Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Կառավարության այս քայլերով որեւէ էական արդյունք չենք ունենա. Սուրեն Պարսյան

Հարցազրույց

Կառավարության հակաճգնաժամային տնտեսական ու ֆինանսական միջոցառումների, դրանց արդյունավետության, Հայաստանի տնտեսության ու դրամի կայունության հեռանկարների, բանկային ու վարկային կազմակերպությունների գործունեության, ապրանքների դեֆիցիտի, բեռնափոխադրումների, տնտեսական տարաբնույթ գործիքակազմ կիրառելու, սոցիալ-տնտեսական նոր  քայլերի դիմելու թեմաներով NEWS.am-ի հարցերին է պատասխանել տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը։

Սուրեն Պարսյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ։

Որոշ վարկային կազմակերպություններ հրաժարվում են վարկառուներին տրամադրել վարկային արձակուրդ։ Ի՞նչ լծակներ ունեն կառավարությունը և Կենտրոնական բանկը՝ այդ խնդիրը կարգավորելու համար։

Կառավարությունն ուղղակի լծակ չունի բանկերի եւ վարկային կազմակերպության նկատմամբ, որպեսզի պարտադրի, որ նրանք բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրեն վարկային արձակուրդներ, վարկերի տոկոսների մարման հետաձգում այս դեպքում։ Այստեղ շատ կարեւոր են Կենտրոնական բանկը եւ Ֆինանսների հաշտարարի ինստիտուտը, որոնք երկուսն էլ կարող են, ուղղակի եւ անուղղակի եղանակով ազդել բանկային համակարգի վրա, վարկային համակարգի վրա, հաշվի առնելով այն, որ դրանք արդեն իսկ հայտարարություններ արել են, հրապարակային ընդունել են որոշակի պարտավորություններ։ Բայց նաեւ նշեմ, որ այդ հրապարակային հայտարարությունները բավականին լղոզված են եւ կարող են յուրովի մեկնաբանվել։ Շատ կարեւոր է, որ Կենտրոնական բանկը եւ Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, բանկերի միությունն, ըստ բանկերի, կարողանան այդ չափորոշիչները դնել, կարողանան այդ պայմանները ֆիքսել, որպեսզի կարողանան նաեւ վերահսկել, հակառակ դեպքում հիմա ուղղակի վերահսկողություն չեն կարող անել։ Այս պահին կա նման խնդիր. ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, նախ չգիտես թե ինչպես պետք է դիմեն բանկին, ֆինանսական կազմակերպությանը եւ այդ բանկը, ֆինանսական կամ վարկային կազմակերպությունը ինչ չափորոշիչներով են գնահատելու իրենց։ Այդ տեղեկատվության պակասը կա հիմա, ցավոք, Կենտրոնական բանկը այս դեպքում, որեւէ ակտիվ քայլեր չի ձեռնարկում, զուտ հորդորով սահմանափակվեց, հայտարարեց, որ բանկերը հետաձգեն եւ այդքանը միայն։

Մի քանի օր առաջ վարչապետն իր ելույթում նշեց, որ այդքան էլ կողմ չէ, որ բանկերը տրամադրեն այդ վարկային արձակուրդը, ասելով, որ մարդ կա՝ միշտ էլ անպարտաճանաչ է վճարել, ինչի՞ համար պետք է բանկը նրա համար արտոնություն սահմանի, եւ առհասարակ, եթե մարդն ի վիճակի է հարկային պարտավորվածությունը կատարել, թող կատարի։ Որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը։

Մարդը կամ ֆիզիկական անձը լավ օրից չէ, որ վարկ է վերցնում։ 2019 թվականի ընթացքում մեր սպառողական վարկերն աճեցին 32 տոկոսով։ Սա նշանակում է, որ մեր բնակչությունը չունի խնայողություններ՝ մի խոշոր մասը, ստիպված է վարկ վերցնել իր համար առաջին անհրաժեշտության կամ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար։ Մարդկանց եկամուտներն արագ չեն աճում, ինչպես կառավարության կամ ԱԺ–ի ներկայացուցիչների աշխատավարձերը, որոնք կրկնապատկվում են։ Մարդկանց աշխատավարձը 5–10 տոկոսով են ավելանում, բայց մարդիկ ուզում են լավ ապրել, իրենց բարեկեցության մակարդակը, կյանքի որակը փոխել, դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ծախսեր կատարել եւ հիմա մարդիկ վարկերի տակ են մտել սպառողական ապրանքներ ձեռք բերելու համար։ Իսկ բիզնեսի համար, բիզնեսը ոգեւորող, տնտեսական անցած տարվա տնտեսական հեղափոխության հայտարարություններից, խոստումներից հետո մարդիկ վարկեր են վերցրել, օրինակ՝ գնացել, ավտոմեքենա են բերել, վարկ են վերցրել՝ փորձել ձեռնարկատիրական գործունեություն սկսել եւ այլն։ Հիմա իրենք էլ իրենց հերթին ունեն խնդիր եւ տարբեր պատճառներով հետաձգվել է գործը զարգացնելը։ Այսինքն, զուտ այն, որ գիտես մի քանի օր ուշացրել ես կամ դու միշտ ուշացող ես ու քեզ որեւէ աջակցություն չեն ցուցաբերում, դա ճիշտ մոտեցում չէ։ Ավելին ասեմ, այս մոտեցումով մենք հեռու չենք գնա եւ արդեն այս տարվա տնտեսական հեղափոխությունը հաստատ տեղի չի ունենա։ Ես ուղղակի վստահեցնում եմ, որ կառավարության այս քայլերով, որեւէ էական արդյունք չենք ունենա։

Համացանցում օգտատերերը տեղադրում են լուսանկարներ, որ սուպերմարկետներում գյուղմթերքի կտրուկ թանկացում է, թե ներկրված, թե Հայաստանում արտադրված։ Ներկրվածի պարագայում հայտարարում են, դե Իրանի կամ Վրաստանի հետ սահմանը փակ է, մինչդեռ բեռնափոխադրումներին այդ սահմանփակումը չպետք է որ վերաբերվեր, ապրանքը պետք է ներկրվեր։

Սննդի թանկ լինելը մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինն այն է, որ սննդի նկատմամբ պահանջարկը մեծացել է համաշխարհային առումով։ Մարդիկ մի քանի շաբաթվա գնում են կատարում, սնունդ են ձեռք բերում, իսկ արտադրական հզորությունները մի քանի շաբաթում այդքան անգամ չեն ավելանա, հետեւաբար որոշակի դիֆիցիտ կառաջանա, այսինքն ապրանքի առաջարկը համապատասխան չի կարողանալու աճել։ Եթե պահանջարկը 3 անգամ ավելացավ, արտադրողները չեն կարողանա մի քանի օրում օրինակ վարուգի արտադրության ծավալները այդքան անգամ ավելացնել։ Դա հնարավոր չէ։ Բնականաբար՝ սա էլ հանգեցնում է գների աճի։ Սա մեկ։ Երկրորդ խնդիրը՝ բեռնափոխադրման սահմանափակումները, որոնք կան տարբեր պատճառներով։ Հիմա մենք ունենք բեռնափոխադրումների բաց ռեժիմ, այսինքն, Վրաստանով կարող ենք ապրանքները տեղափոխել, բայց միաժամանակ կան այլ խնդիրներ, օրինակ՝ լոգիստիկայի հետ կապված, դժվար է գտնել վարորդ, որը հիմա պատրաստ է օրինակ բեռները տեղափոխել, դժվար է նաեւ այդ բեռնափոխադրման լոգիստիկայի հարցերը լուծել, հիմա իրոք խնդիր է սա։ Դա էլ իր հերթին է դժվարացնում, բեռնափոխադրումը դառնում է ավելի ծախսատար, նաեւ դա է ապրանքի գնի վրա ազդում։ Եվ երրորդ գործոնը՝ դրամի արժեզրկումը բնականաբար իր ազդեցությունը թողնելու է ներկրվող ապրանքների գների վրա։ Մենք ունեցանք դրամի արժեզրկում, որը պետք էր մեր տնտեսությանը, հակառակ դեպքում մեր ապրանքներն ուղղակի արտահանման շուկաներից դուրս կմղվեին, բայց զուգահեռաբար պետությունը պետք է ավելացներ սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները։ Այս պահին, կարծում եմ, շատ տեղին կլիներ, որ պետությունը մի քանի ամսվա համար վերանայեր օրինակ՝ նպաստները, թոշակները, նաեւ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչը թույլ կտար այս գնաճը փոխհատուցել, մեղմել։

Որոշ տնտեսվարողներ ստիպում են աշխատողների մի մասին, որոնք պետք է մեկուսացման պատճառով տանը մնան, իրենց հաշվին արձակուրդ վերցնել։ Մինչդեռ կառավարությունն ասում էր, որ գործատերերը պարտավոր են վճարել հարկադիր արձակուրդը։ Դա ինչ որ կերպ հնարավո՞ր է վերահսկել։

Գործատու–աշխատող աշխատանքային հարաբերությունները  կառավարության վերահսկողությունից դուրս են։ Կառավարությունը չի կարող պարտադրել ոչ գործատուին, ոչ աշխատողին, որ աշխատողին ուղարկի հարկադիր պարապուրդի կամ արձակուրդի։ Պետությունը, կառավարությունը միայն պետական աշխատողների մասով ստանձնեց այդ պարտավորությունը, որ իր աշխատողները կամ տանը հեռավար ձեւով կաշխատեն, կամ տանը կնստեն ամբողջ աշխատավարձը կստանան։ Մասնավորի դեպքում այլ է իրավիճակը։ Մասնավոր–գործատու հարաբերությունները կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, որտեղ կա մի դրույթ, որի համաձայն արտակարգ իրավիճակում գործատուն պարտավոր չէ վճարել աշխատողի  աշխատավարձը։ Սա նշանակում է, որ եթե գործատուն այս արտակարգ վիճակի պատճառով չի աշխատում, ինքը կարող է չվճարել իր աշխատողին, որովհետեւ ձեռնարկատիրական գործունեություն ուղղակի չի ծավալում։ Բնականաբար, աշխատողը եւ գործատուն մի տեսանկյունից են փորձելու գնահատել իրավիճակը, մեկը դիտելու է անհաղթահարելի ուժ կա, մյուսը՝ չէ։ Ամեն դեպքում կարող է, ասենք, գործատուն դիտի անհաղթահարելի ուժ կա, չվճարի, աշխատողը դա կարող է դատական կարգով բողոքարկել եւ պահանջոլ, որ վճարի։ Այսինքն մենք ունենք այդ հնարավորությունը, դատական կարգով ամեն դեպքում վերականգնել, բայց գոծատուն որեւէ դեպքում իրավունք չունի պարտադրել աշխատողին, թե դիմում գրիր ու քո հաշվին գնա արձակուրդ։ Նման մոտեցում, նման պահանջ ներկայացնելու իրավունք գործատուն չունի։

Մի կողմից պետությունը 150 միլիարդի աջակցություն է խոստանում, մյուս կողմից ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում հարկային մուտքերը նվազելու են։ Ի՞նչ միջոցների ներգրավմամբ է կառավարությունը լուծելու այս հարցը։

 Կառավարության այդ 150 միլիարդի աջակցության ծրագիրը կարող է իրականացվել եւ ճգնաժամից առաջ եւ ճգնաժամից հետո։ Դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են։ Ավելին ասեմ, այդ քայլերով իրենք տնտեսական հեղափոխություն չեն կարողանալու անել, որովհետեւ կառավարությունն ինքն ընդունեց, որ պատրաստ չէ վերցնել ռիսկը, պատասխանատվությունն, այդ գումարները ծախսելու համար։ Ինքն ի՞նչ առաջարկեց՝ եկեք բանկերին դիմենք, թող բանկերը գնահատեն առանձին տնտեսվարողի վարկունակությունը եւ նրան վարկ տա։ Այսինքն դարձյալ շահելու են այն ձեռնարկատերերը, որոնք մինչեւ հիմա լավ վիճակում են գտնվել, այսինքն բանկը վարկունակ կազմակերպություններին էլի վարկ է տալու։ Այսինքն՝ հարուստները կամ հարուստ կազմակերպությունները ավելի են հարստանալու, իսկ այն փոքր, միջին կազմակերպությունները լուրջ ֆինանսական խնդրիներ են ունենալու։ Այդ մասով որեւէ գործնական լուծում չկա։ Ավելին ասեմ՝ պետությունը փաստորեն ամեն ինչ թողել է բանկի հայեցողությանը, բանկը կորոշի կտա, չի որոշի չի տա, ինքը կֆինանսավորի բանկի ցանկացած որոշում, ելնելով բանկի հիմնավորումից։ Սա՛ է իրավիճակը, իսկ այս ձեւով, կարծում եմ, ճիշտ չէ եւ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում, որովհետեւ հիմա այդ կազմակերպությունները, հատկապես փոքր եւ միջին բիզնեսը, պարտքեր է կուտակում միմյանց հանդեպ, պետության հանդեպ, հիմա փոքր եւ միջին բիզնեսը հարկեր է կուտակում պետության հանդեպ, այդ հարցը պետք է լուծվի, իրենք չեն աշխատում, բայց կուտակում են։ Պետությունը հրաժարվեց, որեւէ ձեւով հարկային արձակուրդ տրամադրել, բայց նույն հաջողությամբ 2 տարի առաջ նույն այդ կառավարության ներկայացուցիչները մի քանի միլիարդ դրամի ակտեր նվիրեցին օրինախախտ քաղաքացիներին։ Պետք է տարբերակված մոտեցում լինի եւ, ըստ ոլորտների, մենք լուրջ խնդիր ունենք։ Մեր զբոսաշրջության ոլորտը ուղղակի ճգնաժամի մեջ է, եւ այս ոլորտին եթե չհասնի հասցեական մոտեցում, կկորցնենք այս զարգացման հնարավորությունները մի քանի տարով։ Պետք է այս պահին այս խնդիրը լուծենք եւ դրա լավագույն միջոցը պետք է լինի նաեւ գրանտային տարբեր ծրագրերի իրականացումը, այսինքն պետությունն առանձին ոլորտներին, առանձին կազմակերպություններին պետք է դրամաշնորհներ տա։

Եթե ստեղծված իրավիճակը ձգվի, հնարավո՞ր է, որ կառավարությունը բյուջետային պարտավորությունները կատարելու խնդիր ունենա։

Միանշանակ բյուջեի եկամտային մասը հավաքագրելու ռիսկ կա, սական նույն այս կառավարությունը կենտրոնական բանկում ունի 600 միլիոն դոլարի չափով ավանս, որը վերջին 2 տարիների ընթացքում է կուտակվել, կարող է այդ կուտակված՝ ինչպես նախկինում էի ասել՝ սեւ օրվա գումարը ծախսել։ Այս միջոցը կա, այս հնարավորությունը կա, ու նրանք դա կարող են օգտագործել։ Այլ հարց է, որ կառավարությունում հիմա, ցավոք, չկան նոր գաղափարներ, նոր միտք, չկա նոր տնտեսական թիմ, որը կարողանա այդ միջոցները արդյունավետ տեղաբաշխել տնտեսության մեջ։ Վարչապետին շրջապատող տնտեսական թիմը արդեն 15–20 տարի է նույն բանն է ասում եւ նույն բանն էլ անում է ու երեւէ տնտեսական հեղափոխություն նրանք չեն կարող իրականացնել։

Կարծում եք՝ Հայաստանը հարկադրված կլինի՞ մեծացնել արտաքին պարտքը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Մենք այս պահի դրությամբ լրացուցիչ վարկային միջոցների անհրաժեշտություն չունենք, քանի որ ունենք խնայողություններ։ Այս իրավիճակում բոլոր պետությունները նախատեսում են հակաճգնաժամային միջոցառումներ, բավականին մեծ ծավալով, նույնիսկ իրենց ՀՆԱ–ի կամ բյուջեի 5 տոկոսը, 3 տոկոսը, 10 տոկոսը, տարբեր չափերով։ Խնդիրն այն է, որ այդ վարկային միջոցները  ո՞ր ուղղություններով պետք է ծախսվեն։ Եթե ավանդաբար բերելու ենք բանկերին զրոյական փողեր տանք, բանկերը դրանք 5-ից 10 տոկոսով տեղաբաշխելու են տնտեսության մեջ, սա մեզ ոչինչ չի տալու, տնտեսությանն օուտ չի տալու։ Եթե պետությունն այդ գումարները վերցնի, ինքը դառնա տնտեսվարող ու լուրջ ծրագրեր, գյուղատնտեսական ծրագրեր, ավիացիոն եւ այլ ծրագրեր իրականացնի, կասենք ճիշտ մոտեցում է, նոր մոտեցում է։ Պետությունը պետք է դառնա տնտեսվարող, պետք է չվախենա տնտեսական պրոցեսներին մասնակցելուց, պետք է վախենա կոռուպցիոն ռիսկերից։ Պետք է կոնկրետ գործով զբաղվի, ոլորտներ ղեկավարի, ոլորտներ ֆինանսավորի եւ նաեւ պետական ձեռնարկություններ ստեղծի առանձին ոլորտներում։

 Վերջին շրջանում դրամը դոլարի նկատմամբ էականորեն արժեզրկվել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված, և մինչև որքա՞ն կարող է այդպես շարունակվել։

 Դրամի արժեզրկումը տրամաբանական է, ելնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունից։ Առաջինը, որ համաշխարհային շուկայում նավթի եւ մետաղի գինը նվազել է եւ մենք հանդիսանում ենք պղինձ արտահանող խոշոր երկրներից մեկը։ Մեր արտահանման 24 տոկոսը կազմում է պղինձը, իսկ պղնձի գինը համաշխարհային շուկայում նվազել է, այսինքն Հայաստան արտարժույթի հոսքերը նվազել են։ Մյուս ուղղությունը՝ նավթի էժանանալը բնականաբար նվազեցնում է ՌԴ–ից արտարժույթի հոսքը Հայաստան։ Դա եւս խնդիր է։ Բացի այդ, ճգնաժամի ժամանակ մարդիկ նախընտրում են իրենց գումարները պահել ոսկով կամ դոլարով եւ դրա արդյունքում եւս դոլարն արժեւորվում է։ Չորրորդ հանգամանքն այն է, որ Կենտրոնական բանկը որոշեց 0.25 տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ճիշտ էր, բայց քիչ, թերեւս 0.5 տոկոսով պետք է իջեցներ, քանի որ հիմա համաշխարհային գերտերությունները շատ արագ են իջեցնում  վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունքում իրենց արժույթը արժեզրկվում է, գների աճ է լինում, բայց ուրիշ կերպ նրանք չեն կարող, որովհետեւ իրենց ապրանքները թանկանում են համաշխարհային շուկայում։ Հիմա մեր ապրանքը թանկացել է Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ–ում, քանի որ մեր դրամի արժեզրկումն ավելի քիչ է, քան օրինակ ռուսական ռուբլու դեպքում։

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա Ղահրամանյան