ես անպաշտպանվածության մթնոլորտ: Դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ։ Շատ անելիքներ կան, դժվարություններ կան, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր բանակի երբեմնի հեղինակությունն ու մարտունակությունը բարձրացնենք։ Խաղաղության օրակարգի ապահովման կարևոր գործոնը մարտունակ բանակ ունենալն է, եթե ունեցար դա, և՛ դիվանագիտական ճակատում, և՛ պատերազմը կանխելու ճանապարհին կլինես առավել արդյունավետ և ուժեղ։ Ներկա իշխանություններն արդեն իսկ դանդաղել են այս ճանապարհին, դրա համար էլ անընդհատ զիջում ենք, անընդհատ կորուստներ ենք ունենում։

-Վերջին շրջանում բանակում տիրող միջանձնային հողի վրա տեղի ունեցող միջադեպերն են շատացել, որոնք, ցավոք, հաճախ ունենում են արյունոտ վերջաբան: Գաղտնիք չէ, որ նման դեպքերի ավելացումը նաև սպայական հատվածի թերացման հետևանք է: Ձեր կարծիքով, խնդիրը կարգավորելու համար ի՞նչ արմատական ռեֆորմներ է պետք իրականացնել, և արդյո՞ք այս իշխանություններն ի վիճակի են նման կտրուկ քայլերի ու կարգավորումների գնալ։

-Ինչպես վերը նշեցի, այս իշխանություններն արդեն շատ են դանդաղել։ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում սպանության ու ինքնասպանության դեպքերը կարևոր հանգամանք են, որպեսզի հասկանանք՝ բանակում բարեփոխումները բավարա՞ր են, թե՞ ոչ։ Մանավանդ պատերազմից անմիջապես հետո հայեցակարգեր պետք է փոխվեին, զինծառայության կազմակերպումը պետք է փոխվեր միանգամից։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների մեջ մտած զինծառայողների մի մասը պատերազմի մասնակիցներ են եղել, որոնց հոգեֆիզիոլոգիական բնութագրերն օբյեկտիվ պատճառներով փոխվել է հենց ծառայության ընթացքում, կան այլ բազմաթիվ դեպքեր, դրանց պատճառներն էլ այլ են, որոնք առանձին մասնագիտական ուսումնասիրությունների առարկա են։ Այո, պատճառների մեջ պետք է նշել նաև հրամկազմի կրթական, պրոֆեսիոնալիզմի, կարգապահության մակարդակը։ Այդ իսկ պատճառով անելիքները շատ են, մեզ արմատական բարեփոխումներ են պետք, ոչ թե բանավոր կամ գրավոր ասելիքով, այլ իրական աշխատանքով ու դրանց լուծումներով։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում բախվել են Opel-ը և Honda-ն, կան տուժածներՆոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դիՄենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ. Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համարԹուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրելԱրմավիրի մարզում գովազդային վահանակը կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափըՀայաստանից օդային ճանապարհով արտագաղթը աճել է 60 տոկոսովՄոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել գազի համար՝ միջոցների սղության պատճառովԱրարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՈստիկանությունից թաքնվելու համար հանցագործը խաղալիք արջուկ է ձևացել (լուսանկար)ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի որքան կպահանջվի. Պենտագոնի ղեկավարԿարկուտի պատճառով այգեձորցիները զրկվել են խաղողի բերքիցԶինծառայող Էրիկ Ղարսայանը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից. ՔԿԵ՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներինՀրշեջները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհներըՌուսաստանը զենք է տեղափոխել թուրքական նեղուցներով՝ չնայած արգելքինԾովինարում 33 և 57-ամյա համագյուղացիները վիճաբանել են, իրար ծեծել, ապա ատրճանակից կակոցներ արձակելՇատ մեծ նվաճում եմ վայելում․ էմոցիաներ տղաները կունենան․ Սերժ ՍարգսյանՔաշաթաղից տարհանվում են հուշարձանները (տեսանյութ)Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտումԿանադայի երկնքում առեղծվածային լուսավոր շերտ է դիտարկվելՀՀ զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դիԻրավիճակը ՊՆ–ի դիմաց լարվեց. զոհված զինծառայողների ծնողները մտան շենքԴոլարի և ռուբլու փոխարժեքները կրկին նվազել ենԲերձորի Սբ. Համբարձման եկեղեցու վրայից հեռացվում են խաչերըԱրայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրելԵղանակի տաքացումն արագացնում է վտանգավոր հիվանդությունների տարածումը. Nature Climate ChangeՄեղրաձորում հայր ու որդի վիճաբանել են համագյուղացու հետ, որն էլ դանակահարել է 21-ամյա տղայինՉավուշօղլու. «Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար»Հանրային լողափերը շտկել են խնդիրները. Նոր որակ սպասարկման ոլորտում ԱՄՆ-ն պնդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումըԻմ դատավճիռը դրված է դատարանի դարակներից մեկում․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններըԸնթանում է Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)Էլ ումի՞ց արտաշիրիմում պահանջեմ․ էդքան պահանջել եմ․ ստի երկիր ա․ մնում ա՝ տունս ծախեմ, գնամ ստեղիցԱվետիք Չալաբյանի դատաքննությունը ցնցել է ռուսաստանցի հայտնի իրավաբանին Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատո՞ւն է կառուցվումԱնդրանիկ Քոչարյանը` ՆԳ նախարարի հավակնորդԱրևային մարտկոցը կփակի իր ծախսերը 10 տարի հետո, բայց գազը երբեք դա չի անի. էներգետիկ փորձագետ «Աղավնոն չենք հանձնելու». Երկրպագուն պաստառով ներխուժեց խաղադաշտԱրցախն ու Հայաստանը միայն զենքո՛վ պիտի պաշտպանենք, ուժեղացնե՛նք և հզորացնե՛նք. Խաչիկ Ասրյան Հրդեհ Դալմա Գարդեն Մոլի ետնամասումՂրիմի օդանավակայանում պայթյունները Ուկրաինայի զինված ուժերի ձեռքի գործն են. NYTԵրևանում 68–ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին (լուսանկար)Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում․ Aravot.amԱղավնոյում բացարձակապես չկա թալան, բնակիչներն էլ չեն լքել գյուղը. Սուրեն ՊետրոսյանՖրանսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Մակրոնի մոտ կբարձրացնեն սփյուռքահայերի առաջ Հայաստանի դռները փակելու հարցը ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասինՌիտա Օրան և Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են. The Sun