Երևան, 26.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Առավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ»


Կարիճ Լիլո. «Արդեն 2 տարի է՝ մարմնավաճառությամբ չեմ զբաղվում»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

«Աբելի քույրը» հեռուստասերիալում սկսել է նկարահանվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով հանրությանը հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Նրա հայտնվելը հեռուստասերիալում լայն քննարկումների առիթ է դարձել։BlogNews-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու և  բանտից հետո կյանքը փոխելու որոշման մասին։ Ըստ նրա՝ հիմա լրիվ փոխել է կյանքը։

-Լիլիա, ինչպե՞ս հայտնվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, Ձեր կերպարային գիծը երկա՞ր է լինելու։

-Չգիտեմ՝ երկարատև կլինի թե ոչ։ Մինչ այս նկարահանվել է «Որբերը» հեռուստասերիալում, որում թմրամոլի էի մարմնավորում, պարբերաբար էպիզոդներում էի նկարահանվում։ Հիմա դերասանի վարպետության դասերի եմ գնում։ Խնդրանք-նամակով դիմեցի սերիալի ղեկավարությանը և ինձ չմերժեցին։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ ընդառաջեցին, և ես հնարավորություն ունեմ ինձ ցույց տալ այս ոլրտում։

- Հեռուստատեսությունում աշխատանքը նշանակում է, որ Դուք գործ ունեք հասարակության հետ, որը Ձեր հանդեպ բացասական ընկալում ունի։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ունեցած համբավը կխանգարի՞ Ձեզ։

-Դե, իհարկե, խանգարում է։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ կգա ժամանակ ու հասարակությունը, ի վերջո, կհասկանա՝ ես ինչ տեսակի մարդ եմ և կընդունի ինձ։

-Ձեր ապագան այս ոլորտում եք տեսնում։

-Նաև՝ այս։

-Իսկ բացի սա՞։ Գիտեմ, որ երաժշտական կուրսերի էլ եք գնում։ Ձեր ապագան շոու բիզնեսո՞ւմ եք տեսնում, թե՞ շոու բիզնեսից դուրս էլ եք  գործունեություն ծավալելու։

-Ես ինձ տարբեր ոլորտներում եմ տեսնում ու քայլեր անում այդ ուղղություններով։ Չեմ ուզում խոսել ուրիշ քայլերի մասին, որովհետև արդյունք դեռ չկա, իսկ ես չեմ սիրում խոսել նրա մասին, ինչը դեռ նպատակ կամ երազանք է, ոչ թե իրականությունը։ Ֆիլմն իմ երազանքներից մեկն էր, որն իրականացավ, դրա համար խոսում եմ այդ մասին։

Ֆիլմում մարմնավորում եմ ակումբի մենեջերի։ Կերպարս բացասական է, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կարող են դերով որոշել՝ ինչպիսի մարդ եմ ես իրական կյանքում։

-Հանրությունը Ձեր իրական կերպարն էլ միանշանակ չի ընդունում։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեք սերիալային կերպարի հետ։

-Իհարկե։ Ես հանրության մոտ տպավորված եմ որպես կոպիտ կերպար ոչ միայն սերիալում։ Մարդկանց 99 %-ի կարծիքն իմ մասին շատ վատ է, իսկ  այն 1 %-ն իմ ընկերներն են, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես մի քիչ զարմացած եմ՝ ինչի՞ են մարդիկ էդքան չարացած։ Կուզեի մարդիկ մի քիչ փոխվեն, ավելի թեթև նայեն կյանքին։ Աստված ինչպես ինձ է ընդառաջել, օգնել, որ կարողանամ իմ կյանքը փոխել, երազանքներս իրականացնել, ցանկանում եմ, այդ չարացած մարդկանց մոտ էլ ստացվի դա։

-Փաստորեն, ուզում եք փոխե՞լ Ձեր կյանքը։

-Իհարկե, ոչ միայն ուզում եմ, այլև բոլոր քայլերն արել եմ ու անում եմ դրա համար։  Ես չեմ հանձնվելու, հանձնվող մարդ չեմ։

-Լիլիա, Ձեզ համար բա՞րդ էր բանտից ազատվելուց հետո կրկին ինտեգրվել հասարակությանը, որի  99 %-ի բացասական վերաբերմունքը միշտ զգացել եք։

-Իհարկե, դժվար է։ Ես գործել եմ հանցանք, բայց ոչ մեղք։ Իմ հանցանքի համար պետությունն ինձ պատժել է։ Ես իմ պատիժը լիովին կրել եմ, չար մարդկանց պատճառով մինչև հիմա նորից անցնում եմ էդ ամենի միջով։ Ինչի՞ համար, ո՞վ չի սխալվում։ Ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ինչ կարող է լինել, յուրաքանչյուրը կարող է ճաղերի հետևում հայտնվել։ Ինձ մի բան է հետաքրքիր. եթե մարդը որևէ հանցանք է գործել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն պետք է հալածե՞ն, չէ՞ որ մարդուն պիտի հնարավորոթյուն տալ, որ կարողանա այլ կերպ դասավորել իր կյանքը։

Չնայած ես չեմ նեղվում. այսպես ավելի շատ եմ հասկանում, որ իրավունք չունեմ շեղվելու, պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Ես արդեն հատուցել եմ նրա համար, ինչ արել եմ, և ոչ մեկի աչքերում արդարանալու ոչինչ չունեմ, ուղղակի զարմացած եմ, որն  մարդիկ են այդպես տրամադրված։

-Փոշմանե՞լ եք այն հանցանքի համար, որ արել եք։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, չէի՞ք անի։

-Իհարկե, եթե ժամանակը հետ տայի, չէի անի, սակայն չես էլ կարող միանշանակ պատասխանել հարցին, որովհետև կան հանգամանքներ, որոնց միջով դու դիտավորյալ չես անցնում։ Լինում են դեպքեր, երբ դա պատահական է ստացվում։ Միշտ չէ, որ անում ես այն, ինչ ծրագրել ես։ Ես կաշխատեի, որ այդ միջադեպը չլիներ և չանցնեի այդ փորձության միջով, սակայն դրա հետ միասին կարող եմ ասել, որ դա պետք էր ինձ. ես շատ բան սովորեցի, իմ կյանքում շատ բաներ ավելի քաղցրացան։ Հասարակ այգում զբոսնելն ինձ համար այլ նշանակություն ստացավ։ Երբ ազատությունից զրկված ես լինում, սկսում ես գնահատել ազատությունը։

-Բանտում անցկացրած տարինե՞րը Ձեզ մտածելու տեղիք տվեցին, որ կյանքը փոխելու, ամեն ինչ այլ կերպ սկսելու ժամանակն է։

-Ես դա հասկացել էի մինչ բանտում հայտվելս, այն ժամանակ ամեն բան գնում էր դեպի այն, որ իմ կյանքը պետք է փոխվեր, ուղղակի եղավ այդ միջադեպը, և ամեն ինչ իրար խառնվեց։ Բանտը մի քիչ այլ կողմով փոխեց իմ կյանքը, բայց կան բաներ, որ չեմ կարող բացատրել։

-Դուք արդեն ընտրել էիք Ձեր ճանապարհը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ մտածեիք Ձեր կյանքը փոխելու մասին։

-Ոչինչ հավերժ չէ։ Ես ծանր կյանք եմ ունեցել։ Այնպես չէ, որ մարդիկ լավ կյանքից են կանգնում այդ ճանապարհին։ Ես ծանր ժամանակաշրջանում հայտնվեցի այդ ճանապարհին, հետո սկսեցի քայլեր ձեռնարկել այդ ճանապարհը փոխելու համար, ինձ հնարավորություն էր պետք, որ կարողանամ ուրիշ ձև ապրել։ Ես ստեղծել էի այդ հնարավորությունը, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց։ Կարծում եմ՝ բարին դա էր։ Ես շատ եմ հավատում Աստծուն, կարծում եմ՝ Աստծո որոշումն էր, որ ես պետք է անցնեի բանտի ճանապարհը։

-Փոխվելու որոշումից հետո հայտնվեցիք բանտում, որտեղ ձեռք բերեցիք «զոն նայողի» կարգավիճակ։ Կյանքը փոխելու որոշման հետ որքանո՞վ է համադրելի բանտում «զոն նայող» լինելը։

-Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք։ Զոն նայող... մեր ժողովուրդը մեկ-մեկ շատ կարճ  է մտածում։ Երբ հայտնվում ես մի տեղ, որտեղ մարդիկ հայտնվել են քեզ պես խնդիրներով, ունես հնարավորություն որևէ բանով աջակցել, օգնել, կողքին լինել, մեկս մյուսին օգնում ենք, սատարում, ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը։ Ի վերջո, մենք կին ենք և այս աշխարհ եկել ենք ուրիշ նպատակով, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք։

-Դա այն համբավն է, որը Դուք ունեք։

-Գիտեմ։ Ժողովուրդը չի թողնում, որ ես մոռանամ դրա մասին։

-Այսինքն՝ ուզում եք մոռանա՞լ դա։

-Կյանքում ոչինչ չի կարելի մոռանալ, ոչ թե չի լինի, այլ չի կարելի։ Երբ մարդը մոռանում է իր անցյալը, սկսում է լավ չտեսնել առջևը։ Միշտ պետք է հիշես անցյալդ, որ նույն սխալներդ չկրնկնես և չմոռանաս՝ ով ես եղել։ Ես չեմ մոռանում՝ ինչ ճանապարհ եմ անցել, ինչ խնդիրներ ու դժվարություններ եմ ունեցել, բայց սիրում եմ առաջ նայել։ Երբ հիշում ես՝ որքան դժվար ճանապարհ ես անցել, դիմացիդ ճանապարհն ավելի թանկ է լինում քեզ  համար, որովհետև չես ուզում նորից սխալվել, որ էլի չապրես նույն դաժանությունը։

-Լիլիա, Ձեր անցած ճանապարհի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մի հայտնի հանգամանքի. ժամանակին զբաղվել եք մարմնավաճառությամբ։ Այդ ճանապարհն է՞լ եք որոշել փոխել։

- Ինձ համար դա շատ տհաճ ու ցավալի թեմա է, սակայն  կպատասխանեմ հարցին. հիմա չէ։ Ես արդեն 2 տարի է՝ փոխել եմ այդ ճանապարհը։ Ինչու եմ շեշտում 2 տարի, որովհետև 2 տարի առաջ ես դուրս եկա բաց գաղութ (ցերեկը դուրս էի գալիս աշխատանքի, երեկոյան վերադառնում էի գաղութ) և 2 տարի է՝ ընդհանրապես չեմ զբաղվում էդ գործով, դրանից առաջ էլ 4 տարի կալանավորված եմ եղել, էլի չեմ զբաղվել։ Այսինքն՝ արդեն երկար տարիներ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ ու չեմ էլ ուզում ունենալ։ Չեմ ուզում ընդհանրապես մտածել այդ մասին։

- Ձեր շրջապատն է՞լ եք փոխել։

-Իհարկե, այն շրջապատը, որը կապված էր Ձեր տված հարցի հետ, բնականաբար, ուզես-չուզես փոխում ես։ Ոչ թե որովհետև էդ մարդիկ են վատը, այլ ուղղակի չես ուզում վերհիշել էդ ամեն ինչը։ Կան մարդիկ, որոնց հետ շփվում ես, զանգում, սակայն փորձում ես քիչ-քիչ փոխել շրջապատդ։ Մենք Հայաստանում ենք, իսկ հայերի 99 %-ը չի հասկանում, որ երբ մարդու հետ շփվում ես, չի նշանակում, որ դու էլ պիտի անես այն, ինչ նա։ Ինչ նշանակություն ունի, որ մարդն էդ գործով է զբաղվում, չէ որ ինքը մարդ է։ Ես նեղվում եմ  էդ ամեն ինչից, կան աղջիկներ, որոնց հետ մեծ հաճույքով էլի շփվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես պիտի զբաղվեմ դրանով։ Ես շփվում եմ, որովհետև իրենք լավ մարդ են, ինչ անենք, որ այդ ճանապարհն են ընտրել, մեկը երեխա ունի, մյուսը՝ հիվանդ ծնող։

-Այդ ճանապարհը ընտրելուց և բանտում հայտնվելուց հետո Ձեր ընտանիքի անդամները, հարազատները երե՞ս թեքեցին Ձեզանից։

-Իմ այն ընկերները, ովքեր միշտ կողքիս են եղել, ինձանից երես չթեքեցին, որովհետև ինձ ընդունել են այնպես, ինչպես կամ։

Իմ ծնողները մահացած են, ինչ վերաբերում է իմ մտերիմ բարեկամներին՝ իրենք էստեղ չեն ապրում ու, փառք Աստծո, թեև դժվարությամբ, բայց կարողացել եմ դա թաքցնել իրենցից։ Իմաստ չկար մարդկանց տրավմայի ենթարկել։ Իրենք, բնականաբար, կհասկանային ինձ, սակայն դրսում են ապրում, չէին կարողանալու այցելել ինձ, դա իրենց համար տրավմա էր լինելու։ Ավելի լավ էր, որ չիմանային։

-Երեխաներ ունե՞ք։

-Ոչ։

-Մտածո՞ւմ եք ընտանիք, երեխա ունենալու մասին։

-Շատ երկար ժամանակ է՝ ես մտածում եմ այդ մասին։ Իհարկե,  առանց դրա չի լինի։ Դա իմ պարտքն է Աստծուն, նաև՝ դա երջանկություն է, ցանկացած կին ուզում է մայրանալ։

-Կողակից ունե՞ք։

-Ես չէի ցանկանա խոսել անձնականի մասին։

Թշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանՑեղասպանությունն ուրանում են, բայց հունիսի 7-ին քաղաքացին կկանխի դա. Շարմազանով Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԲելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Այս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա Սողոմոնյան