Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Հաս­ցե­ա­տե­րերը պետք է լի­նեն իրենց կյան­քը նվի­րա­բե­րած ու վտանգած հայորդիները»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդն օրեր առաջ կայացած նիստից հետո գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով առաջարկում է մարտական առաջադրանք կատարելիս զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների 6640 ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել միանվագ 30 մլն դրամ աջակցություն:

Գրության տակ ստորագրել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Ինձ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

Մեսրոպ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ զինծառայողների սոցապահովության հիմնադրամում ինքը հաշվետու է զոհվածների ծնողների առաջ, ընտրված անդամ է հանձնաժողովում, պարբերաբար քննարկումներ է անցկացնում զինծառայողների ընտանիքների հետ:

«Վարչապետին դիմելու իմ առաջարկը հետևյալ կերպ ի հայտ եկավ: Անցած տարվա սեպտեմբերին, երբ որոշվեց հիմնադրամից հետհաշվարկով զոհվածների ընտանիքներին գումար փոխանցել, առաջարկեցի, որ նաև միանվագ գումարը վճարենք, բայց այն ժամանակ գումար չլինելու կամ էլ սղության պատճառաբանությամբ իմ առաջարկությունը մերժվեց:

Հիմա կառավարությունը զոհվածների ընտանիքների աջակցության նոր չափորոշիչներ է սահմանել, ուստի համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաարժեքավորը սահմանին կանգնած զինվորն է, և նրա կյանքի արժեքն անգին է: 

Կարծում եմ՝ այն հայորդիները, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքին կամ էլ հաշմանդամություն ձեռք բերեցին, արժանի են, որ կառավարության որդեգրած նույն սկզբունքով իրենք նույնպես ստանան ֆինանսական աջակցություն:

Իմ այս առաջարկությունը քննարկել եմ զոհվածների ծնողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների հետ, բոլորը միակարծիք են և խնդրել են, որ այդ հարցը բարձրաձայնեմ»,-ասում է Մանուկյանը:

Նա նաև մատնացույց է անում, թե որտեղից կարելի է վերցնել այդ գումարները: «Այս տարի կառավարությունը հայտարարում է, որ եկամտային հատվածով 25 տոկոս հավելաճ է ունենալու, այսինքն՝ պետբյուջեն եկամտային մասով կգերակատարվի:

Այդ գումարների մուտքագրումը ոչ թե արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու արդյունք է, այլ նրա, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն այսօր ունի լավագույն մաքսային դաշտ, ինչի վառ օրինակը ավտոմեքենաների մաքսազերծումն է:

Հենց այդ պարագայում են լրացուցիչ մուտքեր ապահովվել: Հաջորդ տարի այս մուտքերը չենք ունենալու, սա վերջին տարին է, այս մուտքերը հիմք ընդունելով՝ գալիք տարի ինչ-որ ռազմավարական ծրագիր մշակելը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի լինի:

Առաջարկում եմ, որ «երկնքից մեր կառավարության գիրկն ընկած այս խնձորները» գտնեն իրենց ճիշտ և արդարացի հասցեատերերին:

Այս պարագայում ասում եմ՝ դուք գումար ունեք, որ դեպոզիտ եք մուտք արել և ոչինչ չեք անում, այն պետք է հասցեատեր ունենա: Իսկ հասցեատերերը պետք է լինեն այն հայորդիները, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են անկախ Հայաստանի համար: Սա պոպուլիստական հայտարարություն չէ»,- նշում է մեր զրուցակիցը

Նա տեղեկացնում է, որ 6640 ընտանիքի մեջ ներառված են և՛ Արցախյան, և՛ Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները և նրանց ընտանիքները:

«Իմ հաշվարկներով՝ այս թվի մեջ ներառված են մարդիկ, որոնք զոհվել կամ էլ հաշմանդամություն են ձեռք բերել մարտական առաջադրանք կատարելիս:

Ներառված չեն այն դեպքերը, երբ զինծառայողները ինքնասպանություն են գործել կամ միջանձնային միջադեպերի հետևանքով գրանցվել է զինծառայողի մահը»,-եզրափակում է Մեսրոպ Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք Չալաբյան