Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Մշակութային ցեղասպանություն. ինչպիսի մտավորականներ կորցրեց հայ ժողովուրդը 1915-ին

Մշակույթ

Հայոց ցեղասպանությունը պետականորեն ծրագրված հանցագործություն էր, որը մշակված էր բոլոր մանրամասներով: Ըստ այդ ծրագրի, ամենակարևոր միջոցառումներից մեկը, որ պետք է իրականացներ թուրքական կառավարությունը, հայ մտավորականության վերացմանն էր վերաբերում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստում է՝ ընդունված է ասել, որ ապրիլի 24-ին ընդամենը 600 մտավորական է ձեռբակալվել: «Լավագույն դեպքում թիվը համարում են 800: Ինչպես հայտարարեց թուրք պատմաբան Յուսուֆ Հալաջօղլուն՝ թուրքական ներքին գործերի նախարարության աղբյուրները վկայում են, որ թիվը 2345 է եղել, նշանակում է, որ իբրև թե ապստամբական գործողություններ նախապատրաստող այդքան մտավորական և ազգային գործիչ կային, որոնց անհրաժեշտ էր մեկուսացնել: Մտավորականությանը ձերբակալելուց և աքսորելուց հետո սկսվեցին անօգնական ծերերի և երեխաների տեղահանությունը և բնաջնջումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը:

Խոսելով մշակութային ցեղասպանության մասին՝ Մելքոնյանը նշեց, որ Օսմանյան կայսրության տարածքում մոտ 178 քաղաքների հայկական թաղամասեր ոչնչացվեցին՝ իրենց եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային ակումբներով:

«Ցեղասպանության հետևանքով խորհրդարանի հայտնի պատգամավոր Գրիգոր Զոհրապից սկսած մինչև Դանիել Վարուժան, Սիամանթո և շատ ուրիշներ զոհվեցին»,-հավելեց նա:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թուրքերն իրենց առջև նպատակ էին դրել առաջին հարվածով ազգը զրկել կենսունակությունից՝ ոչնչացնել մտավորականությանը, որպեսզի բուն սպանդն անցնի առանց որևէ խոչընդոտի:

«Մեզ առավել հայտնի են մեկ տասնյակ ցեղասպանությունից զոհված մտավորականների անուններ, որոնք վաղուց իրենց տեղն են գտել մեր հանրագիտարաններում ու դասագրքերում: Նրանք արդեն իսկ հայտնի էին իրենց կենսագրությամբ իրենց իսկ կենդանության օրոք՝ իրենց գրականությամբ, քաղաքական գործունեությամբ և այլն»,-նշեց Կարո Վարդանյանը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի հետ զրուցեցինք նաև փոքր-ինչ անհայտ եղեռնազոհ մտավորականների մասին: Անուններ, որոնք կարող էին իրենց գործունեությամբ մեծ դեր ունենալ և ինչ-որ բան փոխել, սակայն դա նրանց չհաջողվեց ցեղասպանության պատճառով:

Նման մտավորականներից էր արձակագիր էր, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ Երուխանը /Երվանդ Սրմաքեշխանլյան/: Պակաս կարևոր գործունեություն չէր ծավալում նաև Նագարեթ Տաղավարյանը /Չատրճյան/, ով բնագետ էր, բժիշկ և գյուղատնտես: Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Է.Ակնունին / Խաչատուր Մալումյան/ նույնպես եղեռնազոհերից էր: Հայ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Լարենցը /Քիրիշճյան/ սկսել էր ակտիվ գործունեություն ծավալել. անգլերենից թարգմանել էր Լինչի «Արմենիա» գիրքը (համառոտ), իսկ ֆրանսերենից՝ «Ղուրանը»: Գարեգին Խաժակը /Չաքա լյան/ հրապարակախոս էր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ, ով ժամանակի պարբերական մամուլում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով: Եղեռնից զոհվածների այս շարքը հնարավոր է երկար շարունակել: Անունների մեծ մասն այսօր շատ քիչ բան է հուշում հանրությանը, բայց նրանցից շատերը գուցե կարող էին իրենց գործունեությամբ ինչ-որ բան փոխել:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներ