Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Հայաստանում տիրում է խորքային անվտանգային ճգնաժամ, ինչն արտահայտվում է նաև էներգետիկ համակարգում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:

- Պարոն Դավթյան, էներգետիկ անվտանգության տեսանկյունից այսօր մեր երկիրն ի՞նչ հիմնախնդիրների, մարտահրավերների առաջ է կանգնել` առաջին հերթին աշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք ՀԷԿ-երի կորուստներն ու նշվածից բխող առկա հետևանքները:

- Հայաստանում տիրում է խորքային անվտանգային ճգնաժամ, ինչն իր արտահայտումն է գտել նաև էներգետիկ համակարգում: Բավական է նշել, որ հայտնի «Էներգետիկ տրիլեմմա» միջազգային ինդեքսի համաձայն՝ 2021 թ.-ին Հայաստանում գրանցվել է էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում: Դրան նպաստել են մի շարք հանգամանքներ: Դուք նշեցիք պատերազմի արդյունքում Արցախյան ՀԷԿ-երի կորուստը, ինչը միանգամայն ճգնաժամային դրսևորում է: Սակայն հաշվի առնելով այն, որ դրա արդյունքում Հայաստանը 2021 թ.-ին չի կարողացել ստանալ նախատեսված 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, այս խնդիրն առավելապես պետք է դիտարկել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական համատեքստում:

Այսինքն, Արցախը, որը տարեցտարի ավելացնում էր դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումը և դարձել էր էլեկտրաէներգետիկ առումով ինքնաբավ պետություն, այլևս դադարեց դիտարկվել որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործոններից մեկը: Հայաստանում էներգետիկ ճգնաժամի մասին է վկայում նախևառաջ էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագների էական բարձրացումը, որը գրանցվեց վերջին 2-3 տարվա ըթնացքում, ինչը համակարգի արդյունավետության գնահատման կարևոր ինդիկատոր է: Ձախողելով էներգետիկ համակարգի ռազմավարական կառավարումը՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, որում այլևս հնարավոր չեն սոցիալակենտրոն սակագներ: Իսկ դա նշանակում է աղքատության շարունակական խորացում: Ի դեպ, վերջերս հրապարակված ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում:

Հայաստանում տիրող էներգետիկ ճգնաժամի դրսևորումներից է նաև էլեկտրաէներգիայի արտահանման ձախողումը՝ հատկապես Վրաստանի ուղղությամբ, շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացումը, որի արդյունքում անհատ ընկերություններ էլեկտրաէներգիա են ներկրում արտաքին շուկայից, ու դա այն դեպքում, երբ մենք ունենք ավելցուկային հզորություններ:

- Աշխարհաքաղաքական իրողությունների, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին եվրոպական երկրներն էներգետիկ ճգնաժամի մասին են հայտարարում: Հայաստանում վերջին շրջանում իշխանությունների հայտարարություններից կարելի է ենթադրել առնվազն քաղաքական կուրսի փորձի ցանկության մասին՝ դեպի Արևմուտք: Եթե նշվածն իրականություն դառնա, էներգետիկ անվտանգության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

- Նախ՝ վստահ եմ, որ հակառուսականության տարածման արդյունքում ձևավորված ռազմավարական վակուումը լրացվելու է ոչ թե արևմտյան, այլ բացառապես թուրքական ազդեցությամբ: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Առանձնացնեմ երկու բազային խնդիր: Առաջին՝ հայ-ռուսական հարաբերությունների վերանայման պարագայում մենք սկզբնական փուլում կանգնելու ենք բնական գազը միջազգային շուկայական գներով ձեռքբերելու անհրաժեշտության առաջ: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի ստիպված ենք լինելու վճարել 1000 խմ դիմաց այն գինը, որը, օրինակ` վճարում է այսօր Եվրոպան՝ 2000-3000 դոլար: Աշխարհը թևակոխել է գազի բարձր գնի ժամանակաշրջան, որը բավականին երկար է տևելու: Նշեմ, որ այս պահին Հայաստանը Բելառուսից հետո ռուսական գազի համար վճարում է ամենացածր գինը՝ 165 դոլար: Ներքին սակագների խնդիրը գտնվում է այլ տիրույթում: Ամեն դեպքում, գնի նման բարձրացումը հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 40 %-ն իրականացվում է գազով աշխատող ՋԷԿ-երում: Այստեղից անցում կատարենք երկրորդ բազային խնդրին:

Հաշվի առնելով Թուրքիայի էներգետիկ մեծ հավակնությունները՝ ուղղված 2025 թ.-ից ի վեր էլեկտրաէներգիայի արտահանման ակտիվացմանը, մեծ հավանականությամբ, մի քանի տարի անց մենք կսկսենք Թուրքիայից էլեկտրաէներգիա ներկրել, ու դա այն դեպքում, երբ 2008-2009 թթ. կնքվել էր հայ-թուրքական հուշագիր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Սակայն այսօր Թուրքիան զարգացնում է միջուկային համալիրը, զարկ է տալիս վերականգնվող էներգետիկային, ինչը նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային հավակնոտ էներգետիկ քաղաքականության մշակման համար: Ամփոփելով՝ չեմ բացառում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության պարագայում Մոսկվան որոշի վաճառել Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, ինչպես նաև էլեկտրական ցանցերն ու երկաթուղին: Իսկ դա նշանակում է, որ եթե էլեկտրաէներգիան Հայաստանը ներկրի Թուրքիայից, ապա բնական գազը՝ Ադրբեջանից, սկզբնական փուլում՝ Վրաստանի տարածքով: Կարծում եմ՝ դա կլինի Հայաստանի ապասուբյեկտայնացման կուլմինացիոն կետերից մեկը:

- Աշխարհի շատ երկրներ անցնում են այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիայի: Մենք ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ ներուժ ունենք այս առումով, զարգացման միտումներն ինչպիսի՞ն են:

- Հայաստանն առանձնանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման հսկայական ներուժով: Հատկապես մեծ է ներուժն արևային էներգիայի մասով՝ 1 քմ տարածքին տարեկան բաժին է ընկնում մոտ 1720 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Նշեմ, որ միջին եվրոպական ցուցանիշը 1քմ համար 1000 կՎտ/ժ/ է: Սա շատ բարձր ցուցանիշ է: Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, էներգետիկ անվտանգության ապահովման համար բավարար չեն զարգացման միայն էներգետիկայի «կանաչ» ուղղությունները: Դա հատկապես ցույց տվեց Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը: Կարծում եմ՝ ճիշտ ուղին կոնվերգենցիան է, այսինքն՝ այլընտրանքային և կոնվենցիոնալ էներգետիկայի ներդաշնակ, սինխրոն զարգացումը:

Նույն ԵՄ-ն, գիտակցելով դրա անհրաժեշտությունը, տաքսոնոմիայի մասին իր վերջին օրենքում որպես էներգիայի գեներացման մաքուր աղբյուր է դիտարկում նաև գազը և «խաղաղ ատոմը»: Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումներին՝ փաստենք, որ դրանք միարժեք չեն: Թղթի վրա ունենք մի բան, այսպես ասած, հողի վրա՝ մեկ այլ բան: Այսպես, արևային էներգետիկայի մասով ՀՀ էներգետիկայի զարգացման մինչև 2040 թ. ծրագրում նշվում է, որ մինչև 2030 թ. արևային կայանների տեսակարար կշիռը համակարգում պետք է հասնի 15 %-ի կամ 1,8 մլրդ կՎտ/ժ-ի: Մինչդեռ այս պահին վերականգնվող էներգետիկայի՝ բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, կշիռը հազիվ գերազանցում է 1 %-ը: Պարալիզացված են «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները՝ վերջերս հետաձգվելով հերթական անգամ: Կարծում եմ՝ խնդիրը կայանի դիրքն է՝ Մեծ Մասրիկ համայնքում, որն ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում Քարվաճառից: Խիստ դանդաղ տեմպերով է ընթանում «ԱՅԳ» նախագիծը: Կապիտուլ յացիայից հետո ձախողված են Զոդում հողմային կայանների համալիրի կառուցման աշխատանքները: Մի խոսքով, ունենք նույն պատկերը, որն առկա է պետական կառավարման ցանկացած ոլորտում:

- Մեծ հաշվով, էներգետիկ անվտանգության տեսանկյունից որքանո՞վ է մեզ համար արդիական այլընտրանքային աղբյուրներ գտնելը, այդ թվում՝ արևային:

- Արդիական է, սակայն, ինչպես արդեն ասացի, ապահովելով ներդաշնակ զարգացում ավանդական և այլընտրանքային էներգետիկայի համար: Առհասարակ, աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնք կարողացել են միայն վերականգնվող էներգետիկայի շնորհիվ ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը, դրանք էլ զարգացրել են այդ համակարգը տասնամյակների ընթացքում:

Օրինակ՝ նույն Դանիան, որը 1970-ականներից ի վեր զարգացնելով հողմային էներգետիկան ու հասցնելով դրա կշիռը 65-70 %-ի ՝ այսօր շատ ավելի շահեկան դիրքում է եվրոպական բազմաթիվ երկրների համեմատ: Հայաստանում խնդիրը սակագներն են: Իմ աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունը պատրաստվում է այս տարվա նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը՝ գործող 5 ցենտից մինչև 4,15 ցենտ: Այսպիսով, արևային կայանների համար սակագնի նման իջեցումը պարալիզացնելու է ոլորտի առանց այդ էլ անառողջ ներդրումային մթնոլորտը: Խոսքը մոտ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի մասին է, որոնք նոր սակագնի պայմաններում պարզապես սառեցվելու են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal