Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


Դմիտրի Աթբաշյան. «Այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգային փոխադրող ունենալու կարիքը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավիացիան ամենաբարդ և, միևնույն ժամանակ, ամենանուրբ ոլորտն է նաև տնտեսության մեջ ունեցած դերի տեսանկյունից: Այս կարծիքին է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: «Փաստի» հետ զրույցում նա շեշտեց՝ որ ամենաբարդն ու ամենանուրբը լինելու պարագայում բնական է, որ պանդեմիայից առաջին հերթին տուժեց հենց ավիացիան:

Պանդեմիայի՝ նաև այս ոլորտի վրա համաշխարհային ազդեցության ու հնարավոր ռիսկերը քննարկելու առիթ դեռ կլինի, մինչ այդ՝ մեր զրուցակիցն այլ խնդրի վրա է ուշադրություն սևեռում: «Հայաստանը սեփական ավիացիա չունի, իսկ այն, ինչ այսօր կա, չի կարելի ավիացիա համարել: 

Այն, ինչ ունենք, շատ փոքր ոլորտ է մեր տնտեսության համար: Այլ երկրների օրինակները դիտարկենք. ուզեցին ու միանգամից կազմակերպեցին իրենց քաղաքացիներին ամբողջ աշխարհից հետ բերելու գործընթացը: Իհարկե, այստեղ կարևոր էր նաև ազգային ավիափոխադրող ունենալու փաստը: Իսկ մենք չենք կարող նման քայլ անել, սպասում ենք՝ մինչև դա կանեն ուրիշները: Մենք ազգային փողադրող չունենք, ինչի մասին նախկինում ևս խոսվել է: Բայց հիմա՝ այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգային փոխադրող ունենալու կարիքը:

 

Պարզապես խնդիրն այն է, որ ազգային փոխադրող հասկացողության մեջ տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Իրականում պետությունը պետք է ազգային ավիաընկերության ղեկավար մարմնի մեջ իր մասնակցությունն ունենա և կարողանա ազդել և՛ ընդհանուր քաղաքականության, և՛ ամենօրյա աշխատանքների վրա»,-ասաց Դ. Աթբաշյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ «Արմավիան» ամենամոտն էր կանգնած ազգային ավիափոխադրողի կոչմանը. «Թեպետ բոլորն ասում էին, թե իբր այն ազգային փոխադրող է, բայց, այդուհանդերձ, այն 100 տոկոսով Մ. Բաղդասարովին էր պատկանում: Որոշ առումներով այն օգտվում էր ազգային փոխադրողի իրավունքներից ու արտոնություններից, բայց, միևնույն է, սեփական ավիաընկերություն էր: 

Մենք դեռ այն ժամանակ էինք խոսում «Արմավիան» ազգային փոխադրող դարձնելու մասին, որի համար, սակայն, պետությունն անպայման պետք է մասնակցություն ունենար ղեկավար մարմնի մեջ: Այժմ տարբեր երկրներում այդ մասնակցության տարբեր տոկոսներ են գործում՝ կա թե՛ 15, թե՛ 75 տոկոս մասնակցություն: Ու ի՞նչն է կարևոր. ազգային փոխադրողը պարտավոր է անել այն, ինչն անհրաժեշտ է ոչ թե բիզնես նպատակներին, սեփականատիրոջը, այլ պետությանն ու ժողովրդին: 

Պետք է ունենանք ազգային փոխադրող, որի ղեկավար մարմնի մեջ պետության ներկայացուցիչներ կլինեն, կհետևեն թե՛ կառավարմանը, թե՛ տեխնիկական քաղաքականությանը, թե՛ նաև թռիչքների անվտանգության քաղաքականությանը»: Անդրադառնալով ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին, որոնք թեպետ կոչմամբ ազգային փոխադրող չեն, բայց վերջին շրջանում տարբեր չվերթներ են իրականացրել և Հայաստան են բերել ՀՀ քաղաքացիներին, Դ. Աթբաշյանը շեշտեց, որ նրանք, այնուամենայնիվ, չեն փոխարինում և չեն կարող փոխարինել ազգային փոխադրողին: 

«Առհասարակ, ընկերությունների տնօրենները ցանկացած ժամանակ ինչ ուզենան, կանեն, նրանք ոչ մի պարտավորություն չունեն ո՛չ մեր պետության, ո՛չ էլ ժողովրդի առաջ: Եթե վերցնենք ՀՀ-ում գործող ցանկացած ընկերություն և համեմատենք իրենց իրավունքներն ու պարտականությունները, կտեսնենք, որ իրավունքներն ավելի շատ են, քան պարտավորությունները»,-ասաց նա՝ կրկին շեշտելով ազգային փոխադրողի դերի ու այդ առումով ունեցած առանձնահատկության մասին:

Հաշվի առնելով այս ընթացքում առաջացած խնդիրները և ռիսկերը՝ Դ. Աթբաշյանը շեշտեց, որ ավիացիոն հստակ քաղաքականություն մշակելու կարիք կա:

«Պետք է աշխատել երկու ուղղությամբ: Առաջինը ռազմավարական ուղղությունն է, այսինքն՝ օրակարգ բերել ազգային փոխադրող ունենալու հարցը: Պետք է մի կողմից սկսել ազգային փոխադրողի ստեղծումը, մյուս կողմից՝ աշխատել ռուսական ընկերությունների, ինչպես նաև կառավարության և ավիացիոն ղեկավար մարմինների հետ, որ մեր քաղաքացիները ու պետությունը որքան հնարավոր է քիչ տուժեն: 

Ամբողջ աշխարհում ավելի քան 200 երկիր օդային օրենսգիրք ունի, շատերն ունեն նաև ազգային փոխադրող: Մենք մինչև հիմա օդային օրենսգիրք չունենք, որին կհամապատասխանեցվեին այլ օրենքները: 

Մեզ մոտ հակառակն է՝ ունենք ավիացիայի մասին օրենք, որը համապատասխանեցված է այլ օրենքներին: Ընդհանուր առմամբ, այս խնդիրները շաղկապված են: Ես շեշտեցի մի շարք անհրաժեշտությունների մասին, բայց դրանց իրականացումը չպետք է ինչ-որ մեկի բարի ցանկությունը լինի: Դրանք պետք է հստակ և օրենքով սահմանվեն ու ավտոմատ իրականացվեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլը