Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Ժաննա Բուտուլյան. «Իմ կյանքում նոր փուլ է»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Այժմ «Առաջնորդները» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Ժաննա Բուտուլյանին կասկածում են նոր սիրավեպի մեջ։) Մեր ընթերցողները պնդում են, որ վերջերս Ժաննային տեսել են մի տղայի ուղեկցությամբ զբոսնելիս։ BlogNews-ն այս մասին և անձնական այլ թեմաների մասին խոսել է Ժաննայի հետ։

    

-Ժաննա, ընթերցողները պնդում են, որ ընտրյալ ունես, վերջերս քեզ տեսել են մի տղայի ուղեկցությամբ։

- Անկեղծ ասած, չգիտեմ՝ ում հետ են տեսել, սակայն գիտեմ, որ ընտրյալ չունեմ։) Եթե ինչ-որ մեկի հետ տեսած լինեն, պետք է իմ ընկերներից որևէ մեկը լինի, ում ևս բոլորը ճանաչում են, քանի որ տղա ընկերներս կա՛մ գործընկերներս են, կա՛մ դասընկերներս։ Վերջիներին վաղուց չեմ հանդիպել։

Վերջերս նույնիսկ գործնական հանդիպում չեմ մտաբերում, որը կարող էին վերագրել անձնական հարաբերությունների։

-Սիրահարվա՞ծ ես։

-Սիրահարվածություն իմ հոգեվիճակն է, սակայն չէ, սիրահարված չեմ։

- Իսկ երկրպագուներ շա՞տ ունես։

-Այս հարցի պատասխանը անհամեստ է հնչում, ես չեմ ուզում անհամեստ թվալ։ Միայն կասեմ, որ քանակը ոչինչ չի նշանակում. քեզ կարող են համակրել հազարավոր տղաներ, սակայն դու ճանաչես մեկ տղայի, ով լինի քո սերը։ Ես կանգած չեմ ընտրության առաջ, որովհետև կարծում եմ, որ այս հարցում ընտրելը սխալ է։ Եթե դու ընտրություն ես անում, կասկածում ես, նշանակում է՝ դա արդեն հաշվարկ է, իսկ ես այս հարում ուզում եմ  զգացմունքներով առաջնորդվել։ Երևի ճակատագիրը դեռ վաղ է համարում։

-Այսինքն՝ հավատո՞ւմ ես սիրուն առաջին հայացքից։

-Միանշանակ, եթե առաջին հայացքից կայծ չառաջացավ, երբեք չի լինի։

-Պատկերացնո՞ւմ ես՝ ինչպիսի պետք է լինի նա։

-Ես ինչ էլ նշեմ, ինչ էլ մինչ այս նշել եմ, սուտ է լինելու, որովհետև դու մարդու մեջ առանձին որակներ չես սիրում, դու սիրում ես մարդուն՝ ամբողջական։ Ես կարող եմ թվել տասնյակ բաներ, որոնք ինձ դուր են  գալիս կամ ոչ, սակայն չեմ կարող իմանալ, թե հարաբերությունների մեջ ինչը կարող է ինձ վանել կամ գրավել։

Առհասարակ, սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր ոչ միայն դիմացինին չեն խաբում, այլև իրենք իրենց հետ են անկեղծ, ընդունում է իրենց, ինչպիսին կան և ներկայանում են այդպիսին։  Ինձ համար չհնացող մի արտահայտություն կա՝ սիրում եմ մտքով և հոգով ազատ մարդկանց։

-Ժաննա, աղջիկների մոտ գալիս է մի տարիք, երբ ուղղակի շատ մեծ է ցանկությունը՝ ունենալ անձնական հարաբերություններ։

-Ես հիմա կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Երբևէ ինձ համար սևեռուն միտք չեմ դարձրել, որ կցանկանայի ինչ-որ հարաբերություն ունենալ։ Երբ մարդը սևեռվում է մի բանի վրա, դա կարող է կուրացնել և բերել սխալ քայլերի, այս դեպքում՝ նրան, որ առաջին պատահածին համարի իր պոտենցիալ կողակիցը։ Ես դանդաղ եմ քայլում և չեմ խառնվում ճակատագրի գործերին։

-Երբ ամեն բան թողնում ես ճակատագրի հույսին, քո սեփական կյանքում դիտորդ չե՞ս դառնում։

-Չէ, ես աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ կատարելագործվել, ավելի լավ մասնագետ լինել իմ աշխատանքում, ավելի շատ բան հասկանալ մարդկային հարաբերություններում, հասկանալ՝ ովքեր են կողքիններս, իսկ գլոբալ հարցերում, ինչպիսին, օրինակ, կողակցի ընտրությունն է, չեմ խառնվում։

-Վերջերս մի նկար էիր հրապարակել ու մակագրել՝ «New Me»՝ նոր ես, ի՞նչն է փոխվել։

- Ես եմ շատ փոխվել, հիմա իմ կյանքում նոր փուլ է։ Կյանքիս նախորդ փուլում այլ կերպ էի ապրում, հիմա վերանայել եմ իմ սկզբունքներն ու մոտեցումը շատ հարցերի։ Իմ կյանքում շատ բան է փոխվել։

-Ո՞ր սկզբունքներդ ես վերանայել։

-Ես շատ ավելի խիստ և կատեգորիկ էի, հիմա հարցին նայում եմ տարբեր կողմերից և ոչ միայն իմ տեսանկյունից։ Դա գլոբալ փոփոխություն է, որից շատ բան է կախված։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։ Հիմնականում հարվածից հետո են մարդիկ գալիս սկզբունքային փոփոխության։

-Սրան նախորդող փուլն ինձ համար հեշտ չէր, քանի որ նոր էի սկսել աշխատել, ինձ համար ամեն բան նոր էր, շրջապատս ավելի մեծ էր, մարդիկ՝ բազմազան։ Բնականաբար, հարվածներն էլ էին շատ, սակայն ես գոհ եմ հարցերին տված իմ լուծումներից։

Չեմ կարող ասել, թե սկսել եմ չվստահել մարդկանց։ Ես սկզբում միշտ վստահում եմ մարդկանց, սիրում և հարգում, հետո արդեն մարդն ինքն է այնպես անում, որ կորցնեմ կամ ամրապնդեմ վստահությունս։ Ես գիտեմ, որ դրանից հիասթափությունները շատ են լինում, բայց ոչինչ, հասկացել եմ, որ չեմ կոտրվում, ներքուստ չեմ փոխվում։

Նախկինում ես ասում էի, թե ինձ ժամանակ է պետք դիմացինին վստահելու համար, հիմա հասկացել եմ, որ այդպես չէ։ Այս փուլը նաև նրանով է տարբերվում, որ ես ավելի ճիշտ եմ ճանաչում ինձ։

-Նախորդ փուլը բարդ բնորոշեցիր, իսկ սա՞։

-Հիմա ինձ մոտ հանդարտ փուլ է։ Չնայած մի փոքր ներքին  տխրություն կա մեջս։ Չգիտեմ՝ դա արդեն բնավորությո՞ւն է դարձել, թե՞ կանցնի, բայց հիմա ինձ համար մի փոքր տխուր փուլ է։

-Ժաննա, առաջին հայացքից դու շատ պոզիտիվ, ասող-խոսող, ակտիվ մարդ ես, սակայն չեմ հիշում քեզ հետ մի հարցազրույց, որի ժամանակ չխոսենք տխրությանդ մասին։ Դա կարծես կենսակերպ դարձած լինի քեզ համար։

-Կարծում եմ՝ տխուրն ու լավատեսը չեն հակասում իրար։ Ես ինձ չեմ համարում ուրախ մարդ, ուղղակի պոզիտիվ եմ և ակտիվ։ Իմ  պոզիտիվությունը ծնվել է ինձ հետ, տարիների ընթաքում դրանից ինչ-որ բաներ պահպանվել են, մնացածը ձեռքբերովի է։ Ես չէի ասի, որ վատատես եմ, ուղղակի իրատես եմ դարձել։

Լինում են պահեր, երբ ես  մոռանում եմ, որ երբևէ տխուր եմ եղել, սակայն հիմնականում դա կա իմ մեջ։ Գուցե մազոխիստական հնչի, բայց այդ տխրությունն արդեն ինչ-որ հետաքրքիր երանգ է տալիս ինձ։

-Ի՞նչն է տխրությանդ պատճառը։

-Ես այս կյանքի օրենքների հետ այդպես էլ չեմ համակերպվում, միշտ հիասթափվում եմ, թեպետ կարծում եմ, որ արդարությունը միշտ հաղթում է։ Ամեն ինչի անցողիկ լինելուց եմ շատ տխրում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա Ավետիսյան