Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական փոփոխված կազմ կունենա

Lifestyle

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: «Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմին միացել են ևս երկու սիրված հաղորդավարներ: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթեն հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը:  Հաղորդավարները նորացված տաղավարից կներկայացնեն մշակութային, կրթական եւ հասարակական անցուդարձը, կհյուրընկալեն հետաքրքիր անձանց ու կպատմեն կարեւոր իրադարձությունների մասին:

Էրիկ Անթառանյանը, որին քաջածանոթ է հայ հեռուստադիտողը, իր հեռուստատեսային գործունեության ընթացքում երբեւէ առիթ չի ունեցել աշխատելու առավոտյան եթերի ձեւաչափում:  «Հիմա միացել եմ «Առավոտ լուսո»-ի թիմին ուղիղ եթերի ռիթմի ակնկալիքով: Չափազանց ուրախ եմ, որ տաղավարում աշխատելու եմ Թինա Խաչատրյանի հետ, որին շուրջ 18 տարի է՝ ճանաչում եմ: Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում փորձելու եմ ներկայացնել նաեւ լրագրողական պրպտումներս, արդեն՝ տեսանյութերի միջոցով»,- նշում է Էրիկ Անթառանյանը՝ վստահություն հայտնելով, որ առավոտյան եթերի ձեւաչափը հնարավորություն կտա վերափոխելու ոչ միայն աշխատանքային, այլեւ ողջ օրվա գրաֆիկը:

Թինա Խաչատրյանի համար «Առավոտ լուսո»-ն կլինի յուրատեսակ վերադարձ Հանրային հեռուստաընկերություն: Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողները, վստահաբար, Թինային կհիշեն «Բոնուս», «Բաց նախագիծ» ծրագրերից, իսկ այժմ՝ 9 տարի ընդմիջումից հետո, նա եթերում օրվա դրական մեկնարկն է ազդարարելու: «Հանրային հեռուստաընկերությունում ինձ լիարժեք ու ներդաշնակ եմ զգում: Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ հեռուստաալիքում աշխատելիս: Երբ բավական երկար դադարից հետո մոտեցա հեռուստաընկերության շենքին, ներսումս սիրուն, հաճելի ու դրական զգացողություններն իրար միախառնվեցին: Առավելագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս ու սիրով սպասում այն րոպեին, երբ հեռուստադիտողներին առաջին անգամ բարի լույս կասեմ»,-ասում է Թինա Խաչատրյանը՝ ուրախությամբ նշելով, որ Էրիկի հետ եթերում աշխատելը հետաքրքիր փորձ կլինի իր համար: 

Իսկ ահա «Առավոտ լուսո»-ի հնաբնակներ Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանը անհամբերությամբ սպասում են նոր եթերաշրջանի մեկնարկին: Արման Մարգարյանի խոսքերով՝  ամեն առավոտ դրական լիցքեր եւ առավելագույնս բարձր տրամադրություն եթերից փոխանցելը նույնքան դրական է ազդում նաեւ իր առօրյայի ու գործունեության վրա. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքն է գործում (ծիծաղում է): «Ուրախ եմ, որ մի քանի օրից նորից լինելու եմ եթերում գործընկերներիս հետ: Հուսամ՝ հետաքրքիր թեմաների եւ ինքնատիպ հյուրերի պակաս չի լինի»,- նշում է Արման Մարգարյանը:

Հերմինե Ստեփանյանի համար էլ յուրաքանչյուր նոր եթերաշրջանի մեկնարկ տարբերվող է եւ խորհրդանշում է նորի սկիզբ բոլոր ոլորտներում՝ աշխատանքային, ստեղծագործական, ինչու չէ՝ նաեւ անձնական: «Սիրում եմ «Առավոտ լուսո»-ն, հետաքրքիր ռիթմը, ուղիղ եթերի պարտադրած էքստրեմալ իրավիճակները: Ուրախ եմ, որ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը մեր հեռուստադիտողներին նոր ծրագրով են ներկայանալու, իսկ ընկերներ եւ կոլեգաներ Էրիկին եւ Թինային սիրով ասում եմ՝ բարի գալուստ  «Առավոտ լուսո»,- նշում է Հերմինե Ստեփանյանը:

 

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը:

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով`  սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: «Առավոտ լուսո»-ի ընթացքում հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, ներկայացնել հայկական ծեսերն ու պարերը, գյուղական առավոտն ու գյուղացու աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալու մեր կողքին ապրող հերոսների ու  հայրենիքում նոր կյանք գտած սփյուռքահայ հայրենակիցների հետ, ծանոթանալու քաղաքացու իրավունքներին եւ հետամուտ լինելու դրանց կիրառմանը:  «Առավոտ լուսո»-ի թիմը չի մոռացել նաեւ ձեր առողջության մասին. «Եթե ցավում է» խորագիրը կրող էջը ձեզ կօգնի անելանելի իրավիճակներում, իսկ «Մթերքի միֆը»՝ վիտամինային սնունդ ընտրելիս:

«Առավոտ լուսո»-ն  անակնկալ է պատրաստել նաեւ փոքրիկների համար. այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր Առաջինի եթերում կլինեն հետաքրքիր, գունագեղ ու ուսուցանող մուլտֆիլմեր:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության 60-րդ հոբելյանական աշնանային եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, որով եւ կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետեւյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր եւ ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաեւ արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով եւ թարմ գաղափարներով:

 Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

ՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան