Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Պառակտված վիճակ է, ամեն ինչ իջել է նեղանձնական բամբասանքների մակարդակի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղավիացիայի շուրջ ստեղծված աղմուկը, ոլորտի արդեն նախկին ու այժմյան ներկայացուցիչների, պատասխանատուների փոխադարձ մեղադրանքները, Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բարձրացած աղմուկը, ինչպես նաև ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած վերջին աուդիտը ամենևին չեն վկայում ոլորտում առկա առողջ մթնոլորտի մասին:Ավիացիայի խնդիրների շուրջ զրուցել ենք «Ավիացիայի և տուրիզմի զարգացման ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ, որը նաև մի օրինակ է բերել, ինչը վկայում է մասնագետների ներուժն անարդյունավետ օգտագործելու մասին:

«Քաղավիացիայի փլուզումը սկսվել է 90-ականներից ու շարունակվում է մինչ օրս: Խորհրդային Միության տարիներին, ունենալով քաղավիացիայի ամենահզոր ոլորտը, հանդիսանալով առաջատարներից մեկը, այսօր Հայաստանը ավիացիայի ամբողջովին փլուզված ոլորտ ունի, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Սա, իհարկե, մեկ օրվա պատմություն չէ, և ներկայում ունենք այն, ինչ ունենք: 

Ոլորտի առաջ ծառացած խնդիրներ կան: Իրականում ավիացիան սպեցիֆիկ ոլորտ է և այստեղ լուծումներ գտնելու ու ոլորտը զարգացնելու համար թիմային աշխատանք է անհրաժեշտ: Թիմ՝ բաղկացած ավիացիոն ճյուղերի մասնագետներից, որոնք իրենց գործում գիտակ են, ունեն փորձառություն և մասնագիտական հմտություններ: 

Մեր բացթողումները շատ են եղել, և պատճառներից մեկն այն է, որ հեղափոխությունից հետո պատշաճ ձևով չկազմակերպվեց ոլորտի վերականգնման ռազմավարությունը, չկազմավորվեց մասնագետների այն թիմը, որը կարող էր ապահովել ոլորտի բնականոն աշխատանքը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Վանցյանը՝ շեշտելով, որ ստեղծվածի հետևանքը նաև նշված բացթողումներն են:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Քաղավիացիայի կոմիտեն կատարող կառույց է, և խնդիրը բազմաշերտ է:

«Ներկայիս կառուցվածքով քաղաքականություն վարող և վերահսկող մարմինը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է: Եվ այս ամբողջ շղթայում, իմ կարծիքով, բացակայում է այն փորձառու, պրոֆեսիոնալ լիդերը, որը կարող է ոլորտը կազմակերպել, այն տանել ճիշտ զարգացման ուղով: 

Խոսքը ճիշտ քաղաքականություն վարելու մասին է: Պետք են մարդիկ, որոնք այս սպեցիֆիկ ոլորտում պրոֆեսիոնալ, փորձառու և ուժեղ կլինեն, կիմանան՝ ինչ և ինչպես պետք է անել, ուր պետք է գնալ, ավիացիոն ոլորտում միջազգային պահանջներն ինչպիսին են, ինչն է առաջնահերթ, ինչն է երկրորդական և այսպես շարունակ: Սա է ոլորտը ճիշտ ճանապարհով տանելու և զարգացում ապահովելու միջոցը: 

Իսկ այսօր պառակտված մի վիճակ է, ամեն ինչ իջել է նեղանձնական բամբասանքների մակարդակի: Մեղադրանքների ու այդ ամենի փոխարեն, կարծում եմ, պետք է միավորվեն բոլոր պրոֆեսիոնալ ուժերն ու մասնագետները: 

Ի դեպ՝ մեր մասնագետների մի մասը բիզնեսով է զբաղվում, կան նաև մարդիկ, որոնք չեն աշխատում, բայց ունեն թե՛ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ, թե՛ գիտելիք: Նրանց մի մասն էլ թոշակառու է, բայց մեծ փորձ ունեն ու կարող են իրենց նպաստն ունենալ»,-շեշտեց նա:

 

Ա. Վանցյանն ընդգծեց, որ այս ոլորտը նեղ մասնագետների մի ամբողջ շարք է ենթադրում, որոնց թվում են ավիացիոն տնտեսագետները, հաշվապահները, իրավաբանները, ինչպես նաև թռիչքների մասնագետները: 

«Թիմային աշխատանքի մասին է խոսքը, նաև ավիացիոն նեղ մասնագետների անհրաժեշտության, որոնք կարող են իրենց մասնագիտական ներուժն ի շահ երկրի օգտագործել: Միայն համախմբման ու ընդհանուր թիմի շնորհիվ է հնարավոր բնականոն զարգացում ապահովել: Այս ոլորտում առաջ գնալու համար միավորված աշխատանք է պետք:

 Իսկ երբ կա պառակտված վիճակ, երբ ամեն մեկն իր ռազմավարությունն է մշակում, իր ծրագրերն է ուզում առաջ տանել, ոչինչ չի ստացվի: Իրականում մասնագիտական այնքան նրբություններ կան նույն ոլորտի տարբեր ճյուղերում: Օրինակ՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահը որոշում ընդունելուց առաջ պետք է հավաքի բոլորի մասնագիտական կարծիքները և նոր ինչ-որ որոշում կայացնի»,-հավելեց Ա. Վանցյանը: 

Ինչ վերաբերում է համախմբված աշխատանքի շնորհիվ որևէ արդյունքի հասնելու անհրաժեշտությանը, մեր զրուցակիցը խոսեց այն օրինակի մասին, որն այլ մոտեցման մասին է վկայում:

 Նա ընդգծեց, որ իշխանափոխությունից հետո ավիատորների կողմից կառավարությանը բաց նամակներ էին ուղարկվել, հետո վարչապետի հանձնարարականով այն ժամանակ դեռ տրանսպորտի և կապի նախարարությունում աշխատանքային խումբ էր ստեղծվել:

«Սկզբնական շրջանում խմբի աշխատանքները պետք է ունենային այն ֆորմատը, որն առաջարկել էին մասնագետները: 

Մեզ հավատացրեցին, որ խումբը կազմված կլինի 10-12 բարձրակարգ մասնագետներից, որոնք կիրականացնեն ուսումնասիրություններ, կկազմեն առաջարկություններ ոլորտի զարգացման վերաբերյալ ու այն կներկայացնեն վարչապետին: Բայց խումբը կազմավորվեց ոչ այդ ֆորմատով»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հետագայում ով ցանկացավ, ներգրավվեց խմբի աշխատանքներում:

«Խմբի աշխատանքներին սկսեցին մասնակցել, այսպես ասած, ավիացիան կողքից սիրող մարդիկ: Այսինքն, ֆորմատը բաց ու անհասկանալի տեսք ստացավ: Բացի այդ, շրջանառության դրվեց մի աբսուրդ հարց, որին ի սկզբանե դեմ արտահայտվեցինք: Հարցը վերաբերում էր ազգային ավիափոխադրող ունենալուն ու դրա տնտեսական հիմնավորմանը: 

Ինքս ասել եմ, որ սա սխալ ուղղություն է, որովհետև առաջնահերթ խնդիրների շարքում պետք է լինեն ավիացիոն ոլորտի իրավական դաշտի կարգավորումները, ռազմավարության մշակումը և կառուցվածքի ստեղծումը: 

Նաև Ավիացիայի մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ անելու մասին է շեշտվել, որոնք պետք է նպաստեն մենաշնորհների վերացմանը և հավասար պայմաններ ստեղծվեն շուկայում գործող ավիաընկերությունների համար: Այլ պնդումներ ևս եղել են՝ կապված օդանավակայանի որոշակի ծառայությունների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցերի քննարկումը հետաձգվում էր:

«Մենք հետագայում հասկացանք, որ այդ հարցերն ընդհանրապես չեն քննարկվելու: Իրականում, երբ չկա համապատասխան իրավական դաշտ, պատշաճ աշխատող կառույցներ, ազգային ավիափոխադրողի հարցը քննարկելն իրատեսական չէ: Աբսուրդ էր նաև վերոնշյալ հարցի տնտեսական հիմնավորման բաղադրիչը. սա ավիացիոն ոլորտում իրականում չափելի չէ: 

Ավիափոխադրող ստեղծելը գերռիսկային գործընթաց է և չես կարող նախատեսել, թե ինչ խնդիրների հետ կարող ես բախվել: Այս պարագայում չես կարող գեղեցիկ բիզնես ծրագիր կազմել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, ի վերջո, ավիատորների իրենց խումբը հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքներին: 

«Հրաժարվեցինք, որովհետև հասկացանք, որ որևէ հարց չի լուծվի: Նախարարին էլ գրեցինք հրաժարվելու պատճառների մասին՝ ընդգծելով, որ ֆորմատն անարդյունավետ է և աշխատանքներն ըստ պատշաճի չեն կազմակերպվել: Խոսքը մոտավորապես 2019 թվականի սկզբի մասին է: Հետագայում խմբի գործունեությունը դադարեցվեց»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան