Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»


Ալեքսանդր Բաբասյան. «Ինձ համար կարևորն այն է, որ լինեմ գլխավոր դերում»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հակահերոսին ու սիրային եռանկյունու մեջ է հայտնվում գլխավոր հերոսների՝ Վարուժան Մարգարյանի և Քրիստինե Կույումչյանի կերպարների հետ։ BlogNews-ն Ալեքսանդրի հետ զրուցել է առաջին անգամ բացասական հերոսի մարմնավորելու, կերպարի առանձնահատկությունների, դերասանական փառասիրության  և ոչ միայն այդ ամենի մասին։

- Ալեքսանդր, մինչ այս նկարահանվում էիր 2 սերիալում, սակայն քո կերպարային գծերն անսպասելի ավարտվեցին։  Ինչո՞վ «Կայարանը» հետաքրքրեց քեզ, որ կիսատ թողեցիր մյուս դերերդ։

- Դերս կիսատ եմ թողել միայն  այն պատճառով, որ սկզբում ինձ խոստացել էին գլխավոր դեր։ Որոշ ժամանակ նկարահանվելուց հետո հասկացա, որ դերս գլխավոր չէ։ Համագործակցությունը չստացվեց զուտ այդ պատճառով։ Ես այնտեղից դուրս եմ եկել, նոր եմ որոշել նկարահանվել «Կայարանում», որովհետև դերը գլխավոր է և շատ լավը։ Կարծում եմ՝ դեռ զարգացումներ կունենա, և վստահ եմ, որ կսիրվի։ Սերիալը շատ հետաքրքիր է ինձ համար։ Մի քանի սերիա է եթեր գնացել, կարծում եմ՝ բավականին ձգող հատկություն ունի։

- Այսինքն՝ ունես դերասանական փառասիրություն, որ պետք է միայն գլխավոր դերեր խաղաս։

- Ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար կարևորն այն է, որ ես լինեմ գլխավոր դերում, լինեմ առաջինը, սիրված։ Ինձ համար դա է կարևորը, իսկ «վատ» կամ «լավ» դեր հասկացությունը երկրորդական է։ Ես կխաղամ ինձ դուր եկած բոլոր դերերը, նույնիսկ հոնորարի մասին չեմ մտածի, բայց պիտի լինեմ առաջինը, որովհետև ես տեսակով եմ այդպիսին։ Որ բնագավառ էլ մտնում եմ, սիրում եմ լինել առաջինը։ Նույնիսկ բացասական խոսակցությունների շրջանակներում է այդպես։

  

- Քեզ հետ բարդ չէ՞։

- Չէ, ընդհանրապես։ Ես 34 տարեկան եմ, միշտ ուզել եմ՝ էդպես լինի, ու ինձ մոտ ստացվել է, կարելի է ասել, դարձել է բնավորություն։ Կարծում եմ՝ դա նաև առավելություն է։ Բարդ չէ, որովհետև դա դարձել է Ալեքսանդր Բաբասյանի տեսակը։

- Էգոիզմի դրսևորում չէ՞։

- Միգուցե։ Չեմ բացառում։ Ես չեմ պնդում, որ դա իմ բնավորության ամենալավ գիծն է, սակայն ես դա որպես առավելություն եմ ընկալում։ Ամեն մարդու հարիր չէ լինել առաջինը կամ ձգտել լինել առաջինը ցանկացած բնագավառում, մարդը ծնվում է նման հոգեբանությամբ, ոչ թե դառնում այդպիսին։

- Ի՞նչ ես կարծում, քեզ հաջողվե՞լ է դերասանական ոլորտում առաջատար լինել Հայաստանում։

- Դերասանական ոլորտում միգուցե և չի հաջողվել, որովհետև ինձանից շատ լավ դերասաններ կան, բայց ես սիրում եմ լինել առաջինը թեկուզ սիրված դերասանների  մեջ։ Կարծում եմ՝ ձգտումը մարդուց չեն կարող խլել, դա տեսակ է։ Եթե մարդը ձգտում է մի բանի հասնել, հաստատ կհասնի։

- Ալեքսանդր, դու հաճախ հրաժարվել ես բացասական դեր խաղալուց։ Ի՞նչը ստիպեց, որ այս անգամ համաձայնես։

- Երբ առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, որովհետև պատկերացրի՝ ինչի մասին է խոսքը։ Ուզում  եմ այս անգամ լինել այնպիսին, ինչպիսին սերիալներում նկարահանվելու 7 տարիների ընթացքում հեռուստադիտողն ինձ չի տեսել։

Կարծում եմ՝ բացասական դեր խաղալն ամենադժվարն է։ Ես ուզում եմ այլ ձևով խաղալ դաժան կերպար՝ ոչ թե դեմքի ծամածռություններով, այլ աչքերի արտահայտությամբ։ Ուզում եմ տարբերվել մյուսներից։ Սա ինձ համար կլինի նոր մոտեցում։

- Ստացվո՞ւմ է։

- Ես միշտ ասում եմ, որ իմ առաջին քննադատը ես եմ։ Ոչ ոք՝ նույնիսկ ռեժիսորը, օպերատորներն ինձ համար ավելի մեծ քննադատ չեն։ Ես շատ լավ գիտեմ իմ առավելություններն ու թերությունները։ Հիմա նայում եմ խաղիս ու կարող եմ ասել, որ իմ ամբողջ ներուժը դրել եմ այս սերիալի մեջ։ Կարծում եմ՝ բավականին հաջողված է։ Մեծ հաճույքով կլսեմ հեռուստադիտողների կարծիքները, թեկուզ՝ բացասական։

- Թեև մինչ օրս բացասական դեր չես խաղացել, շատերը զարմացան, որ բացասական առաջին դերդ է։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ ես հասարակության մեջ ավելի շատ որպես բացասական հերոս տպավորվել, դա անձնակա՞ն տպավորություն է։

- Գուցե պատճառն այն է, որ մինչ այս մարմնավորել եմ հերոսների, որոնք թեև ամբողջությամբ բացասական չեն եղել, բայց ունեցել են նաև բացասական գծեր։ Գուցեև անձանավորում են։ Ես քիչ եմ պատասխանում մեկնաբանությունների, սակայն եթե պատասխանում եմ, շատ  կոպիտ եմ անում դա։ Գուցե մարդիկ իմ տեսակի հետ են համեմատում, սակայն մինչ օրս իմ խաղացած կերպարները նույնիսկ մոտ չեն եղել այս մեկին։ Այս կերպարն ամբողջությամբ բացասական է, ենթադրում եմ, որ մինչև վերջ  էլ այդպես կշարունակվի։

- Ինչպե՞ս ես հարմարվել նոր անձնակազմին։ Ոչ բոլոր խաղընկերներիդ հետ աշխատելու փորձ ունես։

- Ես հարմարվել եմ ընդհանուր կերպարին, անձնակազմին՝ օպերատորներ, կոստյումերներ, դիմահարդարներ, ռեժիսոր, պրոդյուսերներ։ Ես գնում եմ կոմպրոմիսների, ենթադրում եմ, որ ընթացքում խաղընկերներս ինձ կհարմարվեն և մեր խաղն ավելի լավը կստացվի, որովհետև պետք է մի փոքր մտնել կերպարի մեջ, զարգացնել այն։

- Այսինքն՝ քո կարծիքով՝ մյուս դերասաններից ո՞չ բոլորն են լիարժեք մտել կերպարի մեջ։

- Կարծում եմ՝ անհնար է մեկ-երկու օրվա մեջ լիարժեք մտնել կերպարի մեջ։ Նույնիսկ վաստակավոր ու տաղանդաշատ դերասանները կարող են 1, 2 ... 5 տեսարան լավ խաղալ, բայց ժամանակ է պետք կերպարի մեջ մտնելու, կերպարը հասկանալու համար։  Սա սերիալ է, գեղարվեստական ֆիլմ չէ, սցենարն ամբողջությամբ պատրաստ չէ։

- Հայկական սերիալներում հարուստ մարդու մարմնավորող մարդը հաճախ հագնում է ոչ այնքան թանկ հագուստներ, ինչը համոզիչ չէ։ Դու հարուստի ես մարմնավորում։ Ինչպե՞ս է լուծվում քո հագուստի հարցը։

- Իհարկե, եթե շատ հարուստ մարդու ես մարմնավորում, ծիծաղելի է, որ միջին գնի հագուստով լինես։ Քանի որ ես չունեմ այդ խնդիրը, հագնում եմ իմ հագուստները։ Դրանք բրենդային են։ Ենթադրում եմ, որ ինձ իմ հագուստներից ավելի լավը չեն տա։ Ամեն անգամ նկարահանումից առաջ ես անպայման այցելում եմ գեղեցկության սրահ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողներին էլ է հաճելի էկրանից տեսնել հարդարված, լավ հագնված դերասանի։

- Կարելի՞ է ենթադրել, որ բարձր հոնորարներ ես ստանում։ Քո դերասանական հոնորարով կարողանո՞ւմ ես ապահովել ծախսերդ։

- Ոչ, իհարկե։ Ինչպե՞ս կարելի է նման ծախսեր անել սերիալային աշխատավարձով։ Անհնար է այդ գումարով գնալ գեղեցկության սրահներ, հագնել թանկարժեք շորեր։ Ես եկամուտի այլ աղբյուր ունեմ, իսկ նկարահանվում եմ հաճույքիս համար։ Ինձ հաճելի է նկարահանման պրոցեսը և դրա արդյունքը՝ լինել ճանաչված և, ինչու ոչ, սիրված մարդ։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար