Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»


Բացասական միտումները խեղդել են մեզ, ուստի ճիշտ չէ ռիսկի դիմել և արևի քաղաք նկարագրել. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017–ի բյուջեի մասին զրուցում ենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

– Երեկ ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 2017–ի բյուջեի նախագիծը: Ըստ Ձեզ, կառավարությունն ի՞նչ բյուջե է ներկայացրել: Դրա հիմնական բացասական և դրական կողմերը որո՞նք են:

– 2017–ի բյուջեն չափազանց զուսպ է, բայցև նման բյուջե ունենալով` մենք գտնվում ենք իրատեսության դաշտում: 2016–ի կտրվածքով տնտեսությունում առկա են տարբեր խոցելի հատվածներ: Մասնավորապես, մինչև տարեվերջ բյուջետային մուտքերի մասով կանխատեսվում է գրեթե 100 մլրդ դրամի չափով թեր հավաքագրում: Դա չափազանց մեծ գումար է Հայաստանի համար: Ու դա նշանակում է, որ այդքան ծրագրեր մենք չենք կարողանում իրականացնել ընթացիկ տարում: Բնականաբար, նման իրավիճակից ելնելով հնարավոր չէր ներկայացնել մի բյուջե, որը պետք է մեզ խոստանար չափազանց մեծ առաջընթաց: Ուստիև 2017–ի բյուջեն համարում եմ իրատեսական: Իսկ ինչ վերաբերում է դրա գործառույթներին կամ դրանում ներառված ծրագրերին, կարող եմ ասել, որ դրանց միջոցով նախադրյալներ են ստեղծվում տնտեսական հետագա վերելք ապահովելու համար: Դրանք հետագա առաջընթացի հիմք են պատրաստում:

– Ընդդիմությունը հակադարձում է, որ գրվել է այնպիսի բյուջե, որը հեշտ է կատարել: Կառավարությունը իր համար վերին նշաձողեր չի սահմանել:

– Ըստ էության, ընդդիմությունը սխալ չի ասում: Սակայն ավելի համարձակ և ավելի մեծ ցուցանիշներով բյուջեն կարող է ամեն ինչ ուղեծրից դուրս բերել: Այս պահին բացասական միտումները, ըստ էության, խեղդել են մեզ: Նման պարագայում դիմել ռիսկի և նկարագրել արևի քաղաք, այնքան էլ ճիշտ չէ… Ես, օրինակ, հակված չեմ տեսնելու «Նյու Վասյուկի», համաձայն որի այս ծանր վիճակից հետո 2017–ին կլինի կտրուկ առաջընթաց: Դա գրեթե անիրատեսական է: Այդ առումով չէի ցանկանա համաձայնվել ընդդիմության հետ: Բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ ընդդիմությունը պետք է առաջարկեր ավելի համարձակ բյուջե:

– Ինչո՞ւ:

– Ցանկացած վատացում պահանջում է համարձակություն, ռիսկի մեծ բաժին հատկապես պետության կողմից: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան ամենատարբեր առաջնահերթ ու կարևոր ծրագրերի իրականացում: Ցավոք, 2017–ի բյուջեում մենք դա չենք տեսնում:

– Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել բյուջեի նախագծին: Սա նախընտրակա՞ն քայլ է:

– Ավելի շուտ պետք է այդպես որակել: Թեպետ չկասկածեք, որ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, բնականաբար, ուզում են ունենալ լավ, արդյունավետ բյուջե: Բայց դրան զուգահեռ գործում են քաղաքական մոտեցումները, առավել ևս, որ նախընտրական ժամանակահատվածում ենք գտնվում: Ուստիև ընդդիմության նման կեցվածքը բնական եմ համարում:

– Փաստորեն ՀՀԿ խմբակցության ղեկավարը ճիշտ էր, որ այս տարվա բյուջեի բախտը չբերեց, որ նախընտրական շրջանի հետ համընկավ:

– Կարելի է այդպես էլ ասել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան