Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ» «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»


Ո՞վ է դերասանուհի Արևիկ Գևորգյանի ընկերը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Աննա», «Քաղցր կյանք», «Գեներալի աղջիկը», «Մեր գյուղը» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհի Արևիկ Գևորգյանին վերջին շրջանում հազվադեպ ենք տեսնում էկրաներին։ Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուանողուհին այս փուլում առավել կարևորում է ուսումը, սակայն նև նկարահանվում է ռուսական մի ֆիլմում։BlogNews-ն Արևիկի հետ զրուցել է գործունեության այս շրջանի, ինչպես նաև՝ անձնական կյանքում եղած փոփոխության մասին։)

- Արևիկ, ինչո՞վ ես զբաղվում այս փուլում։

- Սանկտ Պետորբուրգում նկարահանվում եմ կենսագրական ժանրի գեղարվեստական ֆիլմում։ Մոտ 4 ամիս նկարահանումների եմ լինելու։ Արդեն 2 անգամ մեկնել եմ Սանկտ Պետորբուրգ՝ նկարահանումների։ Ֆիլմում կերպարս առանցքային է, սակայն այլ մանրամասներ բացահայտել չեմ կարող, քանի որ պայմանագրի համաձայն՝ չպիտի նախապես հարցազրույց տամ ֆիլմի մասին։

- Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացար ռուսական ֆիլմում խաղալու առաջարկ։

-Վիդեոփորձին մասնակցելու հրավերն այստեղից է եղել, քանի որ քասթինգ-կենտրոնները համագործակցում են։ Մենախոսություն կարդացի, ռեժիսորը նայել և հաստատել է կերպարս։

- Արդեն երկար ժամանակ է, ինչ չես նկարահանվում հեռուստասերիալներում։ Հասկացար, որ դա քոնը չէ՞, թե՞ համապատասխան առաջարկ չունես։

- Սերիալների դեմ ոչինչ չունեմ, որովհետև կան նյութեր, որոնք անհնար է բացել 1 ժամվա ընթացքում։ Շատ նորմալ եմ վերաբերում երկարատև սերիալներին, իսկ չնկարահանվելուս համար 2 պատճառ ունեմ՝ ուսումս և լավ առաջարկի բացակայությունը։

-Ո՞րն է քեզ համար լավ առաջարկի չափորոշիչը։ Հոնորարի չափն ի՞նչ դեր ունի այս հարցում։

-Հարցն այդքան ֆինանսին չի  վերաբերում, չնայած դրա չափաբաժինն էլ, իհարկե, կա։ Առաջնային պետք է սցենարը հետաքրիր լինի, կերպարը բացվելու տեղ ունենա, ֆիլմը՝ ասելիք։

 

- Վաղ տարիքից նկարահանվել ես սերիալներում։ Երբ սովոր ես լինում սեփական գումարն աշխատելուն, բարդ չէ՞ հարմարվել առանց եկամուտի ապրելուն։

-Եթե ընթացիկ նկարահանումներ լինում են, ֆինանսական առումով էլ է շատ լավ լինում։ Չեմ կարող ասել, որ ինձ չի  հուզում ֆինանսական ճգնաժամը, բնականաբար, լինում են դժվար պահեր, սակայն պետք է դիմանաս. եթե ընտրություն անեի՝ նկարահանվել սերիալներո՞ւմ, թե՞ ընդունվել Թատերական և ստանալ հիմքային կրթություն, բացարձակ չէի նայի ֆինանսական կողմին։ Կրթություն ստանալը նախ և առաջ խոսում է իմ ապագայի մասին։ Ես կարող էի հիմա նկարահանվել սերիալներում, ինչ-որ գումար ունենալ, բայց դա չնպաստեր իմ աճին։ Ես ուզում եմ լինել պահանջված, ոչ թե հայտնի։

-Թատերական ներկայացումներում հիմա խաղո՞ւմ ես։

-Չէ, որովհետև մեր դասերը շատ ծանրաբեռնված են։ Ամեն տարի որպես քննություն ներկայացում ենք հանձնում, և ժամանակը չի ներում ավելի շատ ներկայացումներում ներգրավված լինել։

-Արևիկ, մոտ կես տարի է՝ ընտրյալ ունես:) Քո ֆեյսբուքյան էջին հետևելով, կարելի է ենթադրել, որ քեզ մոտ երջանիկ, խաղաղ փուլ է։ Ի՞նչ է փոխվել կյանքումդ նրան հանդիպելուց հետո։

-Կարելի է ասել՝ ամեն ինչ։ Կար Արևիկ, մինչ  նրա հետ հանդիպումը և  հանդիպումից հետո։ Անգամ դժվարանում եմ ինձ հիշել այն ժամանակ, երբ նա չկար իմ կյանքում։ Տպավորություն է, որ նա միշտ եղել է ենթագիտակցությանս մեջ, միշտ սպասել եմ իրեն։ Ես, ինչպես բոլոր աղջիկները,  նկարել եմ իրեն ու հիմա մեկ-մեկ զարմանում եմ ինչքան համապատասխան է ինքն իմ պատկերացումներին, ասում եմ՝ ինձ թվում է դերձակը քեզ հատուկ ինձ համար է կարել։ Փոխվել է այն, որ եթե ես նախկինում միանշանակ կընտրեի կարիերաս, հիմա կընտրեմ ընտանիքը։

Չեմ սիրում շատ խոսել այդ մասին, քանի որ դա անձնական է։ Միայն կասեմ, որ ամեն ինչ  շատ գեղեցիկ է և կուզեմ, որ երբեք չվերջանա։ Վստահ եմ, որ չի վերջանա։

-Իսկ նա քեզ դնո՞ւմ է «կարիերա, թե ընտանիք» ընտրության առաջ։

-Չէ։ Ես թույլ չեմ տա, որ հերթը հասնիդրան։ Եթե զգամ, որ կարիերաս ինչ-որ չափով խանգարում ք անձնականին, ինքս կհրաժարվեմ ամեն ինչից՝ արժևորելով ինձ համար այս պահին ավելի կարևորը։

- Ամեն դեպքում, շոուբիզնեսային ոլորտը շատերի կողմից ավելի վատ է ընկալվում։ Ինքն  այս առումով ի՞նչ ընկալում ունի ու ինչպե՞ս է վերաբերում քո կարիերային։

-Ես ինձ երբեք չեմ համարել շոու բիզնես մեջ, ես ուղղակի նկարահանվում եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով, անընդհատ ստեղծագործական փուլերի մեջ եմ։  Ինքն էլ չի համարում, որ ես շոու բիզնեսի մեջ եմ։ Իմ յուրաքանչյուր առաջարկ իրար հետ ենք քննարկում, որոշումները միասին ենք կայացնում։

  

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան