Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»


Սոֆի Մխեյանը` «Wiwivision» մրցույթում ընդգրկվելու եւ «Եվրատեսիլին» մասնակցելու մասին

Lifestyle

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Եվրատեսիլ 2016»-ից հետո մրցույթը լուսաբանող բրիտանական Wiwibloggs կայքը հայտարարել է այլընտրանքային երգի մրցույթ՝ «Wiwivision», որտեղ մասնակիցների թվում է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանն իր «Համաձայն եմ» երգով։

Սոֆիի երգը սկզբում 20 այլ ստեղծագործությունների հետ պայքարում էր եզրափակիչում հայտնվելու համար։ Իսկ օրեր առաջ պարզ դարձավ, որ երգչուհուն հաջողվել է հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը:

«Wiwivision»-ում հայտնվելու եւ, առհասարակ, «Եվրատեսիլի» մասին հետաքրքիր զրույց ունեցանք Սոֆի Մխեյանի հետ.

«Wiwivision-ում ընդգրկվելն ինձ համար անսպասելի էր ու միեւնույն ժամանակ շատ հաճելի. այն, որ լսում են երգերդ, սիրում, ընտրում ու քեզ լավագույնը ճանաչվելու հնարավորություն են տալիս, միշտ էլ հաճելի է»:

Խոսելով «Եվրատեսիլի» մասին` երգչուհին նշում է, որ այս մրցույթը շատ կարեւոր հարթակ է մեր երկրի անունն աշխարհում եւս մեկ անգամ հնչեցնելու համար.

«Գուցե այնպիսի երկրների համար, որոնք Եվրոպայում դասվում են աշխարհագրական սկզբունքներով, «Եվրատեսիլը» պարզապես հերթական շքեղ միջոցառում է, բայց մեր դեպքում այն ավելի կարեւոր հարթակ է, հնարավորություն է` ավելի լայն մասսաներին ներկայանալու եւ, ինչո՞ւ ոչ, մեր փոփ երաժշտությունը ավելի տարածելու։ Սփյուռքահայության համար, ինչ խոսք, միշտ էլ աշխատում ենք, սակայն այս դեպքում լսարանն անհամեմատ ավելի մեծ է ու կազմված է ոչ միայն հայերից, ինչն էլ առիթ է ընձեռում օտարերկրացիներին եւս մեկ անգամ Հայաստանի մասին լսել ու խոսել, իսկ սա շատ կարեւոր է»:

Սոֆիի հետ խոսեցինք նաեւ «Եվրատեսիլի» թաքնված գրավչության մասին, որի շնորհիվ մրցույթն իր շուրջ է համախմբում աշխարհի մի շարք երկրների տաղանդավոր արտիստներին.

«Ինչպես նշեցի` երգի մրցույթ լինելուց բացի շատերի համար «Եվրատեսիլը» շքեղ միջոցառում է. հաճախ հեռուստաէկրաններից այս կողմ մենք ականատես ենք լինում միայն բուն մրցութային համերգներին, սակայն մինչեւ այդ` արտիստներն իրենց երգերը լսելի դարձնելու նպատակով պրոմո-տուրերով լինում են տարբեր երկրներում ու քաղաքներում, իրենց մասնակցությունն են ցուցաբերում ակումբային տարբեր համերգների ժամանակ, իսկ սրանք արտիստին հետագայում աճելու, զարգանալու, ավելի ճանաչելի դառնալու մի շարք հնարավորություններ են ընձեռում։ Կարծում եմ՝ այս ամենն արդեն իսկ բավական գրավում է երգիչներին»:

Սոֆիի խոսքով` «Եվրատեսիլին» մասնակցելը մեծ պատասխանատվություն է, սակայն նման առաջարկ ստանալու դեպքում երգչուհու պատասխանը կլինի դրական.

«Այս մրցույթը կարեւոր փորձություն է ու ինչպես արդեն նշեցի` աճելու, զարգանալու, ավելի ճանաչելի դառնալու կարեւոր հարթակ։ Սակայն, եկեք չմոռանանք նաեւ, թե որքան դաժան են վարվում մերոնք արտիստների նկատմամբ, եթե նրանք հանկարծ ինչ-որ մի տեղ սայթաքում են՝ հաշվի չառնելով անգամ, թե իրականում ումն էր մեղավորությունը։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ կխիզախեմ»:

Մինչ Սոֆին իր երկրպագուներին կուրախացնի  «Եվրատեսիլին» իր մասնակցությամբ, վերջիններս կարող են օգնել իրենց սիրելի երգչուհուն հաղթել Wiwibloggs-ի հայտարարած մրցույթում:

Եզրափակիչ փուլում լավագույնը որոշվում է քվեարկության միջոցով, որի վերջնական արդյունքը կազմվում է 50/50 հարաբերակցությամբ՝ հիմնվելով կայքի այցելուների եւ բլոգերներից կազմված ժյուրիի ձայների վրա։ Քվեարկել կարելի է այս հղումով, ընդամենը մեկ անգամ:

Քվերակությունն ավարտվելու է հուլիսի 2-ին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` NEWS.am STYLE-ի եւ Սոֆի Մխեյանի Facebook-ի էջից

NEWS.am STYLE

Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանա