Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում


«Արսենն ամենուր է, իմ օրվա, իմ բարի լույսի մեջ է, ապրում եմ իրենով». Արսեն Աբրոյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 10-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արսենն անսահման բարի էր, կամեցող, նվիրված որդի ու եղբայր, նվիրված ընկեր, հարազատներին հասնող ու սիրող: Բարձրահասակ էր, խոշոր ու բարի աչքերով: Շատ լռակյաց էր, իր կարգախոսն էր՝ շատ լսել, քիչ խոսել, գործով էր ամեն ինչ ապացուցում: Փոքր ժամանակ շատ աշխույժ էր, այնքան, որ ինքն իրեն կարող էր վնասել: Հիշում եմ՝ մի օր բավականին հոգնած նայեցի մեծ-մեծ աչքերին ու ասացի՝ Արսե՛ն ջան, ախր մեղք եմ, ինչո՞ւ խելոք չես մնում: Պատասխանեց՝ մա՛մ, ուզում եմ խելոք մնալ, չեմ կարողանում: Էներգիան անսպառ էր: Ու եկավ մի տարիք, երբ հանդարտվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Արսենի մայրիկը:

Մայրիկի խոսքով՝ դեռ փոքր տարիքից սիրում էր նշան բռնել ու միշտ նշանակետին էր հարվածում, այն ժամանակ մեծ ուշադրություն չէին դարձնում այդ սովորությանը. «Ասում են՝ զինվորական ծառայության ժամանակ Արսենը չէր վրիպում, միշտ նշանակետին էր հարվածում: Տիրապետել է տարբեր զենքերի, իրեն ճանաչել են որպես նռնակաձիգ Արսեն: Մայիսին երկրի տարբեր անկյուններից տղաները զորավարժությունների էին գնացել Սիսիան, Արսենը նռնականետով 500 մետրի վրա փոքր քարի է հարվածել, առաջին տեղը զբաղեցրել: Ցանկացել են խրախուսել, արձակուրդ տրամադրել, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, նա այդպես էլ հերթական արձակուրդ չեկավ: Ծառայության ողջ ընթացքում միայն մեկ անգամ տուն եկավ»: Լավ նշանառու լինելու հիմքում մաթեմատիկան չլինել չի կարող: Տիկին Անժելան ասում է՝ շախմատ շատ էր սիրում Արսենը:

«Վատ չէր սովորում, բայց կարող էր ավելի լավ սովորել, ուներ այդ կարողությունը: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Մարտունիի քոլեջում՝ որպես ավտոմեխանիկ: Նաև բռնցքամարտի է հաճախել, ֆիզիկապես ևս շատ ուժեղ էր: Ամեն ինչ սիրով էր անում: Իմ երեխաներից ամենափոքրն է, բայց տան հոգսն իր վրա էր վերցնում»: Արսենը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 17-ին, ծառայել է Սյունիքի մարզում՝ Մեղրի-Ագարակում:

«Շատ ուրախ էր ծառայության ընթացքում, ամեն ինչից գոհ: Երբ հեռախոսով խոսում էինք, ու խնդրում էի պատմել ծառայությունից, միշտ ասում էր՝ ծառայում ենք, ի՞նչ պատմեմ, դուք ձեզանից պատմեք: Հիմա ենք արդեն հասկանում, թե որքան դժվարություններ է նա տեսել: Նվիրված էր իր ծառայությանը, նվիրված զինվոր էր: Տարբեր մրցումների է մասնակցել, բայց երբեք չի զանգել ու ասել՝ Հայաստանի մասշտաբով այս կամ այն մրցույթում առաջին տեղն եմ զբաղեցրել: Մեր հարևանությամբ ապրող տղան, որը նույնպես ծառայում էր Մեղրի-Ագարակում, զանգել էր իրենց տուն, ասել՝ Արսենն այնքան լավ է կրակում, որ կարող է նրան, որպես խրախուսանք, տուն ուղարկեն: Բայց նա չէր սիրում այդ մասին մեզ հետ խոսել, ինքն իրեն գովել:

Երբ այդ օրը զանգահարեց, ասացի՝ Արսե՛ն ջան, Տիգրանն ասում է, որ առաջին տեղն ես գրավել, ինչո՞ւ չես ասում: Արձագանքեց՝ մա՛մ, կարող է խրախուսեն, տուն գամ, լավ կլինի, որ գամ, բոլորիդ տեսնեմ: Ես էլ այդ օրն անգամ ասացի՝ դու ամեն անգամ որպես լավ նշանառու աչքի ես ընկնում, դա իմ սրտով չէ: Դու աչքի մի ընկիր, ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, խաղաղություն չկա, կարծես սիրտս մի բան վկայեր: Ասացի՝ եթե պատերազմ սկսվի, առաջինը քեզ են տանելու: Նեղացավ ինձանից՝ եթե թուրքը գլուխ բարձրացնի, կարո՞ղ է թողնենք գա, հասնի մեր հայրենիքին, հենց դա կանխելու համար ենք այստեղ: Հետո էլ հավելեց՝ Հայաստանի, ոչ թե գնդի մասշտաբով առաջին տեղն եմ գրավել, պետք է հպարտանաս, մա՛մ: Անգամ փոշմանեցի իմ ասածից»:

Երեք ամիս էր մնացել, որ Արսենը զորացրվեր, բայց պատերազմն ամեն ինչ փոխեց. «Պատերազմի օրերին դիրքերում էին, իրենց հերթապահության ժամկետն արդեն լրացել էր, բայց շարունակում էին մնալ դիրքերում: Հոկտեմբերի 2-ին իջնում են, ու իրենց միանգամից տանում են Ջրական, որտեղ ահավոր ծանր մարտեր էին ընթանում, որի մասնակիցն է դառնում Արսենը: Ձայնագրություն կա, որտեղ հրամանատարն իրեն ասում է՝ Աբրոյա՛ն, հեռու, մի՛ կրակի: Բայց Արսենը չի լսում, շարունակում է կրակել: Հրամանատարը եկել էր մեր տուն, բավականին երկար զրուցեցինք: Նա Արսենին համեմատում է մրջյունի հետ, ասում՝ նա գիտակցաբար էր կռվում, իր քաշից կրկնակի ծանր երկու զենք է կրել ամբողջ պատերազմի ընթացքում, վիրավորների է դուրս բերել, տանկեր խոցել: Իր հրամանատարն է պատմել՝ զրահապատ տանկը մոտենում էր հետևակով, Արսենը մեկ տանկի հետևակ է ոչնչացրել: Հրամանատարի խոսքով, անգամ այդ ժամանակ էր համեստությամբ աչքի ընկնում՝ իբր ինչ արեցի»:

Ի դեպ, պատերազմի օրերին ընկերները Արսենին «Զարզանդ» են անվանակոչել: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 9-ին հնարավորություն են ունեցել վերադառնալու Մեղրիի զորամաս: «Բայց չի եկել, մահվան աչքերի մեջ նայելով՝ առաջ է գնացել, Արցախում է մնացել՝ իր զինակից ընկերների ու հրամանատարի կողքին: Զինվորը տեսնի պատերազմն ու դրա ողջ ընթացքը, հնարավորություն ունենա վերադառնալու, բայց մնա, էլ հերոսն ինչպե՞ս է լինում: Ափսոսում եմ, որ պետությունը նման զինվորի համար առ այսօր ոչինչ չի արել:

«Մարտական ծառայության» ու ֆիդայական այլ մեդալներով են պարգևատրել, բայց արդյոք դա համարժե՞ք է որդուս արածին: Ծնողի համար իր երեխային կորցնելուց ավելի մեծ ցավ չկա, բայց հետագա սերունդների համար տղաների անունները պետք էր ճանաչելի դարձնել»: Արդեն ականատեսների խոսքերով, հոկտեմբերի 10-ից ողջ գիշերը քարե կարկուտ է թափվել երկնքից, բացի դա, նաև դեմ առ դեմ են կռվել տղաները: «Արսենիս մի թևը վիրավոր է եղել, այդպես շարունակել է կռիվը: Դեպքը եղել է հոկտեմբերի 10-ի առավոտյան, հարվածել են «սնարյադով»»: Մինչև վերջին օրը մայրիկը չի իմացել, որ որդին պատերազմի դաշտում է: «Զանգում էր, շատ կարճ խոսում, ասում էր՝ բոլոր հեռախոսները ձայնագրվում են, Մեղրիում եմ: Հարցնում էի՝ ձեզ չեն տանելու, չէ՞, ռազմի դաշտ, ասում էր՝ չէ, չեն տանելու, բայց ամեն ինչ շատ խառն է: Հոկտեմբերի 10-ին դեպքը եղել էր, 12-ին Արսենն արդեն տանն էր: Իսկ հիմա՞…

Արսենն ամենուր է, իմ օրվա, իմ բարի լույսի մեջ է: Ապրում եմ իրենով: Գիտեմ, որ իրեն հավերժ չեմ կորցրել, կգա օրը, և կհասնեմ իրեն: Երբեք չեմ էլ մտածի այն մասին, որ հավերժ կորցրել եմ որդուս: Երբեմն հետադարձ հայացք գցելով՝ ինքներս մեզ նաև հարց ենք տալիս, թե ո՞նց ենք ապրում այս ցավի հետ, այդ ի՞նչ ուժ է մեզ պահում»: Արսենի մասին գիրք է գրվել, որը կպատմի խոշոր ու բարի աչքերով տղայի կյանքի մասին՝ սկսած մանկությունից մինչև պատերազմական օրեր: Որոշ ժամանակ անց գիրքը կհայտնվի ընթերցողի սեղանին: Մայրիկն ասում է՝ որդիս պետք է պատմություն ունենա:

Հ. Գ. - Արսեն Աբրոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ունի մեդալներ նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը: Գյուղը 44- օրյա պատերազմի ժամանակ 10 զոհ է ունեցել, մեկ զոհ էլ՝ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, բայց չունի պանթեոն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին