Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


Ին­չո՞ւ ճա­նա­պար­հա­յին եր­թև­ե­կու­թյան կա­նոն­նե­րի ուսու­ցու­մը չի ընդգրկ­վում դպրո­ցա­կան ծրագ­րե­րում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մտահոգություն էր հայտնել, որ ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումը չի ընդգրկվում դպրոցական ծրագրերում: Մինչդեռ շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից տեղյակ լինեն երթևեկության կանոններին: Քեյանը նշում է՝ առաջին տարին չէ, որ դիմում են կրթության նախարարությանը, սակայն մինչ այժմ էլ չգիտեն, թե ինչու է իրենց այս առաջարկը մերժվում: Ամեն դեպքում, ինչպես նա է նշում, մերժման գրավոր մեկնաբանություն չունեն: «Գիտեմ, որ ռեսուրս չունեն ու այնքան են այլ առարկաներով ծանրաբեռնված դպրոցական դասաժամերը, որ չեն կարողանում ինչ-որ ժամ հատկացնել երթևեկության կանոնների դասավանդմանը:

Եթե չեմ սխալվում, ներքին կարգով որոշ դպրոցներում ասել էին, որ դասղեկական ժամերին փորձեն երեխաներին այդ առարկան ուսուցանել: Իհարկե, ոչ բոլոր դասղեկներն այս ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեն և կարող են միայն իրենց կյանքի փորձով կիսվել, բացատրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահը: Նշում է՝ «Վարորդի ընկերն» ամեն տարի դպրոցներում մեկ ամիս իրականացնում է իրազեկող դասընթացներ, հանդիպումներ, բայց դա շատ քիչ է: «Մենք պատրաստ ենք աջակցել ուսուցման ծրագրի կազմմանը, օգնել դասերի թեմաների ընտրության հարցում: Երբ առցանց դասեր էին կազմակերպվում, ինքս Հանրային հեռուստաընկերությամբ երթևեկության կանոնների հետ կապված որոշ դասեր եմ ներկայացրել:

Այդ ռեսուրսը ունի նաև ոստիկանությունը: Այժմ ոստիկանական համակարգում փոփոխություններ են լինելու, ընդունելություն է կազմակերպվելու, պետք է կիրթ, գրագետ մարդկանց ընդգրկեն և կարող են այնպես անել, որ պարեկային ծառայությունում ներգրավված մարդիկ դպրոցներում դասաժամեր ունենան, որովհետև այլ հարց է, երբ համազգեստով մեկն է երեխաներին դասավանդում, մեկ այլ հարց է, երբ իրենց դասղեկը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ըստ Քեյանի, այդ դասաժամերը պետք է շատ ինտերակտիվ անցկացվեն: «Երեխաների հետ պետք է խոսեն: Մի դասաժամը կարող է լինել, օրինակ՝ 30 րոպե, որպեսզի երեխաները չծանրաբեռնվեն: Այդ առարկան դասավանդում էին դեռ Խորհրդային Միության տարիներին, և շատ աշակերտներ վարորդական վկայական ստանում էին դպրոցը ավարտելու պահին: Վկայականը նրանք կարողանում էին օգտագործել 18 տարեկանը լրանալուց հետո: Երբ զորակոչվում էին բանակ, որպես վարորդ կարող էին ծառայել զորամասերում:

Երբ ես շփվում եմ տարիքով ավելի մեծ վարորդների հետ, պարզ երևում է, որ իրենք երթևեկությունից ավելի քաջատեղյակ են, քան շատ վարորդներ, որոնք, անգիր անելով հարցերի պատասխանները, հինգեր են ստանում քննության ժամանակ, բայց նրանք հիմնականում այնքան էլ լավ չեն պատկերացնում երթևեկության կանոնները»,-եզրափակում է Տիգրան Քեյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան