Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


«Սեզոնային սրացում»-ը՝ Հովհաննես Դավթյանի աչքերով

Lifestyle

Դերասան Հովհաննես Դավթյանը հոկտեմբերի 29-ին և 30-ին նոր Stand Up ներկայացումով Հ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի բեմից նորից կզարմացնի, կծիծաղեցնի ու կրկին խորհելու առիթ կտա հանդիսատեսին: Այս նոր ներկայացումն էլ առիթ հանդիսացավ անկեղծ, անկաշկանդ հարցազրույցի համար, որը ներկայացնում ենք ստորև:

 

- Հանդիսատեսը տպավորված է ձեր կերտած կերպարներով, մասնագիտական կրթություն ունե՞ք:

- Մասնագիտական կրթություն ստացել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 2001- 2005թթ., Վահե Շահվերդյանի արվեստանոցի սանն եմ եղել: Այնուհետև աշխատել եմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հետո՝ հրավերներ հեռուստաընկերություններից, թեև այս պահին չեմ նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, ուժերս կենտրոնացրել եմ ներկայացումներիս վրա:

- Ինչպե՞ս ստեղծվեց առաջին ներկայացումդ՝ «Անքնությունը»:

- Այդ ոճի մեջ ակումբային տարբերակով ելույթներ էի ունենում, նկատել էի, որ բավական լավ ընկալվում և ընդունվում է մեզ մոտ, դա էլ հիմք հանդիսացավ, որպեսզի լավագույն կտորները սյուժետային մեկ թելով կապեմ իրար, իհարկե, ակումբային ձևաչափին բնորոշ տարրերը հանվեցին ու փորձեցի այն դարձնել թատրոնի բեմական պահանջներին համապատասխան: Փառք Աստծո, ստացվեց:

 

- Կարծում եմ՝ ստացվեց, որովհետև դերասանի կրթություն ունես: Այսօր տարաբնույթ քասթինգների միջոցով ամեն պատահածի ներմուծում են կինո, թատրոնի ոլորտ: Ինչպիսի՞ն է մոտեցումդ այդ հարցի վերաբերյալ:

- Այսպես ասեմ: Եթե ես մտնեմ բժշկության կամ մանկավարժության ասպարեզ, որից անտեղյակ եմ, ո՞նց կաղավաղեմ, այդպես էլ իրենք աղավաղում են մեր աշխատանքը՝ նկարահանվելով ամենուր: Դրա համար էլ ես ինձ լավ եմ զգում թատրոնի բեմում, քանի որ այդ ոչ մասնագետները այդտեղ չեն կարող խցկվել, իրենց դիմակը կպատռվի, կես րոպե հետո չդերասան լինելը պարզ կդառնա հանդիսատեսին: Սիրում եմ թատրոնը ավելի շատ, քանի որ այն կենդանի արվեստ է, դուբլներ չունի, չի հանդուրժում ոչ մի տեսակի ֆալշ:

 

- Հաջորդ ներկայացումդ «Խառը կանացի՞ն» էր:

- Այո՛, ի տարբերություն առաջին ներկայացման, այն այն ավելի Stand up էր, քան մոնոներկայացում: «Խառը կանացին» գրվել էր հատուկ ժամանցային նպատակով՝ կանանց մեկամսյակի համար, սակայն բուռն ընդունվեց, տևական ժամանակ խաղացի: Բեմում շատ իմպրովիզներ եմ անում, սիրում եմ շփվել հանդիսատեսի հետ ու արձագանքել նրանց էմոցիաներին:

- Այդ ներկայացման մեջ որքանո՞վ էիր կարողացել հայ կանանց բնութագրել:

- Բավական հաջող ստացվել էր, անդրադարձել էի ընկեր-ընկերուհի հարաբերություններից մինչև խորը ամուսնական հարաբերություններ ծավալուն թեմային:

- «Սեզոնային սրացում» ներկայացման սցենարը ամբողջությամբ դո՞ւք եք գրել:

- Այո՛, հիմք ունենալով մերօրյա իրականությունը և հայերիս հուզող ակտուալ խնդիրներն ու սուր կետերը՝ սկսած նրանից, թե որքան գերզբաղ են, որ նույնիսկ թատրոնում՝ ներկայացում դիտելիս, վախենում են անջատել հեռախոսները: Այդ տգեղ երևույթից էլ սկսվում է ներկայացումը: Հումորով ցավոտ խնդիրներ եմ արծարծում:

- Ըստ քեզ՝ բեմից հնչած խոսքը ինչ-որ բան փոխո՞ւմ է:

- Բոլորը ծիծաղում են իրենց թերությունների վրա՝ միացրած պահելով հեռախոսները: Ասելիքս հետևյալն է, որ սովորենք, ներքին կուտուրա ունենանք: Միայն ծիծաղեցնելը քիչ է, պետք է ասելիք հաղորդել, հումորով ճիշտը ասել, որ ներկայացումից հետո հանդիսատեսը մտածի՝ ինչ տարավ իր հետ: Ամեն ներկայացում պիտի նպաստի մեր թերությունները մի փոքր շտկելուն, ուղղվելուն:

Պատրաստեց Past.am-ը:

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանը