Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին

Lifestyle

Հայաստանի հանրային հեռուստաընկերության այս աշնանային եթերաշրջանն առանձնահատուկ կարեւորություն եւ նշանակություն ունի. սեպտեմբերի 12-ին կտրվի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը, որով եւ կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետեւյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր եւ ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի եւ նախասիրությունների մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաեւ արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով եւ թարմ գաղափարներով:

Հայրենասիրական հաղորդումներ

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, մարտունակ բանակ ունենալու կարեւորությունն ու մերօրյա իրական հերոսների մասին խոսելու և հանրության ամենալայն շերտերին ներկայացնելու, լավ օրինակը տարածելու անհրաժեշտությունը` «Առաջին ալիքը» Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ կներկայացնի «Իմ բանակը»հաղորդաշարը: Հեռուստաֆիլմաշարը հանրությանը կներկայացնի հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, զինվորական ամենատարբեր մասնագիտություների առանձնահատկությունները:

Ցվետանա Պասկալևան այս եթերաշրջանում եւս իր «Նվիրյալները» հաղորդաշարի շրջանակում կշարունակի անդրադառնալ Արցախյան գոյամարտին եւ նրա հերոս մասնակիցներին, երկու տասնամյակ անց կշարունակի պատմել եւ բացառիկ կադրեր ներկայացնել հաղթանակի եւ հաղթողների մասին:

Հասարակական-քաղաքական հաղորդումներ

 «Կյանքն ափի մեջ» կհայտնվի, երբ հասարակական եւ մշակութային սիրված գործիչները հյուրընկալվեն դերասանուհի Լուիզա Ղամբարյանին համանուն հաղորդման շրջանակում: Հերոսներից կպահանջվի անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու:


Ստեփան Զաքարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի էր իր «Հայաստանի առեղծվածներ»-ը հաղորդաշարով, այս եթերաշրջանում կփորձի բացահայտել«Մատենադարան. ձեռագրերի  գաղտնիքները»: Ինչ են հուշում գրավոր աղբյուրները, որոնց հետեւում ուշագրավ պատմություններ եւ դեռեւս չբացահայտված իրադարձություններ կան թաքնված, կփորձի ներկայացնել Ստեփան Զաքարյանը:

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը:  «Համի որակ»-ի նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով Առաջին ալիքի հեռուստադիտողին կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ: Իսկ ահա սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խիստ հայացքից չեն վրիպի օրվա «հերոս» մթերքի վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները:

Հաղորդումն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

 

Համեղ, օգտակար, յուրօրինակ եւ չկրկնվող կերակրատեսակներ պատրաստելու հարցում կօգնի Սարգիս Մկրտչյանը: Նա կկիսվի իր խոհարարական մոտեցումներով«Պատրաստենք միասին» ծրագրի շրջանակում:

 Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանիուշադրության կենտրոնում կշարունակեն լինել երեխաները, ապագա մայրերը: Պահպանելով բովանդակային ձեւաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետ հնարավորություն կտրվի մոր եւ մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաեւ սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:  

 

Հաղորդավար Աննա Ավանեսյանն էլ կշարունակի անդրադառնալ մեր հայրենակիցների ճակատագրերին. եթե նախորդ երկու եթերաշրջաններում նրա հերոսները կանայք էին եւ ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ապա այս եթերաշրջանում նրա հյուրերը կլինեն երեւանաբնակ հայտնիները:  

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում լրատվական եւ վերլուծական ծրագրերին զուգահեռ, Հայաստանի քաղաքական անցուդարձը եւ ամենահրատապ հարցերն ու խնդիրները կլինենԳեւորգ Ալթունյանի «Հանրային օրակարգ»-ի եւ Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» առանցքում: 

Ժամանցային հաղորդումներ

 Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից արտիստներին հնարավորություն կտա մոտենալու իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին եւ ապացուցելու, որ հերթն իրենցն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի եւ Եսայի Ալթունյանի հետ որոշելու, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին:Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը:

 

Եթե «Դեպի եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի կդառնա, թե Հայաստանը ով կներկայացնի  «Եվրատեսիլ-2017»-ին, ապա Առաջին ալիքի նոր «Ամենակարող երգիչ»նախագիծը հնարավորություն կընձեռի հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտել: Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով եւ այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում եւ թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչեւ հայրենասիրական եւ միջազգային կատարումներ, շանսոնից մինչեւ երեւանյան երգեր: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներԱրթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը եւ հրավիրյալ ժյուրիներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան:

Նախագիծը կվարեն դերասան Աշոտ Ղազարյանը եւ երգչուհի Անի Քրիստին:

 

Երաժշտակենսագրական «Բենեֆիս» ծրագրի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով եւ կատարումներով, կանդրադառնան ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը, ստեղծագործական ճանապարհին, որտեղ վերելքներ ու վայրէջքներ կան, հաղթանակներ ու պարտություններ, սեր եւ ցավալի բաժանումներ: Հաղորդումն այն մարդկանց մասին է, ում համար, անկախ բոլոր հանգամանքներից, առաջնայինը եղել է երգը եւ անմնացորդ նվիրումը հանուն այդ երգի: Նախագիծը կվարի Ավետ Բարսեղյանը, ով զուգահեռաբար կշարունակի ստուգել նաեւ հայ երգիչների երաժշտական գիտելիքները «Գուշակիր մեղեդին» ծրագրի շրջանակում:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտելու հայկական հեռուստաեթերի երկարակյաց եւ սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների եւ պատանիների համար

Նոր եթերաշրջանում եւս Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողների համար նոր անակնկալներ կան պատրաստված: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների եւ դպրոցականների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք կունենան կրթական եւ ճանաչողական նշանակություն, կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը:

«Ուզում եմ դառնալ» հաղորդման շրջանակում Արեգը, ով դեռ դպրոցահասակ է եւ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, կփորձի բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները: Նա իր հասակակից ընկերների հետ, ովքեր արդեն կատարել են իրենց ապագա մասնագիտության ընտրությունը, կփորձի ծանոթանալ բոլոր մասնագիտություների գաղտնիքներին ինչպես նաեւ  օգնել Առաջին ալիքի պատանի հեռուստադիտողներին կողմնորոշվել այդ շատ կարեւոր հարցում:

«Արքիմեդիա» հաղորդաշարը կօգնի պատանի հեռուստադիտողներին ծանոթանալ գիտական փորձերին, սեփական օրինակով փորձարկել ֆիզիկայի օրենքներն ու հետեւել, թե ինչ հետաքրքիր համադրություններ եւ փորձարկումներ է կարելի անել մի քանի նյութեր իրար խառնելով` կիրառելով դպրոցում ստացված գիտելիքները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Ծրագրի հաղորդավարը կլինի Հարություն (Տոշ) Դադուրյանը:

«Ինչուների մոլորակ»-ը կշարունակի օգնել բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Այս եթերաշրջանում «Ինչուների մոլորակ»-ի մշտական բնակիչները կլինեն Լիլիթ Թոխատյանը եւ Միկան, ով Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ- 2015»-ի ընթացքում: Հաղորդման շրջանակում մի շարք նոր խորագրեր են ավելացել, որոնց շրջանակում Լեւոն Հարությունյանը (Իմաստունը), ով մի փոքր փնթփնթան է եւ շատ սիրում է հետաքրքրասեր եւ խելացի մանուկներին, կօգնի երեխաներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ ահա Աղասին (Ավագ ընկերը) կօգնի նրանց պատրաստել մի շարք հետաքրքիր իրեր:

Մեր փոքրիկ հեռուստադիտողները կշարունակեն հետեւել «Հայ ասպետ»-ների պայքարին` այդպիսով թարմացնելով հայագիտական գիտելիքները:

 Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաեւ ՛՛Walt Disney՛՛ ընկերության արտադրության ամենահայտնի մոլտֆիլմերը՝ իհարկե հայերեն կրկնօրինակմամբ: Իսկ ահա ֆիլմասեր հեռուստադիտողները Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հնարավորություն կունենան դիտելու ՛՛Universal studios՛՛, ՛՛Paramount Pictures՛՛, ՛՛Walt Disney՛՛, ՛՛Metro-Goldwyn-Mayer՛՛, ՛՛Warner Bros՛՛ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր եւ լավագույն ֆիլմերը:

Զուգահեռաբար կարեւորելով նոր սերնդին հայկական կինեմատոգրաֆիայի օրինակներին պարբերաբար ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ Հանրայինի եթերում կշարունակվեն ներկայացվել հայ կինոյի լավագույն նմուշները:

Սոցիալական

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին եւ Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձեւաչափում:  Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որեւէ խնդիր, դատավճիռ կամ անլուծելի չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:    

Մասնագիտությամբ լրագրողներ Սոնա Աբրահամյանն ու Աելիտա Չլինգարյանը կշարունակեն իրենց լրագրողական հետաքննությունները եւ հատուկ ռեպորտաժների միջոցով կանդրադառնան այն թեմաներին, որոնք դեռեւս վերլուծվելու կարիք ունեն, հետքից գնալու անհրաժեշտություն:

 

«Հայն ու Հայաստանը» ծրագրի շրջանակում Տիգրան Դանիելյանը կշարունակի ներկայացնել մեր հայրենակիցների ապրուստն ու կենցաղը` ապրելու եւ աշխարհի ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Նա կանդրադառնա դեպքերին ու դեմքերին, որոնք նորովի են ներկայացնում Հայաստան աշխարհն ու աշխարհասփյուռ հայերին:

Թե ինչպես է ապրում հայը Հայաստանում, օտար ափերում եւ ինչ խնդիրների առջեւ է նա կանգնած, ինչպիսի առօրյա եւ հետաքրքրություններ ունի կշարունակի ներկայացնել Ռաֆայել հովհաննիսյանը՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք» ծրագրերի շրջանակում:

Արթուր Բախտամյանը կշարունակի «Չակերտներ» ծրագրի ընթացքում ամենատարբեր թեմաներով զրուցել իր հյուրերի հետ՝ բացելով չակերտները: Իսկ ահա դասական երաժշտության սիրահարներին նոր գիտելիքներ կփոխանցի Արամ Աբրահամյանը:

Մարզական հաղորդումներ

Առաջին ալիքը նոր եթերաշրջանում եւս կշարունակի իր ձեռքը պահել մարզական իրադարձությունների զարկերակին` ներկայացնելով հայ մարզիկների մրցելույթները ամենատարբեր սպորտային միջոցառումների ընթացքում, ուրախանալ նրանց հաղթանակներով, ցավել` անհաջողությունների դեպքում: Մարզական բոլոր իրադարձությունները` Կարեն Գիլոյանի «Խաղից դուրս» եւ Ռոբերտ Գասպարյանի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրերի շրջանակում:

 Բացի այդ յուրաքանչյուր շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի վավերագրական ֆիլմաշար «Հաղթանակ կերտողներ»-ի մասին, ումով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ում հաղթանակի ակնթարթները հուզել եւ հիացրել են բոլորին:

 

Օրվա դրական մեկնարկը յուրաքանչյուր աշխատանքային օր կշարունակի տրվել «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում` հաղորդավարական նոր կազմով, բազում հետաքրքիր եւ ճանաչողական խորագրերով: Այլ անակնկալների եւ նորություններ մասին կհաղորդենք հաջորդիվ. ավելին շուտով:

Առաջին ալիք

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասին