Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից


«Այդ ինչպե՞ս եղավ, որ մեզանով զբաղվում էր ԱԱԾ–ն, իսկ չինացիներով ոչ ոք չի զբաղվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նաիրիտ» գործարանի շուրջ առկա իրավիճակի և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայել յանի հետ, որը նախ թվարկեց այն իրողությունները, որոնք որոշակի առաջընթաց է համարում:

«Ամիսներ առաջ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Դրանից հետո ներդրողները գործարանում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու իրավունք ստացան, որը հնարավորություն կտար պարզել գործարանի այսօրվա իրավիճակը, հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք գործարանը վերաթողարկել: Ներդրողների, ինչպես նաև նախկին աշխատակիցների ներգրավմամբ ձևավորված փորձագիտական խումբը գործարանում աուդիտորական աշխատանքներ սկսեց: Խումբը շուրջ երկու ամիս է աշխատել գործարանում և եզրակացության եկել, որ գործարանը հնարավոր է վերաթողարկել: Եզրակացությունից հետո ներդրողները հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, ներկայացրել իրենց դիրքորոշումն ու պայմանները»,– ասաց Կ. Իսրայել յանը՝ նշելով, որ թեև ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բանակցությունները սառեցին, բայց մոտ մեկ շաբաթ առաջ ներդրողների ներկայացուցիչների, մասնագետների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հանդիպում է եղել:

«Խաչատրյանը հայտնեց իր դիրքորոշումը, ըստ որի՝ բավականին պրոֆեսիոնալ պատասխաններ է ստացել ներդրողներից: Հետո հայտնեց, որ լրացուցիչ փաստաթղթեր պետք է տրամադրել իրենց, որոնցով կհիմնավորվեն ներդրողների մտադրությունները»,–ասաց նախկին տնօրենը՝ ընդգծելով, որ արդեն տեղեկացրել են ներդրողներին լրացուցիչ փաստաթղթեր ուղարկելու մասին: 

Նա հայտնեց, որ ներդրողներն արդեն այսօր պետք է ուղարկեն փաստաթղթերը. «Հույս ունենք, որ մինչև շաբաթ կստանանք նախարարի դիրքորոշումը: Ներդրողը՝ «Եվրոպա–Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներդրումային խումբը, իմ ունեցած տեղեկություններով, իր շուրջ է համախմբել 5–6 խոշոր եվրոպական ընկերություններ, կա նաև իրանական ընկերություն: Բոլոր ընկերությունները ֆինանսապես կայուն են: Դա թույլ է տալիս, որ կառավարությունը վստահ լինի՝ ընկերությունները կարող են գործարանում ներդրումներ կատարել և այն վերաթողարկել: Արագացված ընթացակարգերով գործարանը պետք  է հանձնվի ներդրողներին: Կառավարությունը հետագա աշխատանքները պետք է վերցնի իր հսկողության տակ: Բացի այդ, կառավարությունը պետք է հստակ իմանա, որ ներդրողներն իրենց պարտականությունները կատարում են, որից հետո էլ սնանկության գործը կկասեցվի»:

Կարեն Իսրայել յանից հետաքրքրվեցինք նաև օրեր առաջ իրենց կողմից բարձրաձայնված ահազանգի ու դրան հաջորդած հաղորդագրության մասին, որը տարածել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Նաիրիտի» համակարգող խումբն ահազանգել էր, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում չինացիներ, որոնք հետաքրքրված են բութադիենային տեխնոլոգիայի ձեռքբերմամբ: Ըստ Վ. Սիսեռյանի տարածած հաղորդագրության, միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին:

Այս առումով Կարեն Իսրայել յանը նշեց. «Այն մարդիկ, որոնք իրենց իրավասություններից դուրս նման խախտումներ են կատարել, պետք է պատժվեն: Մենք անընդհատ բարձրաձայնել ենք այն մասին, որ «Նաիրիտի» գույքն օտարվում է շուկայականից բավականին ցածր գներով: Եթե սնանկության կառավարիչը և մյուսներն իմանան, որ ամեն ինչ վերահսկվում է, և իրենք չեն կարող գույքը շուկայականից ցածր գներով վաճառել, այդ ժամանակ հարցը կկարգավորվի, իսկ չինացիներն էլ ինչ–որ մարդկանց որոշմամբ չեն կարող գործարան մտնել: Գիտե՞ք, հարցն այստեղ հիմնականում որն է. երբ կառավարության հետ հուշագիրն արդեն կար և մենք ցանկանում էին գործարանում աուդիտ անել, այդ ժամանակ սնանկության կառավարիչը մեզանից պահանջեց բոլոր այն աշխատակիցների անվանացանկը, որոնք ներգրավված են խմբում: Պահանջեց, որ ներկայացնի ազգային անվտանգության ծառայություն, որից հետո միայն կթույլատրվեր նրանց մուտքը գործարանի տարածք: Իսկ հիմա, ըստ Վ. Սիսեռյանի հաղորդագրության, սնանկության կառավարիչն ինքնագլուխ քայլեր է կատարել: Այդ ինչպե՞ս եղավ, որ կառավարության հետ հուշագրի համաձայն մենք պետք է աուդիտ անեինք, և ստացվում է՝ մեզանով զբաղվում էր ազգային անվտանգության ծառայությունը, իսկ չինացիներով, որոնք մտել են գործարան, ոչ ոք չի զբաղվել: Ո՞րն է մոտեցումը: Չէ՞ որ յուրաքանչյուր մարմին ինքը պետք է հայտնաբերի նման դեպքերը, և ոչ թե մենք դրա մասին տեղեկացնենք կառավարությանը»:

Կարեն Իսրայել յանը հայտնեց, որ հիմա իրենք ևս չեն կարողանում գործարանի տարածք մուտք գործել:

«Փորձագիտական խումբը մուտք ու ելք ուներ, բայց այս հայտնաբերումից ու լուրերից հետո մեզ արդեն չեն թողնում մեր աշխատասենյակներ մտնել: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության հետ աշխատող աշխատանքային խմբի մուտքն արգելել են գործարանի տարածք: Իսկ քանի որ մենք արդեն այնտեղ չենք լինում, չենք կարող տեղյակ լինել՝ արդյո՞ք կողմնակի անձինք մուտք ու ելք են անում գործարանի տարածք»,– ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս իրավիճակը նորմալ չի համարում, ու հավելեց, որ այդ մասին հայտնել են նաև կառավարությանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ