Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ


Գուժ Մանուկյան. «Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»

Հարցազրույց

Գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումները, խնդիրները, անդրադառնալով նաև սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ծավալվող հնարավոր գործընթացներին` Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Orer.am–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ որևէ մեկն այսօր չի կարող իրավիճակը փակուղի տանել:

Դերասանն այդ համատեքստում կարևորեց հինգ ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ ընդգծելով հատկապես ժողովրդի դերը: «Այսօր էլ շարժումն այնքան համաժողովրդական բնույթ է կրում, որ դժվար թե մի փոքր խումբ կկարողանա ինչ–որ գործընթացներ դեպի փակուղի տանել: Ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի, որովհետև ժողովուրդն այլ կերպ է մտածում. ոգևորությունը բավականին մեծ է, ինչը թույլ չի տա, որ ինչ–որ անհատներ կարողանան խոչընդոտել այս շարժումը: Դա լինի ընտրություն կամ մեկ այլ գործընթաց, կարևոր չէ»,–ասաց անվանի դերասանը:Այդուհանդերձ, Գուժ Մանուկյանը շեշտեց, որ մեկն է այն մարդկանցից, ով այսօր տեղի ունեցող մի շարք երևույթների հետ համաձայն չէ:

«Ես կասեմ մի բան՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Եթե ես արվեստի մեջ եմ, եթե ես դերասան եմ, ես պետք է զբաղվեմ միմիայն դերասանական աշխատանքով: Եթե ես ուրիշ տեղեր քիթս մտցնեմ, դա արդեն ճիշտ չի լինի: Բայց այսօր ես նման երևույթներ եմ նկատում և իրողությունների հետ, մեղմ մասած, համամիտ չեմ: Ամեն մարդ պետք է իր գործն անի: Ես կխոնարհվեմ փողոցները մաքրող մարդու առաջ, եթե իմանամ, որ նա այդ գործն անում է այնքան նվիրված, այնքան լիաթոք... Այսպես ասեմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի՝ «վերևից» մինչև «ներքև»: Բայց այսօր կան մարդիկ, ովքեր, չգիտեմ՝ ինչ–ինչ նկատառումներով, ուզում են քիթ խոթել այնտեղ, որտեղ չպետք է լինեն: Ես դա չեմ կարող ընդունել»,–ասաց Գուժ Մանուկյանը:

Վերջինս կադրային քաղաքականության խնդիրն առանձնացրեց: «Ամեն մարդ կոչված է ինչ–որ բան անելու: Չի կարելի մի մարդու բերել ու մտցնել մի ինչ–որ տեղ, մի ասպարեզ, որի հետ ինքն ընդհանրապես կապ չունի: Եթե դա արվում է ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված, դա ևս չեմ ընդունում: Չէ ո՞ր այդ մարդն ավելի պետքական կլինի իր ասպարեզին, քան որ բերեն և, կոպիտ ասած, ախպեր–ախպեր, ընգեր–ընգեր սկզբունքով փաթաթեն ժողովրդի վզին: Կադրային քաղաքականությունը շատ կարևոր է և պետք է հետամուտ լինել: Թող ես հազար անգամ սխալվեմ, բայց այդ հարցում մի քիչ մտահոգություններ ունեմ»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերլուծելով ներկա իրավիճակը, գնահատելով հեղափոխությունից հետո առկա ձեռքբերումներն ու խնդիրները՝ դերասան Գուժ Մանուկյանն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ է:

«Ընտրված ուղին պետք է որ ճիշտ լինի: Ես ևս հետևում եմ իրադարձություններին, վատ ուղի չէ, բայց այդ ուղին ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել: Ես չգիտեմ՝ հետագայում ի՞նչ է լինելու, բայց, համենայն դեպս, սպասումները բավականին մեծ են: Մենք մեր դարն ապրել ենք՝ այս ամենն ու դրա արդյունքը շատ կարևոր է մեր երիտասարդության համար: Տեսնենք, թե ինչպես կլինի: Չգիտեմ... Հույս կա, որ լավ է լինելու և այդ հույսով ենք ապրում»,–նշեց նա՝ կարևորելով հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման ու հայրենադարձության հարցը:

Գուժ Մանուկյանը շեշտեց, որ հեղափոխությունից հետո մարտահրավերները շատ են, որոնք պետք է հաղթահարել: Նա ընդգծեց, որ հենց փոքր խնդիրներից պետք է սկսել: «Այնքան մանր խնդիրներ կան, և նոր իշխանության անելիքները կախված են հենց այդ խնդիրներից: Օրինակ՝ աշխատատեղերից մինչև քաղաքաշինություն, աղբահանությունից մինչև ավելորդ շինարարություններ, որոնց պատճառով քաղաքն ընկնում է տեսքից: Այնքան մանր թերություններ կան, բայց երբ դրանք իրար են միանում, ստացվում է մի գլոբալ խնդիր, որը լուծելը բավականին բարդ է, բայց ոչ անհնար»,–եզրափակեց դերասանը:

Աննա Բադալյան

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան