Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«1988 թվականից հետո հասկացանք, թե ինչից ազատվեցինք, բայց չհասկացանք՝ որտեղ հայտնվեցինք». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է Վանաձորում բնակվող իմպրեսիոնիստ նկարիչ Արա Ղևոնդյանը:

Զրույցի հենց սկզբում ուղիղ հարց եմ տալիս՝ ի՞նչ անել, որ մշակույթում անորակը չգերիշխի: Զգում եմ՝ ցանկությունը մեծ է հարցը շրջանցելու, բայց ամեն դեպքում որոշակի դադարից հետո պատասխանը հնչում է. «Անորակությունը պրոպագանդվում է: Տարիներ առաջ ռադիոյով մի բիոէներգետիկի լսեցի, ում խոսքը մեխվեց հիշողությանս մեջ: Նա խոսում էր կտավների էներգետիկայի մասին, ասում էր՝ «Վերնիսաժում» գոյություն ունեն երեք կարգի՝ դրական, բացասական և ամենավատը՝ գորշ էներգիայով լցված կտավներ: Մարդը գնում է գորշ էներգիայով լցված կտավը, տանում, իր տանը կախում: Նկարն իր բացասական էներգիայով սկսում է նրան «հիվանդացնել»: Առաջին հերթին հարցին պետք է մոտենալ անորակը պրոպագանդելու տեսանկյունից: Ոչինչ, որ մարդն իր բանաստեղծություններն ինքնուրույն տպում է, թեկուզ եթե դա ոչ ոքի պետք չի, բայց դա չպետք է դառնա դասագիրք ու օրերից մի օր մտնի դպրոց», - ասում է Ղևոնդյանը՝ նշելով, որ որքան էլ խուսափենք արվեստը շուկա հանելուց և այն ապրանք համարելուց, ամեն դեպքում կտավը պետք է վաճառվի, սիմֆոնիան ներկայացվի հանդիսատեսին և այսպես շարունակ:

Մշակույթի ոլորտում պետության քաղաքականության մասին խոսելիս նկարիչն ասում է՝ ամեն ինչ դեռ խառն է: «Բոլոր ոլորտներում 30 տարի ոչ մի բանի հիմք չի դրվել: 1988 թվականից հետո հասկացանք, թե ինչից ազատվեցինք, բայց չհասկացանք՝ որտեղ հայտնվեցինք: Նախարարություն, մշակույթի բաժիններ պետք է լինեն: Գուցե կատեգորիկ լինեմ, բայց դրանք միշտ էլ լցված են եղել անկապ, ոլորտից հեռու մարդկանցով, որոնք պատրաստ են եղել տեղավորել խնամի-բարեկամներին ինչ-որ տեղ: Արդյունքում ստեղծագործողները 30 տարի իրենց դժբախտ են զգացել: Հեղափոխությունից հետո հավատ ունեմ, որ ամեն ինչ պետք է իր տեղն ընկնի», - ասում է նկարիչը:

Հետաքրքրվում եմ՝ տարբե՞ր է մարզերում և մայրաքաղաքում մշակույթի հանդեպ պետական ուշադրությունը: Ղևոնդյանը նորից հարցին այլ դիտանկյունից է մոտենում՝ գուցե գյուղում ապրող հովիվն ավելի՞ ճիշտ է ընկալում պոեզիան ու դասական երաժշտությունը: «Իմ կարծիքով, մենք մեխն անընդհատ ուրիշ տեղ ենք խփում: Շատ դեմ եմ, որ ճոխ միջոցառումներ են տեղի ունենում մայրաքաղաքում: Այս դեպքում թվում է, թե մայրաքաղաքի հանդիսատեսն էլ իրեն մի տեսակ բարձր է զգում մարզի հանդիսատեսից, ինչը շատ ծիծաղելի է: Երկիրը պետք է մշակութային լուրջ գաղափարախոսություն ունենա, և այն պետք է թույլ չտա «ճկուններին», որոնք բավական վտանգավոր մարդիկ են թե՛ քաղաքականության մեջ, թե՛ արվեստում և բոլոր բնագավառներում, հայտնվել այդ մեխի կողքին, քանի որ դա սրբության սրբոց է ցանկացած երկրի համար», ընդգծում է մեր զրուցակիցը:

Որքան էլ խոսենք ստեղծագործության արժեքի մասին՝ որպես արվեստի գործ, չենք կարող չփաստել՝ կարևոր է նաև դրա իրացումը շուկայում: Ի վերջո, ֆինանսական հարցերն իրենց զգացնել տալի՞ս են: «Տեսեք, գուցե կան նկարիչներ, որոնք ցանկանում են ճանապարհորդել, լինել հանրաճանաչ թանգարաններում: Ես, օրինակ, ցանկանում եմ ապրել Լոռիում, իմ փոքրիկ արվեստանոցում: Բայց արվեստանոցում, երբ սկսեմ ստեղծագործել, պետք է հանգիստ լինեմ, որ ընտանիքս խնդիր չունի, մեքենայիս մեջ վառելիք կա, որ կարողանամ գնալ բնության գիրկ և հանգիստ նկարել, նյութեր ունեմ և այսպես շարունակ: Կտավի մոտ կանգնած ստեղծագործող մարդը իրավունք չունի փողի մասին մտածել, իսկ կտավը ստեղծելուց առաջ և հետո՝ ունի՞: Եթե լինի մի կազմակերպություն, որը կարողանա մեկտեղել Հայաստանում ապրող նկարիչների մի քանի աշխատանք ու ներկայացնել դրանք աշխարհին, ցուցահանդեսներ կազմակերպել արտերկրում, աճուրդներ, զբաղվել դրանց վաճառքով, չէ՞ որ դա մեր երկրի համար օգտակար կլինի: Նկարիչներից շատերն ունեն գործակալներ, որոնք դրսում զբաղվում են նրանց կտավների վաճառքով: Ես ուզում եմ, սակայն, որ այդ ֆինանսական միջոցները գնան մեր երկրի բյուջե, մեր պետությանն էլ օգուտ լինի: Սակայն այս գործով զբաղվող չկա», - ընդգծում է իմպրեսիոնիստ նկարիչը: Հարցնում եմ՝ իսկ նկարիչների միությունն այս հարցում կարո՞ղ է թեկուզ մասամբ օժանդակել ստեղծագործողներին: «Իմ կարծիքով, ցանկացած ստեղծագործական միություն, եթե խորանանք նրա խոհանոցի, անցած ճանապարհի մեջ, կհասկանանք, որ ծիծաղելի կազմակերպություն է, որը տվյալ պահին օգնել է իշխանություններին կատարելու իրենց «սև գործը», սակայն ոչ մի օգուտ չի տվել ստեղծագործողին և չի էլ կարող տալ, որովհետև ստեղծագործողը խմբի կամ անհատի կողմից կազմակերպվելու կարիք չունի: Ինձ համար նկարիչների միությունը ծիծաղելի կառույց է, և ես երբեք չէի անդամագրվի դրան», - եզրափակում է Արա Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից