Երևան, 26.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժակաի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»


Հավատարիմ ամուսինների վարկանիշային աղյուսակը՝ ըստ հորոսկոպի նշանի

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Խոյ. տաք գլուխ և կրքոտ սիրտ

Հավատարմության վարկանիշը՝ 2

Եթե խոյը սիրահարվել է, ապա այդ փուլում Ձեր բախտը բերել է, որովհետև նա լինելու է ռոմանտիկ ու սենտիմենտալ։ Խոյը հակված է վստահել իր զգացմունքներին ու զգացողություններին, ուստի նա կխոստանա այն ամենը, ինչ Դուք կամենում եք։ Սակայն պետք չէ շտապեն։ Խոյը նվաճող է ու իր նպատակին հասնելուց հետո նա կարող է նոր թիրախի անցնել։ Այնուամենայնիվ, հարաբերություններում նա հանդարտ է ու ինքնավստահ։ Նա կդառնա լավ պաշտպան, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ոչ պակաս հիանալի սիրեկան։ Բայցևայնպես, Խոյին չի կարելի անվանել ամենահավատարիմ նշանը՝ հաշվի առնելով խոյերի սերը նոր զգացողությունների հանդեպ։

Ցուլ. Գլուխը խիստ հազվադեպ է կորցնում ու Կազանովայի դափնիների հետևից չի ընկնում

Հավատարմության վարկանիշը՝ 1

Ցուլ տղամարդիկ արտաքուստ փակ են լինում, բայց փոխարենը կենդանակերպի այս նշանի տակ ծնվածների մոտ զգացմունքներն անասելի խորն են լինում։ Բացի դրանից, նրանք շատ համառ են ու ամեն գնով հասնում են իրենց նպատակին։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք Ցլի աչքերում տեսել եք ցանկություն, ապա իմաացեք, որ նրա համար ցանկություններն ու զգացմունքները նույնն են, ուստի եթե նա տենչում է Ձեզ, նշանակում է նա սիրում է Ձեզ, ու Ձեր բախտը բերել է։ Սիրո մեջ Ցլերը շատ նուրբ ու կրքոտ են, ինչպես նաև ավելորդ հարցերով ծանրաբեռնված չեն։ Եթե Ցուլն ամուսնացել է, նշանակում է նրա ընտրությունը լրիվ գիտակցական է եղել, ու նա ակնկալում է փոխադարձություն և հավատարմություն։ Ուստի Ցլերին կարելի է վստահորեն համարել ամենահավատարիմ ամուսիններ։

Երկվորյակներ. փոփոխականությունն անփոփոխ է

Հավատարմության վարկանիշը՝ 3

Երկվորյակ տղամարդն իսկական գլուխկոտրուկ ու ռեբուս է։ Նրանք, ըստ էության, սառնասիրտ են, ու հարաբերությունների սկզբում նրանց մոտ ակնհայտ է Ձեզ ավելի լավ ճանաչելու ձգտումը։ Սակայն գալիս է մի պահ, երբ Երկվորյակը սկսում է պարփակվել ինքն իր մեջ։ Այդ պահերին նա մանրակրկիտ վերլուծում է ամենը ու եթե հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու և հարմարավետ են, ապա դրանք կշարունակվեն, իսկ եթե ոչ, ապա նա շատ արագ անցնում է նոր թիրախի։ Ուստի, որպես կանոն, նրանք շատ անկայուն են ու հակված են հարաբերություններ խզելուն։ Սա չի նշանակում, որ Երկվորյակի հետ կապնվել չարժի, ամենևին… Ուղղակի պետք է ճանաչել նրանց բնավորության որոշ առանձնահատկություններ։

Խեցգետին. այդքան հիանալի ու այդքան անհավատարիմ

Հավատարմության վարկանիշը՝ 3

Խեցգետին տղամարդիկ առաջին հայացքից թվում են ամենավստահելի զուգընկերները՝ հավատարիմ, սիրահարված ու ընտանիքի հիանալի հենասյուն։ Սակայն իրականում Խեցգետինները միայն սեփական հարմարավետությանն են ձգտում։ Նրանք կարողանում են արդարացում գտնել ամեն բանի համար, ընդ որում այնպես, որ նա ընդհանրապես մեղավոր չի լինում։ Անգամ եթե նրա սիրած աղջիկը բռնացնի նրան անկողնու մեջ մեկ այլ կնոջ հետ, ապա Խեցգետինը կհորինի 100 պատճառ, որոնց արդյունքում ի վերջո մեղավոր կլինի իրեն բռնացնող աղջիկը։ Նրանք շատ անկանոն են իրենց կապերում, սակայն Խեցգետինների մեջ հանդիպում են նաև այնպիսիք, ովքեր հավատարիմ են լինում դեռ պատանեկությունից ու անգամ այնպիսիք, ովքեր հավատարիմ են 35-ից հետո էլ։

Առյուծ. կենդանիների արքա՞ն

Հավատարմության վարկանիշը՝ 1

Առյուծ տղամարդկանց հաճախ արելի է առանձնացնել ամբոխում արդեն իսկ՝ նրանց արտաքին տեսքով։ Նրանք ամրակազմ են լինում կամ էլ գոնե ձգտում են լինել այդպիսին, լավ են հագնվում, հարդարված են, սիրում են հաճելի բրենդային հագուստ ու նյութապաշտ են։ Բացի դրանից, նրանք սիրում են նվերներ մատուցել։ Առյուծները հորոսկոպի ամենահավատարիմ նշաններից մեկն են։ Առյուծի հետ կարելի է բաժանվել հետևյալ պատճառներով. եթե Դուք Ձեզ ավելի վեր եք դասում նրանից, եթե Դուք սկսում եք գերազանցել նրան կարիերային հաջողություններով, եթե Դուք սկսում եք փորձել կառավարել հարաբերությունները։ Մնացած դեպքերում կարող եք վստահ լինել, որ Առյուծը հավատարիմ ու վստահելի կլինի։

Կույսեր. վստայելի, պրակտիկ, բայց ինչո՞ւ դա չի գնահատվում

Հավատարմության վարկանիշը՝ 1

Կույս տղամարդիկ այդքան էլ պարզունակ չեն։ Նրանք չեն սիրում թատերական բեմականացումներ, ուստի նա մինչև լույս չի պարի Ձեզ հետ, պատուհանի տակ էլ բանաստեղծություններ չի արտասանի։ Կույսերը միշտ վերլուծում են ու ուշադրություն են դարձնում դետալների վրա, նրանք հիշում են, թե ինչ եք հագել ու ինչպես եք վարվել և ինչ եք ասել։ Կույսերի համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ։ Նրանք բավականին զզվող են ու ընտրողական, վախենում են վարակվել ինչ-որ բանով, ուստի պատահական կապերը նրանց մոտ գրեթե բացառված են։ Ուստի չնայած որոշակի ձանձրալիությանը՝ Կույսերը հավատարիմ ամուսիններ են դառնում։

Կշեռք. Վեներայի հովանավորչության ներքո

Հավատարմության գործակիցը՝ 1

Կշեռքներն ազնիվ են, ուշադիր ու կարող են վստահելի ընկեր և զուգընկեր լինել։ Տղամարդ կշեռքները նվաճողներ չեն ու կարող են կոտրվել անգամ կենցաղային հարցերում, երբ իրավիճակը դասավորվում է այնպես, որ նրանք ի զորու չեն կամ էլ չեն հասնում հարմարվել դրան։ Նրանց դուր է գալիս հաճելի բաներ անել, հմայել, խաղալ և ի պատասխան նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանանք, գովասանք և հիացմունք։ Այս տիպի տղամարդիկ սիրում են կայունությունն ու հավասարակշռությունը, ուստի հազվադեպ են դառնում դավաճանությունների և հարաբերությունների խզման պատճառ, իսկ եթե նա դավաճանի էլ, ապա անպայմանորեն կմատնի ինքն իրեն, քանզի հարմարավետ չի կարողանա ապրել՝ դա իր մեջ պահելով։

Կարիճ. ամենա-ամենա սիրեկա՞ն

Հավատարմության գործակիցը՝ 3

Ընդունված է համարել, որ հենց կարիճներն են լավագույն զուգընկերներն անկողնում։ Կարիճ տղամարդուն պետք չէ հասանելիություն. որքան ավելի քիչ բան լինի հասանելի ու հասկանալի, այնքան մեծ է նրա հետաքրքրվածությունը։ Կարիճն ունի երկու բաղադրիչ՝ հոգի և միս։ Ավելի հաճախ նա կիրառում է երկրորդը, իսկ այ մուտք դեպի նրա հոգին դեռ պետք է վաստակել։ Ու այս երկու բաղկացուցիչները հավերժական կոնֆլիկտի մեջ են, քանի որ հոգին հավատարմություն է ուզում, իսկ մարմինը… Դե ինքներդ էլ գիտեք, թե ուր։ Ուստի կարիճ տղամարդն ամենաանհավատարիմ նշաններից է համարվում, սակայն եթե կարիճն ամուսնանում է, ապա կնոջ բախտը միանշանակորեն բերել է, որովհետև կարիճները պաշտպանում են իրենց ընտանիքն ու տունը՝ ասես ամրոց։

Աղեղնավոր. նա Աֆրիկայում էլ է աղեղնավոր

Հավատարմության գործակիցը՝ 3

Հորոսկոպի այս նշանի անվանումը շատ համահունչ է այն կրողների էության հետ։ Աղեղնավոր տղամարդիկ ցմահ փորձարարներ են, ու էական չէ, թե ինչ նա կհայտնագործի ու կստանա իր փորձարարություններում։ Կարևորը պրոցեսն է, ոչ թե արդյունքը։ Նրանք ուզում են փորձել ամեն ինչ, բայց այդուհանդերձ, աղեղնավորները լինում են երկու տեսակի. առաջիններն ուղղում են իրենց սեքսուալ էներգիան ստեղծարարության վրա, իսկ երկրորդները ոչ մի տեղ էլ չեն ուղղում այն ու դառնում են իսկական դոնժուան։ Ընդ որում, երկրորդների համար սերը զուտ սպորտի, խաղի, արկածի պես մի բան է։ Աղեղնավորներն ամուսնանում են այն ժամանակ, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր գոյություն չունի, և նա ստիպված է լինելու բավարարվել նրանով, ինչ կա։

Այծեղջյուր. իրական կայունություն

Հավատարմության գործակիցը՝ 1

Այծեղջյուները մեծ դժվարությամբ են սիրահարվում, բայց եթե դա լինում է, նրանց զգացմունքը շատ խորն է լինում։ Նրանք առանձնապես ուժեղ չեն՝ իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում, նրանք ռոմանտիկ չեն, բայ դա ամենևին չի խանգարում նրանց ամուր հարաբերություններ կառուցել։ Եթե այծեղջյուր տղամարդը սիրահարվել է կնոջ, ապա կարելի է լրիվ վստահ լինել, որ նա չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի։ Այծեղջուրին պետք չէ գրավել ճոխ հագուստով ու հիասքանչ շպարով, քանզի, որպես կանոն, նրանք պահպանողական հայաքներ ունեն ու գերադասում են դասական հանդերձանք, իսկ պճնանքն ընկալում են, որպես կլոունադա։ Այծեղջյուրները շատ պրակտիկ են ամուսնությունում, խնայող ու աշխատասեր և նույնն էլ պահանջում են իրենց երկրորդ կեսից։

Ջրհոս. ազատությունը մեր ամեն ինչն է

Հավատարմության գործակիցը՝ 3

Ջրհոսները սովոր չեն խնդրել, ուստի եթե դուք ուզում եք հարաբերություններ ջրհոսի հետ, ապա պետք է պատրաստ լինեք առաջին քայլն անելու, ու նա կգա ձեզ ընդառաջ։ Ջրհոսները հաճախ միասեր են, ուստի հավատարիմ են ամուսնությունում։ Ոմանք վստահում են իրենց կեսին ու չեն փորձում վերահսկել նրան և հաճախ գնում են փոխզիջման՝ հարկ եղած դեպքում։ Սակայն, որքան էլ դա պարոդոքսալ հնչի, ջրհոսները շատ հաճախ են ամուսնալուծվում, և դա տեղի է ունենում, որպես կանոն, քանի որ նրանց զույգը սկսում է համարել, որ իր ջրհոս տղամարդն այլոց համար ավելին է անում, քան սեփական ընտանիքի։ Ջրհոսը կարող է լքել, եթե զգա, որ իրեն «կապել» են տանը։ Ընդ որում, նահանջի պլանը նա պլանավորում է շատ երկար ու մանրակրկիտ, իսկ իրականացնում անսպասելիորեն՝ «Լաթերով գնաց հացի ու չվերադարձավ» սցենարով։

Ձկներ. զգայական ու հոգևոր

Հավատարմության գործակիցը՝ 1

Ձուկ տղամարդիկ փափուկ են ու բարի, գիտեն երազել ու կարեկցել։ Սերը նրանց հանդեպ գալիս է դանդաղ ու աննկատ, բայց գնալով ավելի հասունանում ու զարգանում է։ Դա Զոդիակի հենց այն ներկայացուցիչներն են, ովքեր կարող են բանաստեղծություններ արտասանել ու սերենադներ երգել ձեր պատուհանի տակ։ Սակայն ինչպես գիտենք, մեդալը միշտ երկու կողմ ունի։ Երկրորդը կայանում է նրանում, որ վեհ զգացմունքների փոխարեն ձկները հաճախ նախապատվությունը տալիս են զուտ սեքսուալ հաճույքին։ Սակայն ամուսնությունում ձուկ տղամարդիկ ամենանվիրվածներն ու կապնվածներն են և անում են ամեն ինչ ընտանիքի համար։

 

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժակաի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանՑեղասպանությունն ուրանում են, բայց հունիսի 7-ին քաղաքացին կկանխի դա. Շարմազանով Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԲելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Այս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ