Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Դրախտն ու դժոխքը երկնքում կամ գետնի տակ չպետք է փնտրենք, դրանք մեր մեջ են». լույս է տեսել Աթաբեկ Ադամյանի նոր գիրքը. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկարամյա մանկավարժ, գրող, հրապարակախոս Աթաբեկ Ադամյանն ընթերցողների դատին է հանձնել «Կա՞ կյանք կյանքից հետո» գիրքը: Սա հեղինակի չորրորդ գիրքն է: Համաձայնեք՝ շատերս ենք խորհում այն հարցի շուրջ, թե ինչ է լինելու մեր երկրային կյանքի ավարտից հետո, խորհում Աստծո գոյության կամ բացակայության մասին: Ա. Ադամյանի՝ «Կա՞ կյանք կյանքից հետո» գիրքն այս թեմայով մի շարք հարցեր է առաջ քաշում։ Նման թեմայի անդրադառնալը չի կարող մեկ օրվա մտորումների արդյունք լինել, ուստի պատահական չէ հեղինակին ուղղված մեր առաջին հարցը՝ ինչպե՞ս առաջացավ գրքի ստեղծման գաղափարը, նաև՝ ո՞րն էր այս բավականին բարդ թեմայի ընտրության պատճառը։

Нет описания.

«Այսպիսի գիրք գրելու գաղափարը տարիների մտորումների արդյունք է, բայց նախ՝ թեմայի մասին: Թեման, իսկապես, բարդ է, դժվարին: Մեզանում ոչ ոք մինչև այժմ նման հարցերի չի անդրադարձել: Միայն Ալբերտ Նալչաջյանն է գրել և այն էլ միայն կլինիկական մահվան մասին: Ինչպես Դուք նկատեցիք, շատերս, համարյա բոլորս ենք խորհում, թե ինչ է լինելու մեր երկրային կյանքի ավարտից հետո: Մահը վերջակե՞տ է, թե՞ բոլորովին մի նոր իրողության սկիզբ: Ասում են, որ մարդկային հոգին անմահ է: Ո՞ւր են գնում հոգիները մարդու ֆիզիկական մահից հետո: Երկիր մոլորակը քավարա՞ն է մեղավոր հոգիների համար: Այս ու բազմաթիվ նման հարցեր են ծնվում, որոնք ճշգրիտ պատասխաններ չունեն, բայց հուզում են մեզ: Ինչպես արդեն նկատեցի, մեզանում, ցավոք, ի տարբերություն այլ՝ ամերիկյան, ռուսական և եվրոպական գրականության, շատ քիչ են գրել այդ մասին: Կարծես տաբու է դրված: Այսօր աշխարհի 26 երկրում գործում է Նյուտոնի ինստիտուտը, որ հիպնոթերապիայի՝ հիպնոսի միջոցով ոչ միայն բուժումներ է կատարում, այլև նույն նպատակով մարդուն տեղափոխում է նախկինում ապրած կյանք՝ ճիշտ ախտորոշումներ կատարելու համար:

Հիպնոթերապևտները գիտության մարդիկ են, բժշկագիտության դոկտորներ ու պրոֆեսորներ:Հայ մարդը նույնպես պետք է ծանոթանա նրանց տեսակետներին, ընդունի դրանք, ժխտի կամ կասկածի: Հազարավոր մարդիկ, որոնք օգտվել են հիպնոթերապիայի մեթոդից, հաստատում են, որ այն, ինչ իրենք տեսել են հիպնոթերապևտների շնորհիվ, իրենց ապրած կյանքն է: Ես ո՛չ հաստատում եմ, որ դա իրողություն է, ո՛չ էլ ժխտում: Ես միայն խորհրդածում եմ այդ հարցերի շուրջ, նմանատիպ բազմաթիվ հարցեր եմ բարձրացնում և առաջարկում բարձրաձայն մտորել այդ ամենի շուրջ: Դուք չե՞ք ցանկանում ականջալուր լինել այդ թեմայով զարգացումներին, դուք չե՞ք ցանկանում խորհել այդ մասին: Ինչ վերաբերում է գրքի «ակունքներին», ահա թե ինչպես մտահղացավ այսպիսի գիրք գրելու գաղափարը:

Միջնեկ որդիս մի օր խորհուրդ տվեց կարդալ Յուջին Օ' Քելլիի «Անորսալի լույսի հետևից» հրաշալի գիրքը և իմ կարդալուց հետո ժպիտով հարցրեց. «Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե իմանայիր, որ այդ գրքի հերոսի նման քեզ էլ շատ կարճ ժամանակ է մնացել ապրելու»: Ես հիշեցի տարբեր ժամանակներում որդիներիս և ընկերներիս հետ ունեցած զրույցները մահվան-, Աստծու-, Տիեզերքի ու էլի շատ բաների մասին և… այս գիրքը Ձեր սեղանին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ստացվում է, որ հեղինակը առաջացած հարցերին գրքում պատասխաններ չի տալիս, այլ խորհրդածելու համար այդ հարցերը բարձրաձայնում է: Հարցնում եմ՝ իսկ հարցերը շա՞տ են։ «Այո՛, ես այս գրքում ծագած հարցերին պատասխաններ չեմ տալիս, ներկայացնում եմ հարցը, կարծիքները, ինչ մտորումներ են դրանք առաջացնում իմ մեջ և ընթերցողին առաջարկում եմ մտորել ինձ հետ կամ առանց ինձ: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է, քանի որ իմ կարծիքը ես չեմ փորձում պարտադրել ընթերցողին: Ինչ վերաբերում է գրքում ընդգրկված հարցերի շրջանակին, դրանք բավականաչափ շատ են: Որոշ հարցերի մասին արդեն ասացի: Գրքում խոսվում է նաև Աստծու ու նրա ստեղծած Տիեզերքի, Տիեզերքի առեղծվածների, հակատիեզերքի մասին, որ շարժվում է մեր Տիեզերքին հակառակ ուղղությամբ, նաև այլմոլորակայինների, որոնք, վարկածներից մեկի համաձայն, մարդկությանը բնակության են բերել Երկիր մոլորակ, կլինիկական մահվան մասին, կա՞ արդյոք մտածող մատերիա, թե՞ ուղեղը չէ, որ մտածում է, աչքը չէ, որ տեսնում է… պայծառատեսների, ամենաբույժների, այն ամենի մասին, ինչ խորհրդավոր է, հետաքրքիր ու հաճախ անհավատալի… Այդ հարցերի հետ առնչվելն իսկ արդեն հետաքրքիր է, և հաճախ մոռանում ես պատասխանների մասին»,նշում է մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում խոսում ենք նաև Աստծո մասին: Նրա մասին բոլորիս պատկերացումները խիստ տարբեր են: Հետաքրքիր էր իմանալ, թե պարոն Ադամյանն ինչպիսին է պատկերացնում Նրան: «Աստծո մասին մարդկանց ունեցած պատկերացումները միմյանցից շատ են տարբերվում: Ոմանք գտնում են, որ Աստված մարդու կերպարանք ունի, քանի որ նա մարդուն ստեղծել է իր նմանությամբ: Կլինիկական մահ ապրած հազարավոր մարդիկ, նյարդավիրաբույժ գիտնականները, նաև պայծառատես Վանգան Աստծուն ներկայացնում են որպես հրե գունդ, Ոգի, որն իր մեջ նյութական ոչինչ չունի: Իր «Ենթագիտակցության բանալին» գրքում Յուել Անդերսենը Աստծուն համարում է գիտակցություն, գերագույն ինտելեկտ, ով ստեղծում է այն ամենը, ինչ նախագծում է մարդն իր մտքում: Իսկ որտե՞ղ է գտնվում նա: «Մենք ելել ենք ամենաբարձր լեռները, Նա (Աստված - Ա.Ա.) այնտեղ չէր: Մենք անցել ենք անապատներով, անտառներով, ծովերով ու օվկիանոսներով, Նա այնտեղ էլ չէր:Մենք փնտրել ենք նրան Տիեզերքում ու գետնի տակ և ոչ մի տեղ չենք գտել: Մենք չգտանք նրան դրսում: Աստված մեր մեջ է, քանի որ Նա մեր իսկական էությունն է»: Այո, Աստված մեր մեջ է և ամենուր: Մեր մեջ են նաև դրախտն ու դժոխքը»,- հավելում է հեղինակը:

Ինչպես գրքում է նշվում, այն «մտածելու գիրք է»: Ստացվում է, որ գիրքն ընթերցելիս յուրաքանչյուրս ի՞նքը պետք է գտնի հարցերի պատասխանները։ ««Մտածելու գիրք» արտահայտությունը պատկանում է գրքիս խմբագրին՝ Արտակ Ճաղարյանին: Դրանից հետո այդպես արտահայտվեց նաև Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը: Այո՛, յուրաքանչյուրն ինքը պետք է խորհրդածի կոնկրետ իրողությունների շուրջ, ի մի բերի կողմն ու դեմը, իրողությունը զատի պսպղուն զանգուլակներից և ձևավորի իր կարծիքը: Ես, օրինակ՝ այդ թեմայով տասնյակ գրքեր կարդալուց հետո հասկացա, որ դրախտն ու դժոխքը երկնքում կամ գետնի տակ չպետք է փնտրենք, դրանք գտնվում են մեր մեջ»,-ասում է զրուցակիցս:

Իսկ վերջին հարցիս՝ ի վերջո, կա՞ կյանք կյանքից հետո, պատասխանում է հետևյալ կերպ. «Բուդդիստներն այդ հարցին վաղուց են պատասխանել: Հայ գրականության մեջ, երբեմն անուղղակի, այս թեման նույնպես արծարծվել է: Թույլ տվեք Ձեր հարցին պատասխանել Չարենցի բառերով. «Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում՝ թափառում է նա տիեզերական լաբիրինթոսում»,-եզրափակում է «Կա՞ կյանք կյանքից հետո» գրքի հեղինակ Աթաբեկ Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023