Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»


«Ընտրության առաջ կանգնած չենք և չենք էլ կանգնի». Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման և հայ-իրանական հարաբերությունների մասին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի խումբ երիտասարդներ օրերս ՀՀ դեսպանատան առջև այրել էին Իսրայելի դրոշը՝ այսպիսով բողոքելով Հայաստանի այն մտադրությունից, ըստ որի՝ պատրաստվում է ԹելԱվիվում ռեզիդենտ դեսպան նշանակել: Հիշեցնենք, որ Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը դեռ 2019 թ. սեպտեմբերին էր կայացրել:

Անդրադառնալով թեմային՝ իրանագետ Գոհար Իսկանդարյանը նախ ընդգծում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման հարցը քննարկելու սկզբնական փուլում մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները, ըստ էության, հաշվարկել են նման խնդիրների հնարավորությունը:

«Մենք գիտենք, որ Իրանի վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ թշնամական է, և այդ երկրներն այս պահին տարածաշրջանում բավականին լարված մթնոլորտում են գործում: Բայց, այնուամենայնիվ, քանի որ Հայաստանն Իրանի հետ բավականին սերտ հարաբերություններ ունի, ակնհայտ էր, որ նման դժգոհություններ լինելու են:

 Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ հարցի շուրջ ՀՀ ԱԳ ներկայացուցիչներն ի սկզբանե պետք է որ քննարկում ունենային Իրանի հետ: 

Իհարկե, ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնել: Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, պետք է որ այս հարցի հետ կապված քննարկումներ լինեին Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Իսկանդարյանը:

Նա շեշտեց՝ վերոնշյալ բողոքի ակցիան բավականին փոքրաթիվ էր. «Մոտ 10-12 ուսանողներ են եղել, և որոշակի միջոցառում են իրականացրել, այրել Իսրայելի դրոշը: Զուգահեռ՝ որևէ հակահայկական ելույթներ չեն եղել, ինչն արձանագրվեց Իրանի մամուլում: Այնուամենայնիվ, այն, որ ուսանողները հայտնվել են դեսպանատան առաջ, և ակցիային արձագանքել է նաև մամուլը, վկայում է, որ ակցիան ԻԻՀ ղեկավարության որոշակի իմացությամբ է եղել:

 Նրանք երբեք չէին կարող առանց որևէ համաձայնության նման գործողություն իրականացնել Իրանում: Ես սպասում էի ՀՀ ԱԳՆ-ի կամ Իրանում ՀՀ դեսպանատան արձագանքին, որը և եղավ: Երեկ դեսպանատան կայքէջում տեղադրվեց արձագանքը, որի համաձայն՝ դեսպանը հանդիպել է արտաքին գերատեսչության նախարարության համապատասխան ներկայացուցչի հետ, քննարկել հարցը:

 Ընդգծվել է, որ նախկինում էլ են այդ հարցի շուրջ քննարկումներ ունեցել, ինչը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

 Ընդհանուր առմամբ, հստակ մեսիջներ են ուղղվել, համաձայն որոնց, Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումը որևէ կերպ չի ազդելու հայ-իրանական հարաբերությունների վրա: Առնվազն դեսպանատան տեղադրած նյութից հստակ նկատվում է, որ իրանական կողմը ընկալել է, թե ինչ է տեղի ունենում, և բացարձակապես սուր չի մոտենում հարցին: 

Այսինքն, մենք տեսնում ենք, որ աշխատանքներ տանելու պարագայում իրանական կողմը բավականին մեղմ է մոտենալու հարցին:

 Կարծում եմ՝ աշխատանքները պետք է շարունակվեն ամենօրյա ռեժիմով, որ Իրանի իշխանությունները մեկ վայրկյան անգամ կասկած չունենան, որ հայ-իսրայելական հարաբերությունները ինչ-որ կերպ կարող են ստվերել հայ-իրանական հարաբերությունները: Այն, որ նշված բողոքի ակցիան թույլատրվել է, ցույց է տալիս, որ Իրանում մտահոգություններ կային այդ առումով»:

Իրանագետը շեշտեց, որ դեսպանատան նախաձեռնությունը ողջունելի է, բայց աշխատանքները պետք է շարունակել. «Աշխատանքները, միևնույն է, պետք է շարունակվեն, որ նման իրադարձություններ այլևս տեղի չունենան: Այդ աշխատանքները հիմնականում պետք է պարզաբանման աշխատանքներ ենթադրեն, լինեն վստահեցումներ առ այն, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ կերպ միտված չի լինելու ընդդեմ Իրանի:

 Փաստացի այս ուղղությամբ աշխատանք տարվել է, բայց այն որոշակի խմբերի համար բավարար չի եղել: Սա այն գործն է, որը պետք է անդադար իրականացվի, որ հայ-իրանական հարաբերությունները որևէ կերպ չստվերվեն»

Իրանագետը շեշտեց՝ ինչպես Իրանը, այնպես էլ Հայաստանը չի կարող ստորադասել իր շահերը հանուն հարևան երկրի. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ խորացնենք հայ-իսրայելական հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ այն պետք է ի հաշիվ հայ-իրանական հարաբերությունների լինի»:

Գոհար Իսկանդարյանի խոսքով, այս պահին, համենայն դեպս, Հայաստանն ընտրության առաջ չէ:

«Կարծում եմ՝ ընտրության առաջ կանգնած չենք և չենք էլ կանգնի, որովհետև ԱԳՆ-ն ու դեսպանատունը բավականին ակտիվ են աշխատել: Այս պահի դրությամբ ընտրության հարց պարզապես չկա: Հաշվի առնելով դեսպանատան կայքէջում դրված վերոնշյալ արձագանքը՝ հարցը որոշակի կերպով հանգուցալուծվում է: 

Եթե հարցադրումներ ու խնդիրներ լինեն, այդ պարագայում կարող ենք խոսել ընտրության մասին: Այս պահին որոշակի համաձայնություն ու միմյանց հասկանալու միտումներ կան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից