Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ


«Մար­դիկ բարձ­րա­ձայն չեն խո­սում, քա­նի որ չեն վստա­հում իրա­վա­պահ մար­մին­նե­րին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեյսբուքով «Մի հետաքրքիր պատմություն կոռուպցիայի մասին» տեսանյութում ներկայացրեց մայրաքաղաքի դպրոցներից մեկի հետ կապված ահազանգի հետքերով իրենց իրականացրած հետաքննության արդյունքները: 

Ըստ ուսումնասիրության, բացահայտվել են առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում, աշխատավարձերից որոշակի գումարի պահում և այլն: Բայց հետաքրքիրն այն է, որ աշխատակիցները թեև այդ ամենից բողոքել են, սակայն ցանկություն չեն հայտնել օգնել հ/կ-ին և հրաժարվել են իրականության մասին բարձրաձայն պատմել:

«Եվ այս պայմաններում Հայաստանում կառավարությունը, ոստիկանությունը, հ/կները, իրավապահ մարմինները ինչ էլ որ անեն, միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարը չափավոր էֆեկտ կունենա, քանի դեռ մարդիկ չեն ցանկանում բացահայտել այն կոռուպցիան, որն անձամբ իրենց է վնասում: Եվ քանի դեռ դա տեղի չունենա, կոռուպցիայի բացահայտման մասով հեղափոխություն էլ տեղի չի ունենա»,- ասել էր Դ. Իոաննիսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նշեց, որ համաձայն է հնչեցված տեսակետի հետ: 

«Բայց, իհարկե, ճիշտ կլինի, որ սկզբնական փուլում կոռուպցիայի դեմ պայքարն առաջնորդեն իշխանությունները: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ ներքևներում պետք է լուռ սպասեն, որ վերևներից գան, հասնեն իրենց: Ու եթե մարդիկ իրենց հույսը դնեն միայն վերևների կողմից իրականացվող պայքարի վրա, ապա պետք է պարզ լինի նաև, որ ամեն ինչ չէ, որ վերևները կկարողանան հասցնել բացահայտել: Ուստի, ժողովուրդն էլ իր հերթին պետք է աջակցի իշխանություններին»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Փորձագետի դիտարկմամբ, կան այլ ճանապարհներ ևս: Կան կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր ձևեր ու գործիքներ, որոնք իշխանությունները պետք է օգտագործեն: Ի դեպ, 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ցուցանիշներով, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգելու պատրաստակամության ցուցանիշով Հայաստանն աշխարհի ամենավատ տեղերից մեկն է զբաղեցրել:

«Բոլորն ասում են՝ կոռուպցիան վատ է, պետք է պայքարել դրա դեմ, բայց իրենք չեն ուզում որևէ քայլ անել: Ուսումնասիրության արդյունքներով 69 %-ը կլռեին, եթե նման երևույթի հանդիպեին: Սա 119 երկրների շարքում վատագույն ցուցանիշներից էր: Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածել, և այն նույնպես պետք է լուծել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Դա է պատճառը, որ նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված ավանդույթների մասին մարդկանց լռությունը նույն այդ իշխանությունների կողմից ընկալվել է, թե ամեն ինչ հոյակապ է, ասում է փորձագետը: Եվ բնական է, որ այդ պայմաններում նման արատավոր երևույթների դեմ պայքարել ոչ միայն չի ստացվի, այլև դրանք կարող են բուռն զարգացում ապրել:

«Ավտորիտար երկրներում, որտեղ քաղաքական մշակույթը սովորաբար ոչ մասնակցային է լինում, ինչպես, օրինակ, նախկինում մեզ մոտ էր, ուր տասնամյակներ շարունակ ավտորիտարիզմն էր իշխում, շատ կարևոր է, որ վերևներն իսկապես սկսեն լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այդ ճանապարհով են անցել Սինգապուրը, Վրաստանը: Տեսնելով, որ ներքևներից ոչինչ չի ստացվում, վերևներից սկսեցին լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այսինքն, շատ կարևոր է, որ իշխանությունները բավականին ադեկվատ արձագանքեն նման երևույթներին: Եթե, իսկապես, մի քանի լուրջ արձագանք լինի, ապա, կարծում եմ, քաղաքացիներն էլ կսկսեն ավելի ակտիվ բարձրաձայնել նման արատավոր երևույթների մասին: Մեզ մոտ կարևոր է նման ավանդույթների սերմանումը: Այդ ճանապարհին ամենևին էլ չի կարելի գնալ, այսպես ասած, «սուտ մատնության» բացահայտման ճանապարհով, քանի որ մարդիկ բարձրաձայն չեն խոսում, որովհետև առանց այն էլ չեն վստահում իրավապահ մարմիններին: Սա է պատճառը, որ առաջին հերթին պետք է իրավապահները ցանկություն ունենան բացահայտել, որն ամենևին էլ դժվար չէ, որպեսզի իրենց հանդեպ վստահությունը բարձրանա»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին