Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Ինչպիսի՞ն է իսկական մանանեխը և երբվանի՞ց է այն օգտագործվում սննդի մեջ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանանեխը (ռուսերեն՝ горчица, լատիներեն՝ brassica juncea) հնագույն ժամանակներից է օգտագործվել որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։ Այն կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի brassica ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույս է։ Մանանեխը մշակվել և օգտագործվել է մարդկանց կողմից և տարածվել է ամբողջ Հին աշխարհում՝ Եվրոպայից մինչև Չինաստան: Ավելին, մանանեխը եղել է միակ տեղական սուր համեմունքը Եվրոպայում, իսկ մնացած համեմունքները ներկրվել են այլ երկրներից:

Մանանեխը, որպես համեմունք, հավանաբար, առաջին անգամ օգտագործվել է Հռոմեական Կայսրությունում: Հռոմեացիները խաղողի չմշակված հյութը (շիրա) խառնել են աղացած սպիտակ մանանեխի հատիկների հետ և ստացել սուր համեմունք: Մանանեխի բաղադրատոմսը կարելի է գտնել 4-րդ կամ 5-րդ դարում կազմված De re coquinaria խոհարարական գրքում: Բաղադրատոմսը պարունակում է մանանեխի աղացած սերմեր, պղպեղ, չաման, կրակի վրա բոված համեմի սերմեր, սամիթ, նեխուր, ուրց, սուսամբար, սոխ, մեղր, քացախ, կարագ և բուսական յուղ: Այդ հանրագումարային համեմունքը օգտագործվել է տապակած վայրի խոզի պատրաստման ժամանակ: Ենթադրվում է, որ հենց հռոմեացիներն են սև մանանեխի սերմերը տարել Գալիա, որտեղ այն սկսել են աճեցնել խաղողի այգիներում: 10-րդ դարում Փարիզի Սեն Ժերմեն դե Պրես աբբայության վանականները սկսել են արտադրել իրենց հատուկ մանանեխը սեղանի համար, նույնիսկ եղել է հատուկ մանանեխագործ վանական, որը համեմունք է պատրաստել ամբողջ վանքի համար:

Պատրաստելիս օգտագործել են բույսի բողբոջած հատիկները, որոնք մանրացվել են ձեռքով, ընդ որում, նախընտրելի են եղել սև մանանեխի սերմերը: Համեմունք պատրաստելու համար օգտագործել են բազմատեսակ հավելանյութեր՝ պղպեղ, գինի, մեղր, չամիչ, շաքար, մանրացված պաքսիմատ և այլն: Մանանեխի սոուսն օգտագործել են հիմնականում սառը ուտեստների հետ, քանի որ համարվել է, որ այն տաքացնող համեմունք է: Այն մատուցվել է թարմ և չորացրած ձկների, վայրի խոզի, դոնդողի, ծովախեցգետնի հետ։ Փարիզի մանանեխ արտադրողները առաջին անգամ արքայական ռեգիստրում գրանցվել են 1292 թվականին: 1390 թվականին ստեղծվել են կանոններ, որոնք արգելել են մանանեխային սոուսին ցանկացած բաղադրիչի ավելացումը, բացառությամբ մանանեխի բարձրորակ սերմերի և քացախի: 13-րդ դարում Դիժոնն է դարձել մանանեխի արտադրության ճանաչված կենտրոն: Այն, թե որքան հայտնի է եղել մանանեխը Դիժոնում, վկայում է 1336 թվականին գրված հաշիվ-ապրանքագիրը 320 լիտր մանանեխի համեմունքի համար, որը Բուրգունդիայի դքսությունում կերել են հյուրերը միայն մեկ երեկույթի ընթացքում:

1777 թվականին Դիժոնում ստեղծվել է մանանեխի սոուսի արտադրության առաջին ընկերությունը, որը այդ սոուսի արտադրության ժամանակ օգտագործել է սպիտակ գինի՝ ըստ բաղադրատոմսի։ Այդտեղ էլ հենց հայտնվել է մանանեխի արտադրության առաջին մեքենան: 1937 թվականին Դիժոնյան մանանեխի համար ներդրվել է ծագման սերտիֆիկացում: Մանանեխի արտադրության երկար պատմության պատճառով Դիժոնը ներկայումս էլ համարվում է «աշխարհի մանանեխի մայրաքաղաքը»: Մանանեխը Անգլիայում հայտնվել է 12-րդ դարում: Այնտեղ մանանեխի հատիկները աղացել են հավանգի մեջ և որպես փոշի շաղ տվել սննդի վրա, ինչպես աղացած պղպեղը: Մանանեխի մասին առաջին գրավոր հիշատակումը The Forme of Cury գրքում է, որը գրել է Ռիչարդ Երկրորդ թագավորի գլխավոր խոհարարը: Մանանեխի սերմերը խառնել են ալ յուրի և դարչինի հետ, ջուր են ավելացրել, ապա մանանեխի խմորից գնդիկներ պատրասստել և չորացրել:

Այդ ձևով պատրաստված մանանեխը հարմար է եղել պահելու համար, և, ըստ անհրաժեշտության, դրանից պատրաստել են մանանեխի սոուս՝ գնդերը թրջելով քացախի կամ գինու մեջ: Ծովաբողկով մանանեխը, որը պատրաստվել է Թյուքսբերիում, համարվել է լավագույնը, և այստեղից մանանեխը տեղափոխել են Լոնդոն և Անգլիայի այլ շրջաններ: Այդ մանանեխը նույնիսկ հիշատակվել է Շեքսպիրի «Հենրի 4-րդ» պիեսում։ Ռուսաստանում մանանեխի մասին առաջին հիշատակումը հայտնվել է 1781 թվականին հայտնի գյուղատնտես Բոլոտովի «Մանանեխի յուղը ծեծելու և դրա օգտակարության մասին» աշխատության մեջ: 1

784 թվականին Վոլգայի շրջանում կոմս Բեկետովի կալվածքներում մանանեխի առաջին ալ յուրն է արտադրվել, իսկ 1810 թվականին ներմուծվել է շոգեխաշիչ սարքավորում, և սկսվել է դեղին սարեպյան մանանեխի և մանանեխի յուղի արդյունաբերական արտադրություն: 1904 թվականին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվել է նորություն` դեղին-շագանակագույն մանանեխ, որն էլ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է հոթ-դոգեր պատրաստելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան