Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում շարունակվում է գնաճը՝ մսամթերք, բանջարեղեն, դեղեր, վառելիք, պարենային և ոչ պարենային ապրանքներ, միևնույն ժամանակ չեն բարձրանում նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները: Ինչպես հաճախ ասվում է՝ «ապրելը թանկացել է»: Գների հետ կապված վայրիվերումներն ավելի հաճախ կապում էին դրամի արժեզրկման և դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետ: Բայց հիմա ունենք հակառակ պատկերը, այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ մինչ այժմ, երբ առիթ է եղել գնաճի մասին խոսելու, նա այն միայն դոլարի փոխարժեքի հետ չի կապել, այլ հարց է, թե ով ինչպես է մեկնաբանել գնաճը երկրում: «Բոլոր այն մարդիկ, կառույցները, որոնք, այսպես ասած, իրական խնդրից խուսափելու համար փորձ էին անում այդ ամենը կապել դրամի արժեզրկված լինելու հետ, այ, հիմա այդ մարդիկ պետք է սկսեն պատասխան տալ սուտ խոսելու համար: Մարդիկ, որոնք գնաճը պայմանավորում էին միայն դրամի արժեզրկմամբ, հիմա պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Ընդգծում է՝ իրականում խնդիրները բազմակոմպոնենտ էին: «Այդ բազմակոմպոնենտությունից մեկն իրականում ոչ ազատ շուկայական հարաբերություններն են, որովհետև մենք միայն խոսում ենք ազատ շուկայական հարաբերությունների մասին, բայց ազատ շուկայական հարաբերություններն իրականում մշտապես գործում են այն խաղի կանոններով, որոնք սահմանվում են պետության կողմից: Իսկ սահմանված խաղի այդ կանոններն ինքնին արդեն բարդացնում են նոր խաղացողների ներգրավումը գործընթացներում, քանի որ հին խաղացողները վաղուց ունեն իրենց խաղի կանոնները: Այդ մշակույթն առանց լրացուցիչ գործիքակազմի չենք կարող կոտրել»,- նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ հաջորդիվ պետք է լինի պետության խիստ վերաբերմունքը բոլոր տեսակի չարաշահումներին, ինչը կարծես բացակայում է: «Ըստ էության, գնաճը որպես պրոբլեմ դիտարկում է բացառապես Կենտրոնական բանկը: Չենք կարող մեղադրել Կենտրոնական բանկին, որ նա չի ուզում և չի ձեռնարկում որևէ քայլ այս ամենը լուծելու համար: Մասնագետները մասնագիտական հարթության մեջ կարող են կիսել կամ չկիսել այս կամ այն մոտեցումը, այս կամ այն մոտեցման արդյունավետության չափը, բայց առնվազն ազնիվ չի լինի մեղադրել այս կառույցին, որ նա չի ախտորոշել, դիտարկել գնաճը որպես առկա պրոբլեմ և չի ձեռնարկել քայլեր դրա կարգավորման համար»,ասում է փորձագետը:

Հավելում է՝ մնացած կառույցների դեպքում, կարծես թե, սա ոչ միայն շոկային չէ, այլ նաև լավ է: «Էկոնոմիկայի նախարարությունը կարող է ուրախանալ և ասել՝ ինչ վատ է որ, առևտրաշրջանառությունն է լավացել, մնացած վիճակագիրները կասեն՝ ինչ լավ աճեր ունենք գնաճի հաշվին, բայց, որպես պրոբլեմ, չարաշահումների դեմ պայքար չկա: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն, ըստ էության, առնվազն շաբաթը մեկ պետք է տեղեկացներ, թե որ ոլորտն է ուսումնասիրում, որում ռեսուրսը չի բավականացնում, ինչ քայլեր են անհրաժեշտ ռեսուրսների ամրապնդման համար: Տեսնում ենք, որ շուկան առնվազն արագ չի արձագանքում:

Երբ մենք ունենում ենք գնաճ, շուկայի խաղացողները դառնում են սպրինտեր, շատ արագ վազում են այդ գնաճի հետ: Բայց այն դեպքում, երբ նրանք արագորեն արձագանքում են գնաճին, նույն արագությամբ չեն արձագանքում գնանկմանը: Բայց չպետք է նաև միակողմանի դիտարկենք շուկայի խաղացողների խնդիրը: Շուկան կանխատեսելիություններ պետք է ունենա, այսինքն՝ խաղացողները պետք է հասկանան, թե ինչպես է ստացվում, որ պայմանականորեն դոլարի փոխարժեքը 520 դրամից հաշված օրերի ընթացքում դարձավ 490 դրամ: Այս դեպքում ավելի բնական ընթացք կլիներ փոքր-փոքր քայլերով դրան գալը: Պետությունը նաև պետք է խոսի հնարավորությունների մասին, արդյո՞ք սա արհեստական լրացուցիչ ձեռք է, որը կարգավորումներ է կատարում, այսինքն՝ պետք է հասկանանք՝ դրամն այսքան արժևորելու հնարավորություն երկարաժամկետ կտրվածքով ունենք, թե՞ կարճաժամկետ: Բիզնեսն իր պլանավորումներն իրականացնում է սրանով: Այս գործընթացը ցավ է պատճառում քաղաքացուն, և պետությունը դրան որպես ցավի, պրոբլեմի և դրա լուծման չի նայում»,- եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան