Երևան, 23.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Առավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ» Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»


9 սխալ հարաբերություններում

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

1. Մտածել, որ ձեր զուգընկերը ոչ մի տեղ չի փախչի

Հարաբերությունների զարգացմանը զուգահեռ մենք գնալով ավելի հաճախակի ենք մեր կյանքում զուգընկերոջ ներկայությունն ընկալում որպես ինքնին հասկանալի բան: Ուշադրության նշանները, որ իրար ցույց են տրվում ամենասկզբում, անակնկալները եւ այլ հաճելի մանրուքներն աստիճանաբար անհետանում են:  Մի կողմից դա այն մասին է խոսում, որ հարաբերություններն ավելի հասուն են դառնում: Բայց մյուս կողմից գեղեցիկ ռոմանտիկական ժամանակաշրջանի կարոտը կարող է մթագնել այն ամեն արժեքավորը, որն ամրապնդում է միությունը:   Նման պահերին օգտակար է երեւակայել` իմ կյանքն ինչ տեսք ունենար այլ դասավորության պարագայում: Օրինակ` առանց իմ զուգընկերոջ:   Պատկերացրեք, թե դուք ինչպես կապրեք, եթե իրոք բաժանվեք:   Ինչով կզբաղվեք: Դա կազդի այն զգացմունքների վրա, որոնք կապում են ձեզ եւ որոնք հավանաբար բթացել են այն պատճառով, որ դուք վաղուց միասին եք. զուգընկերոջը կապվածությունը, նրա հանդեպ հետաքրքրությունը, անհանգստությունը եւ ձեր անձնական ապրումների մի ամբողջ սպեկտր եւս:   Շատ կարեւոր է ականջ դնել դրանց. դրանք կարող են ձեզ համար կարեւոր կողմնորոշիչ դառնալ: Հաճախ մենք դադարում ենք նկատել եւ գնահատել մտերիմներին այն պատճառով միայն , որ սովորել ենք նրանց եւ մտածում ենք, որ նրանք երբեք չեն փախչի մեզնից: Իսկ եթե մենք  (թեկուզ մեր կամքից անկախ) զուգընկերոջը անտարբերություն ենք ցուցադրում, նա վաղ թե ուշ կսկսի պակասող հոգատարությունը եւ ուշադրությունը փնտրել մեր հարաբերություններից  դուրս: 

2. Մտածել, որ զուգընկերը կլքի ձեզ

Զուգընկերոջ նկատմամբ անուշադիր լինելը վատ միտք է, բայց հարաբերությունների համար նույնքան անարդյունավետ է մյուս ծայրահեղությունը, երբ մենք չափազանց շատ ենք կապված նրան եւ միայն մի բանի մասին ենք մտածում` արդյոք նա սիրում է մեզ:   Արդյոք  նրա համար թանկ է մեր ուշադրությունը:  Այն մարդիկ, որոնք չափազանց կախված են այլ մարդու ուշադրությունից, կարող են սիրո եւ դրա խոստովանության իրենց չափազանց մեծ պահանջով  վախեցնել իրենց կողքին գտնվողներին:  Երբ հարաբերությունների սահմանները գծագրվում են եւ որոշվում են փոխադարձ պարտավորությունները, բոլորովին էլ պարտադիր չէ հետաքրքրվել, թե զուգընկերն իրոք սիրում է ձեզ: Եվ նույնիսկ եթե ձեր հարաբերությունները նոր-նոր են ձեւավորվում եւ դեռ վաղ է խոսել պարտավորությունների մասին, դուք ի վիճակի եք ինքներդ պարզելու, թե ձեզ հետ որքանով է անկեղծ   ուրիշը:   Հետաքրքրվում է արդյոք ձեր կյանքով, որքանով է սիրալիր եւ ուշադիր ձեր տրամադրությանը, հաշվի առնում է արդյոք ձեր ճաշակը եւ ցանկությունները. դա եւ այլ նշաններ կարող են ցրել տագնապը զուգընկերոջ զգացմունքների եւ մտադրությունների վերաբերյալ: 

3. Անտեսել զույգի անձնական տարածքի սահմանները

Ձեւավորված զույգերը միշտ իրենց գաղտնիքներն ունեն, որոնք միավորում են երկուսին եւ շատ կարեւոր է, որ զուգընկերները հարգանքով վերաբերվեն այդ ինտիմ տարածքին:  Այլ մարդկանց սեփական մասնավոր կյանքի որոշ մանրամասներին տեղյակ պահելով` մենք կարող են վիրավորել մոտ մարդուն եւ խարխլել նրա վստահությունը մեր հանդեպ:  Եթե դուք օտարին ձեր զուգընկերոջ որեւէ գաղտնիք հայտնեք եւ տեղեկությունը հասնի նրան    (աշխարհը նեղ է), նա գուցե չիմանա, որ դուք եք այդ բամբասանքի աղբյուրը, բայց դրանից նրա վիրավորանքի եւ ստորացման զգացումը պակաս ցավոտ չի լինի:  Դուք կսկսեք ապրումնակցել նրան    (հատկապես եթե զուգընկերն այնուամենայնիվ թանկ է ձեզ համար) եւ կտառապեք խղճի խայթերից, որ մի օր չափից ավելի անկեղծացել եք այն թեմաների վերաբերյալ, որոնց չարժե անդրադառնալ: Այդ ապրումները կարող են երկարատեւ եւ տառապալից լինել, բայց ցավոք, ոչ մի կերպ չեն լուծի ի հայտ եկած խնդիրը: 

4. Ձեր զուգընկերոջից բողոքել ում ասես, միայն ոչ նրան

Մեզանից նրանք, ովքեր երկարատեւ հարաբերությունների մեջ են, որպես կանոն, հստակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչը կուզեին «շտկել» իրենց զուգընկերոջ մեջ: Եվ դա զարմանալի չէ, որովհետեւ իդեալական մարդիկ չկան:   Խնդիրն ի հայտ է գալիս այն դեպքում միայն, եթե մենք որոշում ենք մեր պահանջների ցուցակը քննարկել ոչ թե զուգընկերուջ հետ, այլ կողմնակի մեկի, ով պատրաստ է կարեկցել մեզ:  Բացի այն, որ դա անձնական գաղտնիքի բացահայտում կլինի (տես 3-րդ կետը), նման ռազմավարությունն ինքնին ապակառուցողական է:   Չէ որ զուգընկերը գուցե չի կռահում, թե որն է ձեր պահանջների էությունը: Այդ դեպքում գուցե արժե սկզբի համար նրա՞ն ներկայացնել ձեր գաղափարները:  Իմիջիայլոց, մշտապես ուշադրություն դարձնելով այն բանի վրա, ինչը ձեզ դուր չի գալիս, դուք կարող եք մտերիմ մարդու մեջ որեւէ լավ բան չնկատել:

Անցանկալի գծերը, որակները կամ սովորույթները, որոնց վրա դուք կենտրոնացած եք, որպես կանոն, չեն անհետանում: Այնպես որ, եթե չափից ավելի կենտրոնացած եք այն բանի վրա, ինչը ձեզ նյարդայնացնում է, ուրեմն ի վերջո միայն նյարդայնության առիթներ կունենաք: 

5. Ճնշել սեփական դժգոհությունը

Երկարատեւ հարաբերություններում դժվար չէ փոխադարձ նյարդայնության համար առիթ տեսնելը, հարցն այն է, թե մենք ինչպես ենք վարվում դրա հետ:  Նյարդայնությունը հաղթահարելու գուցե ամենավտանգավոր միջոցներից մեկն այն կուտակելն է` ձեւացնելով, թե ոչինչ չի լինում:  Կարող է թվալ, թե զուգընկերոջ ասածի կամ արածի վերաբերյալ սեփական դժգոհությունը կամ անհամաձայնությունը թաքցնելը անհամեմատ ավելի անվտանգ է, բայց այդպես չէ:  Նրան չասելով այն, ինչը մենք իրականում զգում ենք, մենք կարող ենք եւ կորցնել վստահությունը, եւ հեռացնել անկեղծ զրույցի հնարավորությունը:  Ավելին, չարտահայտված նյարդայնությունն անցնում է անգիտակցականի ոլորտ: Այդ դեպքում մենք ասես պատահաբար մոռանում ենք զանգել զուգընկերոջը կամ էլ կատարել նրա կարեւոր խնդրանքը… Այդ գործողությունները չեն համապատասխանում մեր մտադրություններին, բայց դրանց հետեւում կարող են կանգնած լինել գիտակցությունից դուրս մղված հույզերը:  Այդ պատճառով եթե դուք հանկարծ նկատեք, որ նման կազուսները սկսում են տեղի ունենալ ձեզ հետ, երբ դուք  ընդհանուր առմամբ ուշադիր եւ կազմակերպված եք, արժե մտածել դրանց գաղտնի պատճառների մասին: Եվ ուժ գտնել դրանք զուգընկերոջ հետ քննարկելու համար: 

6. Մշտապես կասկածել

Դուք հաճախ տագնապով մտածում եք ձեր հարաբերությունների հեռանկարի մասին: Վախենում եք աչքով տալ դրանք կամ ինչ-որ բան սխա՞լ անել:  Զուգընկերոջ հոգնածության մեջ անուշադրության, ձեզ անտեսելու, ձեր հարաբերությունները չպահպանելու նշաննե՞ր եք տեսնում: Եթե նման անհանգստությունը չափազանց հաճախ է պատում ձեզ, դուք միանգամից երկու բան եք վտանգում: Նախ` ձեր հարմարավետությունը եւ ինքնավստահությունը: Եվ երկրորդ` երբ մենք մշտապես դեպքերի զարգացման տարբեր տարբերակներ ենք մտածում եւ գործողությունների պլան ենք կազմում այն դեպքի համար,   եթե բաժանվենք, մենք մեր կամքից անկախ մեզ եւ այդ հարաբերությունները տագնապով ենք լիցքավորում:   Զուգընկերը կարող է զգալ մեր կասածները եւ անվճռականությունը եւ դրանք մեկնաբանել ոչ թե իրեն կորցնելու վախով, այլ որպես հարաբերություններում ավելի հեռուն գնալուց հրաժարում, եւ այդ դեպքում մոտակա բաժանումը կարող է լիովին հավանական հեռանկար դառնալ:  

7. Զուգընկերոջը բավականաչափ լրջորեն չվերաբերվել

Դուք ի՞նչ տեղ եք հատկացնում զուգընկերոջը ձեր առաջնահերթությունների համակարգում:  Առաջին տեղում ձեր երեխանե՞րն են: Եվ իհարկե` աշխատա՞նքն էլ: Անկասկած միշտ հնարավոր է տրամաբանական եւ հասկանալի բացատրություն գտնել. երեխաներն արագ են մեծանում, եւ դուք ուզում եք ավելի շատ ուշադրություն հատկացնել նրանց, աշխատավայրում էլ այժմ դուք չափազանց պահանջված եք, ինչը հազիվ թե արժե սպասել ոչ հեռավոր ապագայում:  Բայց ժամանակը գնում է, երեխաներն աճում են, գործարար մարդիկ վաղ թե ուշ թոշակի են անցնում, իսկ հարաբերություններում սեփական արժեքը եւ կարեւորությունը չզգացող զուգընկերները, որպես կանոն, այդ հարաբերություններից հեռանում են: Որովհետեւ ոչ ոք չի սիրում վերջին տեղում լինել:  

8. Դադարել հավատալ զուգընկերոջը

Աշխատանքի կորուստ, առողջության հետ կապված խնդիրներ, ընկերների կամ ազգականների մահ, մեզանից յուրաքանչյուրին երբեմն փորձություններ են բաժին ընկնում: Երբ երկուսից մեկը դժվարությունների  է բախվում, դա փորձություն է դառնում նաեւ մյուսի համար:  Թվում է, թե այն, ինչ պահանջվում է, ակնհայտ է. աջակցել եւ քաջալերել սիրելիին: Բայց եթե դուք սովոր եք նրան, որ հենց ձեր զուգընկերն է ձեզ համար հենարան հանդիսանում, ձեր տագնապին տիրապետելը եւ իսկական, անկեղծ լավատեսություն դրսեւորելը դժվարանում է: Իսկ երբ սեւ գոտին երկարում է եւ զուգընկերը շարունակում է ընկճված եւ անգործ լինել, դուք արդեն սկսում եք կասկածել, որ նա սկզբունքորեն ի վիճակի է դուրս գալ բարդ իրավիճակից:  Այնուամենայնիվ, ձեզ համար ծայրաստիճան կարեւոր է անընդհատ անկեղծորեն հավատալ նրան, որ փորձությունները կավարտվեն: Ձեր աջակցությունը եւ անսասան համոզվածությունը, որ զուգընկերն անպայման կկարողանա հաղթահարել, ոչ միայն կօգնեն թեթեւացնել նրա ցավը, այլեւ նրա համար ազդակ կդառնան իր մեջ ուժ գտնելու եւ փորձությունները հաղթահարելու համար: 

9. Դադարել հավատալ ձեր հարաբերություններին

Բացի այն խնդիրներից, որոնց բախվում է զուգընկերներից յուրաքանչյուրը, դժվարությունները կարող են վերաբերել նաեւ զույգին ընդհանուր առմամբ:

Մեծ է հնարավոր պատճառների ցուցակը, որոնց հետեւանքով մենք կարող ենք հույսը կորցնել մեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ. պարզ անհասկացողությունից եւ բնավորությունների տարբերությունից մինչեւ ինչ-որ մեկի դավաճանություն:  Բայց եթե ձեզ թույլ տաք հուսահատվել, անկախ այն բանից, թե ինչ է եղել, դուք ձեզ համար կփակեք հուզական կապ հաստատելու հնարավորությունն այն մարդու հետ, որը ձեզ համար թանկ է եղել երկար ժամանակի ընթացքում:   Դուք շատ բան եք ներդրել հարաբերությունների մեջ, հուսահատությանը թույլ մի տվեք այդ ամենը մի վայրկյանում ջնջել: Անհուսության զգացումը հաճախ իռացիոնալ համոզմունքների մի ամբողջ հավաքածուի հետեւանքն է, ինչպիսիք են.   «եթե այժմ վատ է, միշտ վատ կլինի», «կյանքը պետք է ուրախ եւ հաճելի լինի», «մշտական աննշան տարաձայնությունները խորքային խնդիրների մասին են վկայում»: Ամեն անգամ ձեզ կանգնեցրեք, հենց որ նման համոզմունքները փորձեն տիրապետել ձեր մտքերին եւ կասեցրեք դրանք, այդ դեպքում ավելի հեշտ կլինի կենտրոնանալ ձեր հարաբերությունների դրական, ոչ թե բացասական կողմերի վրա: 

Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ի՞նչ կապ ունի «չորս» թիվը տետրի հետ. «Փաստ»Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ)․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Առավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ»Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ»Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. Չալաբյան«Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ»Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքում