Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»


«Ցան­կա­նում են և՛ խրա­խու­սել, և՛ օրի­նա­կա­նաց­նել կրթու­թյան ոլոր­տում վատ իրա­վի­ճա­կը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիել յանը և Լիլիթ Մակունցը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել աշխատող ուսանողների ուսման վարձը, ընդ որում՝ ոչ միայն հիմնական աշխատողների, այլ նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:

Նախագիծն առաջիկայում քննարկվելու է կառավարությունում, այնուհետև Ազգային ժողովում, գուցե լինի նաև հանրային քննարկում ոլորտի մասնագետների հետ: Եվ եթե այն ընդունվի և Հարկային օրենսգրքում լրացումները կատարվեն, ապա պետությունը կպարտավորվի վճարել նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Գումարները կվերադարձվեն ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուստարվա համար սահմանված ՄՈԳ-ի շեմը հաղթահարելու դեպքում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ կրթության ոլորտում կայացված որոշումների մեծ մասը անշրջելի են, և առաջին հայացքից բարի այս մտադրությունը նաև ռիսկեր է պարունակում:

«Եթե խոսում ենք կրթության ոլորտի մասին, առաջին խնդիրը որակի հարցն է: Հայաստանում այսօր ուսանողների զգալի մասն աշխատում է, և քանի որ այդ աշխատանքը հաճախ նորմավորված չէ, մեր համալսարանները տարբեր ժամերի՝ երեկոյան, ցերեկային, առավոտյան, դասընթացներ չեն առաջարկում, հաճախ այդ աշխատանքներն ուսանողները կատարում են դասերի հաշվին: Դասի գալիս են անվճար սովորողները և, ասենք, շատ ապահով ընտանիքների ուսանողները, որոնց ծնողներն ունեն բավարար եկամուտ և երեխային ասում են՝ դու մի աշխատիր, այլ սովորիր: Մյուս հարցն էլ այն է, որ աշխատանքի պատճառով բացակայող ուսանողներին համալսարանները չեն կարողանում հեռացնել, որովհետև նրանց թիվն այնքան շատ է, որ հեռացնելու դեպքում կոլապս կլինի: Մի տեսակ ծուղակային վիճակ է: Եթե փորձես կրթության շահերը պաշտպանել, բացականերին բուհից հեռացնելով պատժել, կկորցնես քո եկամտի զգալի մասը: Այս օրինագծով ցանկանում են այս վատ իրավիճակը և՛ խրախուսել, և՛օրինականացնել», - «Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ նախքան օրենքում նման փոփոխություն կատարելը պետք է մի քանի հարակից հարց լուծել:

«Համալսարանները պետք է ավելի խիստ լինեն: Այսինքն՝ այն ուսանողներին, որոնց եկամտահարկը պետք է փոխանցվի որպես ուսման վարձ, պետք է խիստ պահանջներ ներկայացվեն: Ենթադրենք, նա իրավունք չունենա 100 ժամից ավելի բացակայել: Եթե հանկարծ բացակայի, եկամտահարկի գանձումը հաշվի չեն առնելու: Կամ ներկայացնի փաստաթուղթ, որ իր աշխատանքային ժամերը դասերի ժամին չեն», - կարծում է փորձագետը:

Խաչատրյանը նշում է, որ այս նախագիծը մղելու է նաև մնացած ուսանողներին ևս աշխատանք գտնել: «Այս պարագայում ստացվում է ՝ բարձրագույն կրթություն՝ աշխատանքի դիմաց: Գնում ենք, աշխատում, գումարը վճարում ենք որպես ուսման վարձ և դիպլոմ ենք գնում: Եթե ֆինանսների նախարարությունը համարում է, որ այնքան փող կա, որ եկամտահարկը կարելի է այդ նպատակով օգտագործել, գուցե այլ կերպ վարվեն. այն փոխանցվի բյուջե, և դրա հաշվին ավելանան բուհերում անվճար տեղերը», - նշում է Խաչատրյանը:

Կարծիք կա, որ այս նախագծով պետությունը հարկային դաշտ է բերում տնտեսվարողներին: Կրթության փորձագետը նշում է, որ այսօր շատ ուսանողներ անօրինական են աշխատում՝ առանց պայմանագրի: «Եթե եկամտահարկի այս արտոնությունը լինի, ուսանողն արդեն աշխատանքային պայմանագիր կպահանջի՝ այդ արտոնությունից օգտվելու համար: Դա ճիշտ է և հնարավոր: Բայց այս դեպքում էլ գործատուն կարող է պայմանագիր կնքել, սակայն աշխատավարձի չափը նվազեցնել: Եթե նա ուսանողին վճարում էր, ասենք, 50 հազար դրամ աշխատավարձ, ապա այս դեպքում նա ուսանողի հետ պայմանագիր կկնքի, բայց նույն 50 հազարի մի մասը կտա եկամտահարկ, իսկ մյուս մասը՝ որպես մաքուր աշխատավարձ», - ասում է փորձագետը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ որոշ՝ շատ քիչ թվով ուսանողների համար սա իսկապես օգտակար որոշում է:

«Որոշ ուսանողներ և՛ սովորում են, և՛ աշխատում են, ընդ որում՝ աշխատանքը և ուսուցումն իրար օգնում են, բայց նման ուսանողների թիվը քիչ է: Մենք խնդիր ունենք բուհերում դասաժամերին ուսանողների ներկայություն ապահովելու: Առանց չափազանցնելու, հատկապես բարձր կուրսերում ունենք 50 տոկոսից ավելի բացակայություն: Սա լուրջ խնդիր է: Եթե ուսանողներն այս կերպ անցկացնեն իրենց ուսանողական տարիները՝ աշխատեն, դասերի չհաճախեն, այդ գումարով վարձը վճարեն, վերջում ունենալու ենք շատ ցածր որակի աշխատուժ, և տնտեսական փոփոխություններ արդեն չեն լինի, որովհետև ցածրորակ աշխատուժը ինչպե՞ս կարող է տնտեսություն զարգացնել», - եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

Խաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ