Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


Քոչարյանը բացեց խաղաթղթերը և հետ է պահանջում իր պարտքերը Սերժ Սարգսյանից. ի՞նչը բաժանեց սիամական երկվորյակներին

Շարունակում ենք վերլուծական հոդվածների շարքը, որտեղ ներկայացնում ենք ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնհայտ մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ և առանց իմ զգացողություները շարադրելու: Ի դեպ, սրանք իմ դիտարկումներն են և չեն հավակնում վերջնական ճշմարտությունը լինել… Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եվ այսպես, մեր նախորդ հոդվածում արձանագրեցինք, որ ապագա նախագահական մրցավազքի «կինդեր սյուրպրիզը», ամենայն հավանականությամբ, լինելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, իսկ արմատական ընդդիմադիր դաշտը կփորձի համախմբել ՀՀ նախագահի հաջորդ ակնհայտ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Նախագահական մրցավազքի ակնհայտ և գրեթե անթաքույց խաղացողներից է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը երբևէ չի էլ թաքցրել, որ չի պատրաստվում դառնալ ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն. ավելին, իշխանությունը հանձնելուց կարճ ժամանակ անց բացահայտ կերպով դրսևորել է իր այդ ցանկությունը: Ըստ էության, նախկինում քաղաքական դաշտում սիամական երկվորյակներ համարվող Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճանապարհները բաժանվեցին այն օրից, երբ օգտվելով Մարտի մեկի հայտնի իրադարձություններից հետո Քոչարյանի նկատմամբ աճող հասարակական դժգոհությունների, երբեմն նաև համընդհանուր ատելության պատեհությունից՝ Սարգսյանը վիժեցրեց համատեղ մշակած Պուտին-Մեդվեդև խաղի պլանը և Քոչարյանին դուրս թողեց իշխանությունից: Երկրորդ նախագահն, անշուշտ, չէր կարող ներել իր սիամական հաջորդի հանդգնությունը և սկսեց հրապարակավ կսմթել իր իրավահաջորդին՝ երբեմն բանը հասցնելով փոխադարձ լրատվական «հրաձգության»: Առաջին լրջագույն քաղաքական քայլը, որ կատարեց Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյան 26-ից հեռանալուց հետո՝ իր հայտնի հարցազրույցն էր 2012 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Նա ակնարկեց, որ 2012-ին չի առաջադրվում՝ պահպանելով «զեմլյաչեստվոյի» և իրար հետ մի կտոր հած կերած լինելու կանոնները՝ ակնհայտորեն ակնարկելով, որ գործող նախագահը կրկին իրեն պարտք է մնում: Քաղաքականություն վերադառնալու իր հավակնությունները հայտարարելուց զատ՝ Ռոբերտ Քոչարյանը առիթը բաց չթողեց Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ պարտքի տակ գցելու՝ թեկուզ և թույլ տալով խոշոր քաղաքական վրիպակ: Քոչարյանի հարցազրույցի մեխն, անշուշտ, այն էր, որ ինքը խաղասեղանին «ղառի 7» չէ և իր ֆակտորը շարունակում է քաղաքական դաշտում որոշակի օգտակար գործողության գործակից ունենալ՝ իր հետագա քաղաքական կարիերայի համար: Այսպիսով, նախկին նախագահը 2018 թվականի մեծ խաղից առաջ բացեց իր խաղաթղթերը և ակնարկեց, որ գործող նախագահը ևս, ի սեր «նամուսի», պարտավոր է չխախտել խաղի կանոնները և դաշտը թողնել Քոչարյանին: Որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը ունի ակնհայտ առավելություններ. նրա օրոք Հայաստանում տնտեսությունը ուներ միջինը 7 տոկոս դինամիկ աճ և տնտեսությունը առավել կայուն վիճակում էր գտնվում: Այդ փաստը վերջին շրջանում բազմիցս քնննարկվում է թե հասարակության, թե իշխանական վերնախավից շատերի մոտ: Շարունակում է համարվել Ռուսաստանի ղեկավարության վստահությունը վայելող գործիչ: Քոչարյանը հասարակության մի մասի մոտ ունի ուժեղ բռունք ունեցող և կամային նախագահի իմիջ, որը մշտապես կարողանում է ինքը գծել խաղի կանոնները: Կարող է դառնալ այլընտրանքային և ընդդիմադիր դաշտում խաղացող քաղաքական մի շարք ուժերի առանցքը, ինչը կտրուկ կարող է փոխել քաղաքական քարտեզի գույները: Ֆինանսապես գերապահովված է, ընտրարշավի ֆինանսավորման խնդիր չունի, ինչը Հայաստանում նախագահական հավակնորդների ամենալուրջ խնդիրն է: Սերժ Սարգսյանի թիմում ունի բազմաթիվ համակիրներ, ովքեր ցանկացած պահի կարող են միանալ իր քարոզարշավին: Իր հնարավոր քաղաքական հենարանները տիրապետում են հսկայական լրատվական ռեսուրսի, ինչը կարևոր առավելություն է: Ի դեպ, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն երբեք չեն թաքցրել սերտ հարաբերությունները Քոչարյանի հետ, սակայն սա առանձին վերլուծության նյութ է: Այսքանը՝ Քոչարյանի ակնհայտ առավելությունների մասին: Քաղաքականություն վերադառնալու ճանապարհին նա թույլ է տվել առնվազն երեք կոպտագույն սխալներ: Ահավասիկ: Առաջին կոպտագույն սխալը, որ թույլ տվեց Քոչարյանը, ՀՀԿ ամենամանր տրամաչափի գործիչների հետ «ձեռնամարտի» բռնվելն էր: Քոչարյանի գրասենյակը, տիրաժավորելով նախկին նախագահի պատասխանները այս կամ այն նախարարին կամ պատգամավորին, ոչ թե վերջիններիս նշաձողը բարձրացրեց երկրորդ նախագահի աստիճանին, այլ՝ ընդհակառակը, Քոչարյանին իջեցրեց նրանց մակարդակին: Չհասկանալով այս պարզ իրողությունը և նման անգրագետ կերպով կազմակերպելով նրա վերադարձը մեծ քաղաքականություն՝ նշանակում է բռնաբարել դասական PR-ի կանոնները: Այդ խաղում ակնհայտորեն հաղթող դուրս եկավ Սերժ Սարգսյանը, ով երբեք չպատասխանեց Քոչարյանին և ընդամենը մեկ անգամ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրթերով հայտարարեց՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք - Ադամյան փողոցով՝ ակնարկելով, որ Քոչարյանը չի կարող վերադառնալ առանց իր ցանկության և աջակցության: Հաջորդ քայլը, որը պարբերաբար կատարում է երկրորդ նախագահը, այն է, որ պարբերաբար հիշեցնում է, որ ՀՀ-ում տնտեսական ցուցանիշներն անկումային են՝ փորձելով իր կառավարման ժամանակաշրջանի կարոտախտ ստեղծել: Իր հարցազրույցներից մեկում արձագանքելով ԱԺ կողմից ընդունված գազային խայտառակ պայմանագրերին և ակնարկելով երկրի կախումը «Գազպրոմից»՝ Քոչարյանը ուղղակիորեն չնկատելու տվեց իր օրոք կնքված «Գույք պարտքի դիմաց» գործարքը... Օբյեկտիվությունը ստիպում է նշել, որ գազի գնի սուբսիդավորման և դրա դիմաց պետության հարստությունը կոպեկներով սպառելու տխուր ավանդույթը նրա օրոք է ձևավորվել... Հերթական սխալը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ձեռնոց նետել այն համակարգին, որն ինքն է ստեղծել: Մասնավորապես, իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ՀՀ Ազգայի ժողովի գործունեությանը, երկրորդ նախագահը ասում է. «Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում»: Ի վերջո, չպետք է մոռացության տալ, որ քաղաքական գործիչներին փչացնելու, բանտերը նետելու և պառլամենտում անուղեղ առանձնյակներ բուծելու ավանդույթը առանձնակի դաժանությամբ նաև Քոչարյանի ժամանակաշրջանին բնորոշ երևույթ էր... Այսքանը՝ այս տարողունակ թեմայի մասին: Քոչարյանի վերադարձի մասին մեր մյուս դիտարկումները՝ առաջիկայում... Վարուժան Բաբաջանյան Օրեր.am
Անվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի