Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ես հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»


«Եր­կիրն այս իրա­կա­նու­թյու­նից հա­նե­լը սոս­կա­լի ծանր է ու դժվար. փոխադարձ հիասթափություններ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան իրականության իրական հիասթափվածների գերակշիռ մասն այն հատվածն է, որը քաղաքական որևէ ակնկալիք չի ունեցել: Այս համոզմանն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի հետ զրուցել ենք վերջերս ավելի հաճախ արծարծվող հիասթափության թեմայի, դրա շուրջ հնչող հայտարարությունների, ինչպես նաև իշխանություն-հասարակություն հարաբերությունների մասին:

«Վստահ եմ, որ համապատասխան ծառայությունները Նիկոլ Փաշինյանին ներկայացնում են այն պատկերը, թե մարդիկ ի՞նչ են մտածում իր և իր կառավարության մասին: Եվ այդ պատկերը պետք է որ շատ մտահոգիչ լինի իր համար: Մյուս կողմից՝ բավական է մտնել համացանց, տեսնել մարդկանց վերաբերմունքն անգամ իր ֆեյսբուքյան էջում, և առավել քան ակնհայտ կդառնա, որ ժողովրդի մոտ խորը հիասթափություն կա: 

Մի մասն իր թեթև հիասթափությունն է արտահայտում, մի մասն ագրեսիվացել է, մտածում է, որ իրեն խաբել են: Ի վերջո, քանի որ այդ հիասթափությունները նկատելի են նաև Ն. Փաշինյանի համար, ապա նա, հասկանալով, որ այդ հանգամանքից կարող են օգտվել ընդդիմադիր քաղաքական ուժերը, իրական հիասթափությունը շեղելու ելույթ է ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

Շեշտելով, որ իրականում չենք կարող գտնել այնպիսի մի իշխանություն, որից բոլորը գոհ կլինեն, քաղաքական վերլուծաբանը հավելեց. «Հայաստանյան այս իրականության հիասթափվածների գերակշիռ մասը նաև այն հատվածն է, որը չուներ որևէ քաղաքական ակնկալիք, այլ պարզապես ցանկանում էր, որ

վերանան կյանքի բացասական երևույթները: Եվ քանի որ տեսնում են, որ հիմա այդ առումով փոփոխություն չկա, իշխանություններն էլ փորձառու չեն, անընդհատ սխալներ են անում, մարդիկ հիասթափվում են: Այն, որ այդ հիասթափությունը լինելու էր, ես որևէ կասկած չունեի: Թեև իշխանություններն այդ հիասթափությունից խուսափելու տարբերակ տեսականորեն ունեին, բայց, այնուամենայնիվ, չգնացին անհրաժեշտ ուղիով»

Ինչ վերաբերում է իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում առաջացած պատնեշին, որի մասին մի առիթով խոսել էր նաև մեծամասնության ներկայացուցիչներից մեկը, քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Պատկերացնենք մի վիճակ. մեզանից որևէ մեկի հարազատը վատառողջ է, նրան տարել ենք բժշկի մոտ: 

Պատկերացրեք՝ բժիշկն անփորձ է, իրական ախտորոշում տալու փոխարեն սխալ ախտորոշում է տալիս ու դեղեր նշանակում՝ ձգտելով ապաքինել հիվանդին: Ի՞նչ է լինելու այդ դեպքում. քանի որ չկա իրական ախտորոշումը, ապա բժշկի նշանակած դեղերը վնաս են տալու, հիվանդի վիճակը վատանալու է: Դրանից հետո հիվանդի ու նրա հարազատների մոտ ինչպիսի՞ վերաբերմունք է ձևավորվելու բժշկի նկատմամբ. իհարկե, սկսելու են չվստահել նրան: 

Նույնը նաև իշխանությունժողովուրդ հարաբերություններում է: Եթե մարդիկ եկել են իշխանության ու չգիտեն, թե նախկինների օրոք ինչո՞ւ կային ներքին խնդիրներ, ապա իրենք նման են լինելու վերոնշյալ բժիշկին: 

Ինչ-որ քայլեր են անելու, ջանքեր են գործադրելու, բայց քանի որ էական արդյունք չի լինելու, ժողովուրդը դժգոհելու է իրենցից ու սկսելու է տրտնջալ, հիասթափվել: Արդյունքում իրենց մեջ վիհ է առաջանալու: Սա իր հեռագնա վտանգն ունի: Իշխանությունները մտածելու են, որ իրենք մեղավոր չեն, այլ մեղավոր է ժողովուրդը: 

Ի դեպ՝ Ն.Փաշինյանի խոսքերի մեջ այս դժգոհության նշույլներն արդեն կան: Եվ իշխանություններն էլ իրենց հերթին են սկսելու հիասթափվել ժողովրդից: Իշխանության ու ժողովրդի՝ միմյանցից հեռանալու հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները չեն ճանաչում իրականությունը, չեն պարզել, թե ինչո՞ւ նախկինների օրոք կային մերժելի երևույթներ, հետևաբար նաև չգիտեն, թե ինչ է հարկավոր անել էական դրական փոփոխությունների հասնելու համար: Առաջին հանրապետության անկումից հետո Հովհաննես Քաջազնունին ասել է՝ հեղափոխությամբ և անկախությամբ խանդավառված եկանք իշխանության, ծրագրեր կազմեցինք, բայց մենք մեզ հարց չէինք տվել՝ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում, ո՞ր չափով է պատրաստ անկախություն, պետություն կրելու: 

Եվ, ըստ Քաջազնունու, իրենց անհաջողության գլխավոր պատճառը ժողովրդին չճանաչելն էր, ժողովրդի մոտ պահանջվող փոփոխությունները չանելն էր: 

Նույն իրավիճակը հիմա է: Թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանություններից և ոչ ոք այս հարցն ինքն իրեն չի տվել»: Կրկին բերելով հիվանդի ու անփորձ բժիշկի օրինակը՝ Ա. Պեպանյանը հավելեց.

«Բժիշկը մեղավոր չէ, որ մարդն առողջական լուրջ խնդիր ունի, բայց քանի որ ասել է՝ կապաքինեմ, ինքն արդեն պատասխանատու է առողջական խնդիր ունեցողի հետագա վիճակի համար: Այս իշխանությունները մեղավոր չեն, որ երկրի վիճակն այսպիսին է, բայց մյուս կողմից՝ պատասխանատու են: Նրանք լուրջ խնդիր ունեն՝ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչու: 

Այսինքն՝ կարողանալ ախտորոշել իրականությունը: Այս հարցում իշխանությունները բարդություն ունեն՝ չեն կարողանում հասկանալ, թե ինչու էր առաջացել 2018թ. մարտյան իրականությունը: Երկու տարի առաջ իրենք իրենց համոզել էին, որ այն ժամանակվա իշխանավորներն էին մեղավոր, ու հավատում էին, որ եթե նրանք հեռանան և գան ազնիվ մարդիկ, ապա երկրի հարցերը կլուծվեն: Իրենք մոլորության մեջ էին երկու տարի առաջ, մոլորության մեջ էին նաև ցուցարարները: 

Ու հիմա բոլորը տեսնում են, որ նախկինները գնացին, բայց էական ոչինչ չի փոխվում երկրի կյանքում: 

Ուրեմն այլ պատճառներ կան: Այս երկու տարում իշխանությունները չեղան բավարար խոհուն, որպեսզի կարողանան իրենց առջև դնել այդ պատճառները գտնելու հարցերը: Իսկ եթե այդ պատասխանները չկան ու այդ պատճառների վերացման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, ապա մնում է առաջացած դժվարությունների հորինովի պատճառաբանություններ գտնելն ու հայտարարելը, թե հիասթափվածները վատ մարդիկն են միայն»:

Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց՝ մի պարզ ճշմարտություն կա: «Եթե իշխանությունները շարունակաբար խոսում են նախկինների մեղավորության մասին, կարող ենք եզրակացնել, որ նույն իշխանություններն իրենք իրենց մեջ ընդունում են, որ անկարող են իրականությունը վերափոխել: Սա աքսիոմ է: 

Եթե իմանային իրականությունը վերափոխելու ձևը, իրենք նախկիններին չէին էլ հիշի: Եթե իշխանությունները հայտարարում են ներքին թշնամիներ լինելու մասին, ապա իրենք իրենց համար ընդունում են, որ անկարող են երկրի ներքին խնդիրները լուծել: 

Իսկ չեն կարողանում լուծել, որովհետև խորքային վերլուծություններ անելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ կարողություն: Այս պարագայում Հայաստանում պետք է լիներ այն իրավիճակը, ինչն այսօր կա: Սրան գումարենք նաև միջազգային կառույցների առջև որոշակի արժեքներ փոխելու պարտավորվածությունները, ինչը ժողովուրդը սվիններով է ընդունում: 

Այս հանգամանքների հետևանքով իշխանությունների հեղինակությունն ավելի է ընկնում, և, ի վերջո, իշխանությունը հայտնվում է մի ցուգցվանգային վիճակի մեջ, երբ չունեն իրավիճակը բարեփոխող քայլեր, ու արդարանալու միակ ելքը մնում է նախկիններին հրեշ սարքելը, հայտարարելը, թե իբր իրենք ամեն ինչ անում են, բայց ահա չարակամները խանգարում են»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը երկիրը իրական վերափոխման տանելու դժվարության մեջ է:

«Ես չեմ մեղադրում այսօրվա իշխանություններին, որովհետև երկիրն այս իրականությունից հանելը սոսկալի ծանր է ու դժվար: Մենք խնդիր ունենք. հայաստանյան քաղաքական դաշտն ալարում է մտածել խորքային պաճառների մասին, միայն մակերեսային հարցերի շուրջ են մտածում, ինչի հետևանքով իրականությունը հիմնավոր վերափոխելու հարցերը չեն քննվում նրանց կողմից: 

Ինքս վերլուծել եմ մեր իրականության լուրջ խնդիրներն ու ուրվագծել այն քայլերը, որոնք պետք է արվեն երկիրն այս իրավիճակից հանելու համար: Երբ դա անում ես, ապա նշմարվում է այդ քայլերն իրականացնելու ունակ քաղաքական ուժի կամ հոսանքի պատկերը: 

Երբ այդ քաղաքական ուժի ուրվագիծը տեսնելուց հետո նայում եմ, թե իշխանության եկած ուժն իրենից ինչ է ներկայացնում, ակնհայտ է դառնում, որ իրենք անկարող են անգամ մոտենալ խնդրին, էլ չեմ խոսում այն լուծելու մասին: Այնպես է ստացվել, որ չկա թե՛ համապատասխան գիտակցություն, թե՛ խորքայնություն»,նշեց Ա. Պեպանյանը:

Վերջինս հավելեց՝ ակնհայտ է, որ նման պարագայում այս իշխանությունն իր ներսում ևս խնդիր էր ունենալու. «Իշխանության ներսում էլ է հուսահատություն ու հուսալքություն լինելու, չի բացառվում, որ ներսում նաև բաժանումներ լինեն: 

Ու սա հատկապես այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ մեծ գաղափարի նվիրյալներ չեն և գաղափարի համար դժվարին ու տևական ճանապարհ չեն անցել: 

Երբ նրանք տեսնեն, որ Փաշինյանի դիրքերը խախուտանում են, չի բացառվում, որ փախուստներ լինեն: Իսկ այն, որ խախուտանալու են, առավել քան ակնհայտ է: Մյուս կողմից, Փաշինյանի գլխավոր հենարանը՝ ժամանակին փողոցներում ցնծացող ժողովուրդը, աստիճանաբար հեռանում է նրանից: 

Սա ցավով եմ ասում, չէի ցանկանա, որ այսպես լիներ, բայց իշխանությունն այս ճանապարհով է գնում ու ոչինչ անել հնարավոր չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն Թորոսյան«Ֆուլ Հաուս» սիթքոմից ֆիլմ․ հայկական հաջող նախագծի նոր կյանքըՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել ենԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՆարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Տիգրան Աբրահամյան 0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են