Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»


«Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո մեր երկիրը ճգնաժամի մեջ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Պատերազմն առավել ցայտուն դարձրեց խնդիրները։ Գաղտնիք չէ, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանները ևս մեկ հարված են սոցիալական վատ պայմաններում գտնվող մեր քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերի միջոցով տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ողջ ձմեռվա ընթացքում վառելափայտ տրամադրում սոցիալական վատ պայմաններում հայտնված քաղաքացիներին։ Բայց սա՞ է նման մասշտաբային խնդիրների լուծումը։ Պետությունը պետք է մասնակից դառնա այս գործընթացին, ավելին՝ պետք է լինի դրա կազմակերպիչը, իսկ անհատները և կազմակերպությունները՝ օժանդակողները։

ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ եթե նախորդ տարիներին պետությունը միջազգային կազմակերպություններից ինչ-որ բան կարողանում էր ստանալ և իրեն վերագրելով` անել, այս տարի դա էլ չի եղել։ «Այս մարդիկ՝ տեղական իշխանություններից սկսած մինչև վարչապետ, գոյություն չունեն։ Հովանավորների համար առանձին հաշվետվություններ եմ կազմում, բայց հրապարակումները, որոնք անում եմ, իշխանությունների համար են, սակայն բոլորը հասկանում են, բացի իրենցից։ Չենք կարողանում մարդկանց թողնել այդ վիճակում, նորից կունենանք ցրտահարության դեպքեր։ Հետաքրքիր է՝ երբ ինչ-որ գրառում եմ անում ոչ սոցիալական թեմայով, միանգամից հայտնվում են։ Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունները և նրանց համախոհները կան, բայց երբ նկարագրում ես տիրող սոցիալական ծանր վիճակը, անհետանում են։

Մեկ կազմակերպություն չի կարող նման ծավալի հարցեր լուծել։ Այո՛, գյուղական համայնքներում մարդիկ ջեռուցման խնդիրն ինչ-որ չափով փորձում են լուծել աթարի միջոցով, բայց այնտեղ էլ կան սոցիալական ծանր պայմաններում հայտնված քաղաքացիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը։ Նշում է՝ հարյուրավոր նամակներ, զանգեր է ստանում՝ օգնության ձեռք մեկնելու խնդրանքով։ Ընդգծում է՝ այդ իրավիճակում շատ դժվար է որոշել՝ ում օգնել, ում՝ ոչ։ «Մարդկանց ուղղորդում եմ, ասում՝ Ֆեյսբուքում կան նաև պաշտոնյաներ, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, չեմ հասկանում, թե ինչու իրենց չեք գրում, անհանգստացնում։ Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ մարդկանց նյարդերը տեղի են տալիս, անընդհատ մերժումներ են լսում։ Փայտի ամեն մի խմբաքանակը, որ ստանում ենք, մոտավորապես կազմում է 1 մլն 200 հազար դրամ։ Այսինքն, ամեն շաբաթ գումար ենք հավաքում, որ կարողանանք մարդկանց փայտ հասցնել։ Էլ չեմ խոսում մեր նյարդային համակարգի, առողջության մասին:

Այն, ինչ մենք հիմա անում ենք, ո՛չ սոցիալական աջակցություն է, ո՛չ հասարակական գործունեություն, այլ ինքնասպանության նման մի բան է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ միևնույն ժամանակ չի էլ կարողանում ձեռքերը ծալած նստել, իր երկիրն է, ճանաչում է վատ պայմաններում բնակվող մարդկանց, հովանավորներն իրեն վստահում են։ «Պետք է լինեինք իշխանություններին աջակցողը, խնդիրները ցույց տվողը։ Բայց մենք բացահայտում ենք խնդիրը, մենք էլ լուծում այն։ Իրենք էլ պարզապես նայում են, չտեսնելու տալիս, դրան գումարած՝ մեծմեծ խոսում։ Այս օրերին միջինում հազար ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ ենք տրամադրել։ Բնական է՝ փայտը սպառվում է, մարդիկ նորից են դիմում, բայց չենք կարող մարդկանց ամբողջ ձմեռ վառելափայտով ապահովել։ Սարսափելի սոցիալական պայմաններում են ոչ միայն տնակներում ապրող մարդիկ, կան վթարային շենքեր, որոնք երկրաշարժից հետո չվերակառուցվեցին, դրանք կոմունալ հարմարություններ չունեն, կտուր չունեն, անձրևը հինգերորդ հարկից առաջին հարկ է հասնում։

Սովորական շենքերում բնակվող մարդիկ էլ կան, որոնք վատ պայմաններում են բնակվում, մեկը հաշմանդամություն ունի, մյուսը՝ սոցիալական խնդիրներ։ Շատ ծանր է միայնակ տարեցների վիճակը, որոնք չեն էլ կարողանում տնից դուրս գալ։ Ի վերջո, աղքատությունը դժբախտություն է»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը։ Թումասյանը հիշեցնում է իշխանությունների՝ երկու տարի առաջ տարածած հայտնի լոզունգը, որ «վարչապետի հանձնարարականով 2020 թվականին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 մլրդ դրամ և այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է»։ «Ասվում էր, որ երեսուն տարի չլուծված խնդիրը երկու տարում լուծելու են։ Այն ժամանակ ասացի՝ չի կարելի նման բաներ տարածել, աղետի գոտում մոտ 8000 տնակ կա, ինչպե՞ս եք այդ հարցը լուծելու։ Դեռ այն ժամանակ էլ անգլուխ պատգամավորներից մեկն էլ գրել էր՝ Թումասյան Վահանը չի ուզում աղետի գոտին վերակառուցվի, որ գործազուրկ չմնա։

Վերջերս մի պաշտոնյայի հարց տվեցի՝ քանի՞ բնակարան եք կառուցել կամ տվել մարդկանց այդ ընթացքում։ Մեր կենտրոնն իր գործընկերների հետ 2,5 տարվա ընթացքում երեսուն բնակարան է տվել, իրենք՝ զրո։ Ստացվում է, որ մարդիկ ունակ չեն խնդիրներ լուծել։ Ասել եմ՝ թող մեկ օր գան, պատասխանեն զանգերին, նամակներին, այցելեն մարդկանց ու տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում»,-եզրափակում է Վահան Թումասյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ Գևորգյան