Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Ես դեռ շատ-շատ եմ խոսելու. Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական

Lifestyle

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է.

Վերջին օրերին համացանցի և մեդիա դաշտի բուռն քննարկման թեմա էր դարձել Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Աննա Գևորգյանը, ով, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով, անսպասելիորեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս համարձակորեն հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը չի տարբերում պրոֆեսիոնալ կադրերին. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ՝ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար»։ Գևորգյանը պատասխանատու կերպով հայտարարել էր, որ նորանշանակ վարչապետի բերած կադրերը իրենից լավը չեն։

Ա. Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի տեղից աշխատանքի հրավեր է ստացել և մտածում է այդ ուղղությամբ։

-Աննա, եթե հետևել եք Կառավարությունում վերջին օրերին տեղի ունեցած նշանակումներին՝ խորհրդական, օգնական և այլն, ի՞նչ եք կարծում՝ Ձեզանից ավելի պրոֆեսիոնալ կադրեր կայի՞ն, թե վարչապետը առաջնորդվում է այլ սկզբունքներով։

-Ես նախորդ անգամ ասացի, որ ինքը ինձանից լավ կադր չի կարող բերել։ Թե ինքը հիմա ում կբերի, ինչ կանի, իմ քննարկման առարկան չէ, որ ես նստեմ հրապարակավ քննարկեմ։

-Վերջին օրերին լրատվականների քննարկման թիվ մեկ թեման Դուք եք։ Չե՞ք ուզում այդ հայտնիությունը օգտագործել։

-Խնդիրը կայանում է նրանում, որ ես նպատակ չեմ ունեցել լայն շրջանառվելու։ Ես ասել եմ իմ կարծիքը, որը չի փոխվել։ Ես, իհարկե, չեմ ուզում ինչ-որ մեկին վարկաբեկեմ ու դրանով ավելի լավը երևամ ու օգտագործեմ այդ հայտնիությունը։ Կյանքն առաջ է գնում, և ես շատ նպատակներ ունեմ ու դրանց ճանապարհով պետք է գնամ։ Ես չեմ կարող հետ նայել ու տեսնել՝ Կարեն Կարապետյանն ինչով է զբաղված, սոցցանցերում ինչ են գրում։ Ես այդ նպատակը չեմ հետապնդում։

-Ուրեմն անկախ Ձեզանից դուք հայտնվեցիք քննարկումների կիզակետում։

-Իհարկե, ես դրան դեմ չեմ։ Մարդիկ իրավունք ունեն քննարկելու։ Կային մարդիկ, ովքեր շատ լավ էին արձագանքել, որ նման համարձակ մարդ կա։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ցանկացած մեկն, ով խնդիր ունի, այն բարձրաձայնի։ Կային նաև հայեր, ովքեր գրում էին իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող մեկնաբանություններ։ Ես ցավում եմ այդ մարդկանց համար։ Մեր խնդիրն այն է, որ մենք իրար չենք կարողանում պահել։ Ես դրա հետ կապված արդեն արել եմ ու իմ ասածին տեր եմ, ուրիշ բան չեմ ցանկանում անել։

-Աննա, Ձեր համարձակ հարցազրույցից հետո ճնշումներ եղե՞լ են։

-Ոչ, ոչ նման դեպքեր չեն եղել։ Ես դեռ շատ-շատ եմ խոսելու, բայց ոչ այս թեմայի մասին, որովհետև ես մի թեման ասում եմ ու առաջ գնում։ Կառչելով մի թեմայից՝ մենք չենք կարող ապագան տեսնել կամ ներկան վայելել։ Որևիցե մեկն ինձ չի վախեցրել ու, առհասարակ, ինձ հնարավոր չէ ինչ-որ կերպ վախեցնել։

-Առաջիկա ի՞նչ պլաններ կան, արդեն նոր աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք։

-Մի քանի առաջարկ ունեմ աշխատանքի։ Պետք է մտածեմ, որ այն աշխատանքի առաջարկը, որը ես կընդունեմ, համապատասխանի իմ հետագա քայլերին ու նպատակներին։ Այսինքն՝ ամեն աշխատանքի չէ, որ ուզում եմ համաձայնեմ։ Պետք է շատ երկար մտածեմ։ Առաջարկներ ունեմ, անգամ հանդիպումներ եմ ունեցել։

-Եթե գաղտնիք չէ, որտեղի՞ց են առաջարկները։

-Դա չեմ կարող ասել, քանի որ մարդիկ ներկայանում են, ու ես չեմ կարող առաջարկները քննարկման առարկա դարձնել։

-Առաջարկներն ավելի լա՞վ տեղերից են։

-Ես էլի եմ ասել՝ պաշտոնով չի որոշվում։ Մանկության երազանք չի եղել դա։ Պաշտոնը չէ, որ ինձ պետք է բնութագրի։ Ես շատ տեղերում եմ աշխատել ու դրա խնդիրը չունեմ, պաշտոնից կառչած չեմ։

Քրիստինա Աղալարյան

Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբից