Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան


Հրազդանցիների մի մասը սեփական քաղաքում իրեն «օտար» է զգում

Հարցազրույց

2002 թվականից մինչ օրս Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Դանիելյանը 1992-ին ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1993-ին ընտրությամբ աշխատանքի է անցել քաղխորհրդի գործկոմում` որպես սոցիալական ապահովության բաժնի պետ, 1995թ. ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն, իսկ 1997-ին նշանակվել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Արամ Դանիելյանը խորհրդային կարգերի փլուզումից հետո մշտապես եղել է Հրազդան քաղաքի «ղեկավարման վահանակի» կողքին և, ամենայն հավանականությամբ, պետք է, որ ոչ միայն դեմքով ճանաչի հրազդանցիներին, այլև լավ իմանա յուրաքանչյուր հրազդանցու հոգսն ու ցավը:

Ա. Դանիելյանն իր վերջին ասուլիսի ժամանակ նշել էր, որ այս տարիներին Հրազդան քաղաքում բավականին խնդիրներ են լուծվել՝ վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքները, մնացածն էլ նորոգման հերթի մեջ են: Չնայած քաղաքապետը նման հարցերի լուծումը նշում է որպես ձեռքբերում, բայց հիշեցնենք, որ դա ոչ թե լավություն է հրազդանցիներին, այլ սովորական պարտականություն:

Քաղաքապետի խոսքով՝ Հրազդանն այսօր նաև 18-24 ժամյա ջրամատակարարում ունի, ամբողջությամբ գազաֆիկացված է և 480 կմ ջրագծերի վերանորոգման հարցն էլ լուծված է: Առաջիկայում էլ նախատեսվում է փոխել քաղաքի ջրահեռացման քայքայված խողովակաշարը: Բացի այդ, Հրազդանը, ի տարբերություն մարզային այլ քաղաքների, ունի նաև առողջապահական ժամանակակից կենտրոն: Այս ընթացքում ապահովվել է 12 մանկապարտեզի, 2 երաժշտական դպրոցի, 3 սպորտի ու 2 արվեստի դպրոցի գործունեությունը: Քաղաքապետ դառնալուց հետո Դանիելյանի ջանքերով Հրազդանի թատրոնը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում ու ենթակայության տակ է գտնվում:

Քաղաքապետի գործունեությունից, սակայն, հրազդանցիներն այնքան էլ գոհ չեն: Orer.am-ի հետ զրույցում նրանք նշում էին, որ քաղաքի լուսավորության հարցն այդպես էլ չի լուծվել, փողոցներն անբարեկարգ են, իսկ քաղաքի բնակիչներն էլ բաժանված են յուրայինների և «օտարների»:

«Այդպես էր նաև Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի օրոք: Այն ժամանակ էլ կային «մերոնքականներ» ու «օտարներ», բայց չպետք է այդպես լինի, բոլորս էլ նույն քաղաքի բնակիչներ ենք: Բոլորս էլ նույն հոգսն ունենք, բայց ընդունելի չի, որ նույնիսկ աղջիկ ուզելուց էլ են քաղաքական հայացքներին նայում: Դա ճիշտ չէ: Շատերը ոնց որ մեր քաղաքի խորթ զավակները լինեն, ո´չ կարողանում են աշխատանք գտնել, ո´չ էլ նորմալ ապրել»,- մեզ հետ զրույցում ասում էին հրազդանցիները:

Հրազդանի Միկրո կոչվող թաղամասի բնակիչներից ոմանք էլ դժգոհում էին, որ արդեն տարիներ շարունակ ապրում են սոցիալապես անապահովի «ստատուսով», բայց իշխանական «վերմակից» օգտվել այդպես էլ չեն կարողանում:

«Հենց հերթը հասնում ա մեզ, ասում են՝ փող չկա, որ ձեր շենքերի տանիքները վերանորոգենք, ճանապարհները սարքենք: Ասում ենք՝ գործ տվեք, աշխատենք, բայց մեզ համար գործ էլ չկա, ինչ էլ որ կա, իրանց ու իրանց մերձավորների համար ա: Եթե նույնիսկ բակերով շրջեք, դուք էլ կհասկանաք, թե որ շենքում ինչ քաղաքական հայացքների տեր մարդիկ են ապրում»,- դժգոհում էր տարեց թոշակառուներից մեկը:

Անհավասար պայմաններում ապրելը ոչ միայն հիասթափեցրել է հրազդանցիներին, այլև հոգնեցրել: Նրանք երազում են, որ մի օր իրենց բակ էլ «գարուն» գա, բայց նաև նշում են, որ ով բողոքում է իշխանություններից, նրա կյանքն այդտեղ դժվարանում է, դրա համար էլ հիմնականում կա'մ լռում են, կա'մ էլ հեռանում քաղաքից:

Ի դեպ, ապրիլի 17-ին կրկին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են լինելու: Այս անգամ էլ այդ պաշտոնի համար, գործող քաղաքապետից բացի, կպայքարի նաև Սասուն Միքայելյանը: Չի բացառվում նաև, որ պայքարին միանա նաև «Ազգային վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: Նա իր հարցազրույցներում արդեն նշել է, որ անձնապես ցանկություն ունի առաջադրվելու, սակայն վերջնական որոշման մասին կտեղեկացնի հարցը կուսակցությունում քննարկելուց հետո միայն:

Երրորդ թեկնածուի առաջադրվելու դեպքում, անշուշտ, հրազդանցիները կստանան այլընտրանքի հնարավորություն, սակայն պարզ է, որ հիմնական ֆավորիտները կրկին լինելու են գործող քաղաքապետը և Սասուն Միքայելյանը: Իսկ, թե հրազդանցին ում ավելի կվստահի, ցույց կտա ժամանակը, բայց այս պահին արձանագրենք, որ քաղաքի բնակիչների հիմնական բողոքը գործող քաղաքապետից հրազդանցիների մի մասի հանդեպ ցուցաբերած ընդգծված անտարբերությունն է, բայց, հիշելով անցյալը, նշում են, որ իրենց քաղաքում միշտ էլ հասարակությունը երկու մասի է բաժանված եղել, ուստի իրենց ցանկությունն է, որ նման վերաբերմունքը վերջնականապես արմատախիլ արվի և քաղաքը նախկինի նման հավասարապես ծաղկի ու զարգանա:

Արմինե Գիրգորյան

Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները