Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»


Ռու­բեն Մե­լի­քյան. «Յու­րա­քան­չյուր քայլ իշ­խող քա­ղա­քա­կան ուժին ավե­լի է ընկղ­մում այդ ճահ­ճի մեջ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացները, որոշ քրեական գործերի ու ձերբակալությունների շուրջ տեղի ունեցող գործողությունները գնալով ավելի սուր քննադատության են արժանանում նաև մասնագիտական հանրության շրջանում: 

Մի կողմից այդ գործողությունների զուտ քաղաքական լինելու համոզմունքներն են, իշխանական թևից՝ իրավական լինելու պնդումները: 

Եվ խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով նշված համակարգի շուրջ թնջուկն ավելի է մեծանում:

Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի նախկին ՄԻՊ, միջազգային իրավունքի մասնագետ և «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ, որը մի քանի խնդիր է առանձնացնում:

«Իմ պատկերացմամբ՝ իշխող քաղաքական ուժն, ինչ-որ պահի հայտնվելով ճահճի սահմանագծին, որոշել է, որ պետք է այդ ճանապարհով գնա, բայց յուրաքանչյուր քայլ իշխող քաղաքական ուժին ավելի է ընկղմում այդ ճահճի մեջ: 

Նրանք իրենց առջև քաղաքական խնդիր են դրել ամեն գնով ձերբազատվել Սահմանադրական դատարանի լեգիտիմ կազմի մեծամասնությունից, և անընդհատ նորանոր գործիքներ են ի հայտ բերում, որոնք ուղղված են այդ խնդրի լուծմանը: 

Եվ դա իրականացնում են թե՛ Հրայր Թովմասյանի վրա ճնշումը սաստկացնելով, թե՛ ինչ-որ իրավական գործընթացների տպավորություն ստեղծող քաղաքական գործընթացներ նախաձեռնելով և թե՛ այլ՝ չերևացող միջոցներով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը:

Վերջինս բնական է համարում այն, որ գործողությունները հետզհետե հանդիպում են ավելի մեծ հակազդեցության:

«Պատճառն այն է, որ գնալով ավելի մեծ թվով մարդկանց համար է ակնհայտ դառնում գործողությունների իրական էությունը: 

Իրավունքի հետ կապ չունեցող դեռևս վերջին դեպքը վերաբերում է Արսեն Բաբայանին, որը մի կողմից Հրայր Թովմասյանի մերձավորներից է, մյուս կողմից՝ իշխանության բավականին սուր քննադատը: 

Քննադատ, որի քննադատություններն այս ընթացքում որոշակի որոշումների փոփոխությունների են բերել, հատկապես Ազգային ժողովում»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ Ա. Բաբայանի ձերբակալությունն ուղղակի ինքնանպատակ է: 

«Այստեղ պարզապես գործ ունենք մութ սենյակում սև կատու որոնելու անհաջող փորձերի հետ: Եվ իմ պատկերացմամբ՝ այս ամենն ուղղակի իշխող քաղաքական ուժին զրկում է իր այն բարոյական առավելությունից, ըստ որի՝ նրանք ժամանակին մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող մարդկանց իմիջ ունեին: 

Ես չգիտեմ, թե այդ իմիջից ինչ է մնացել, որովհետև նրանց ղեկավարությամբ, նրանց ուղիղ քաղաքական հրահանգներով այսպիսի ակնհայտ խախտումներ են թույլ տրվում: Չմոռանանք, որ վերոնշյալ քրեական հետապնդումը անոնսավորվել էր վարչապետի մամուլի խոսնակի կողմից: 

Այնպիսի խախտումներ են լինում, որոնք ոչ միայն ներկայի վրա են ազդում, այլև անցյալի. կասկածի տակ է դրվում այս մարդկանց՝ նախկինում ունեցած մոտիվացիան»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս գործընթացները որևէ կերպ չեն նպաստելու դատական իշխանության որակների բարձրացմանը: «Ընդհակառակը՝ ունենալու են հակառակ ազդեցություն: 

Բացի այդ, այս գործընթացներն ուղղակի ապացուցում են, որ իշխող քաղաքական ուժը չունի այն ժողովրդավարական արժեքաբանությունը, համաձայն որի, ցանկացած իշխանություն պետք է ունենա հակակշիռներ:

 Նրանք ուղղակի բիրտ ձևով փորձում են վերացնել իրենց համար գոյություն ունեցող թերևս միակ հակակշիռը՝ ի դեմս իրենցից անկախ Սահմանադրական դատարանի»,-շեշտեց Ռ. Մելիքյանը:

Նրա խոսքով, այս ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանի. 

«Սա մեր հանրության համար կարող է խիստ անցանկալի հետևանքների բերել: 

Այս իրավիճակը Հայաստանի հաջորդ իշխանություններին կարող է տալ բարոյական իրավունք՝ էլ ավելի խիստ վարվել ներկայիս քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ: Սա անցանկալի է ընդհանրապես մեր զարգացման տեսանկյունից»:

Իսկ թե ինչո՞ւ է սրվում իրավիճակը, ինչո՞ւ այլ ճանապարհով գնալու որոշում չի կայացվում՝ հաշվի առնելով նաև զգուշացումները, Ռ. Մելիքյանը ընդգծում է.

«Կարծում եմ՝ խնդրի բուն էությունը հետևյալն է. գնալով ավելի հստակ է հիմնավորվում այն, որ իշխանության եկած մարդիկ ունեին բոլորովին այլ արժեքներ, քան նրանց լոզունգներն էին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր Կամենդատյան